5 գիրք + 5 ֆիլմ. Էդուարդ Քանքանյան - VNews

5 գիրք + 5 ֆիլմ. Էդուարդ Քանքանյան

13AAA841 A10B 44DD BAD2 7B25AAE6732A - 5 գիրք + 5 ֆիլմ. Էդուարդ Քանքանյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է Braind ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյանը:

1. No Rules Rules: Netflix and the Culture of Reinvention

Հեղ.՝ Էրին Մեյեր և Ռիդ Հաստինգս

Reed Hastings Book 'No Rules Rules' About Netflix: 5 Key Takeaways - Variety

Առաջին անգամ Netflix-ի պատմությունը ներկայացնում է նրա գլխավոր գործադիր տնօրեն Ռիդ Հաստինգսը: Նա պնդում է, որ ընկերությունը վերածվել է ժամանցի ոլորտի հսկայի՝ կորպորատիվ մշակույթի շնորհիվ: Դրանում ընդամենը երկու սկզբունք կա՝ ազատություն և պատասխանատվություն, այս երկուսը միասին թույլ են տալիս Netflix-ին մնալ աշխարհի ամենանորարար ընկերություններից մեկը:

Գրքից դուք կիմանաք ու կսովորեք, թե ինչպես է ձևավորվել Netflix-ի յուրահատուկ մշակույթը, ինչ են մտածում ընկերության աշխատակիցները դրա մասին, և գործնականում ինչ են նշանակում ազատություն և պատասխանատվություն:

2. Invent and Wander

Հեղ.՝ Ջեֆ Բեզոս

Business Model Innovation Strategy - Franco Varriano

Այս գիրքը Amazon-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի գրառումների և հրապարակային հայտարարությունների հավաքածուն է: Գիրքը գրված է պարզ և մատչելի ոճով: Բեզոսի գրությունների այս հավաքածուում ներառված են նրա տարեկան բաժնետերերի նամակները, գումարած բազմաթիվ ելույթներ և հարցազրույցներ, որոնք պատկերացում են տալիս նրա ծագման, աշխատանքի և գաղափարների էվոլյուցիայի մասին, կարդալուց հետո կպատկերացնեք, թե ինչու և ինչպես է եղել նրա հաջողությունը:

 

3. Principles: Life and Work

Հեղ.՝ Ռեյ Դալիո

Where The Best Ideas Win | Ido Green

Ռեյ Դալիոյի կյանքի և կառավարման սկզբունքները: Այն սկզբունքները, որոնք նա ձևավորեց և օգտագործեց քառասուն տարի՝ հասնելով անհավատալի արդյունքների կյանքում ու բիզնեսում: Դրանք ցանկացած մարդ կամ ընկերություն կարող է օգտագործել իր նպատակներին հասնելու համար:
Ռեյ Դալիոն գրքում պարզապես չի պատմում իր սկզբունքներն ու իր պատմությունը, նա կիսում է դրանց հիմքում ընկած մտքերը:

 

4. Happy City: Transforming Our Lives Through Urban Design

Հեղ.՝ Չարլզ Մոնտգոմերի

HAPPY CITY: Transforming our Lives through Urban Design by Charles Montgomery - Geographical Magazine

Ինչպե՞ս բարձրացնել երջանկության գործոնը: Չարլզ Մոնտգոմերիի գիրքը շրջում է մեր տեսակետը քաղաքային կյանքի և քաղաքում մարդու երջանկության մասին:

 

5. 1984

Հեղ.՝ Ջորջ Օրուել1984 redesign book cover on Behance

Գիրք մարդու մեջ մարդկայինն իսպառ ոչնչացնելու, նրան ազատ լինելու, մտածելու, սիրելու, ապրելու, արարելու ձգտում-ընդունակություններից զրկելու մասին։

Էդուարդ Քանքանյան սիրելի ֆիլմերն են․․․

1 2