5 գիրք + 5 ֆիլմ. Լուսին Աթաբեկյան - VNews

5 գիրք + 5 ֆիլմ. Լուսին Աթաբեկյան

9eb7e00b 0acd 478c 819f e4b87d049194 - 5 գիրք + 5 ֆիլմ. Լուսին Աթաբեկյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է երիտասարդ գրող Լուսին Աթաբեկյանը:

1. 1924 թվականի Հեփվորթի 16

Հեղ.՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

J.A. Tyler's review of Hapworth 16, 1924

Ամերիկացի գրող Ջերոմ Դ. Սելինջերի վիպակը առաջին անգամ հրատարակվել է 1965 թվականի հունիսի 19-ին՝ “The New Yorker” ամսագրում և այդ ժամանակվանից ի վեր այլևս չի վերահրատարակվել: «1924 թվականի Հեփվորթի 16»-ը հեղինակի վերջին հրատարակված  գործն է:

Ստեղծագործությունը ներկայացնում է Սիմոր Գլասի՝ Գլասսների ընտանիքի ավագ որդու, Սելինջերի բազմաթիվ ստեղծագործությունների «կերպարների նամակը»։ 7-ամյա Սիմորը և նրա 5-ամյա եղբայրը՝ Բադին, գտնվում են ամառային ճամբարում, և Սիմորը շատ ծավալուն նամակ է գրում իր ծնողներին…

2. Ի խույզ կորուսյալ ժամանակի

Հեղ.՝ Մարսել Պրուստ

The manuscripts of the Madeleine by Marcel Proust

Գրքում ներկայացված են մի շարք վեպեր, որոնք հանդես են գալիս մեկ ընդհանուր վերնագրի տակ` «Կորուսյալ ժամանակի որոնումներում»: Հեղինակը վկայում է, որ վեպերի այս մեծ շարքը մտացածին չէ, քանի որ հոգու արտահայտումն է: Այս ստեղծագործության առաջին մասը գրվել է 1907 թվականին: 15 տարի Պրուստն ապրում է իր նոր տանը, ուր տեղափոխվել էր 1906 թ. վերջին։ Այս ընթացքում անհընդհատ փոփոխություններ է անում իր ստեղծագործության մեջ, որը կենդանացնում է չորս սերունդ ներկայացնող ավելի քան 200 գրական անձանց։

3. Դոկտոր Ֆաուստուս

Հեղ.՝ Թոմաս Ման

ISBN 9783100483393 "Doktor Faustus - Das Leben des deutschen Tonsetzers Adrian Leverkühn, erzählt von einem Freunde Text und Kommentar in einer Kassette" – neu & gebraucht kaufen

1947թ. լույս տեսած «Դոկտոր Ֆաուստը» գերմանական՝ «միջնադարից եկող լեգենդի» հերթական մշակումը չէ:
Թոմաս Մանն այս անգամ փորձ է արել բացահայտելու ազգային ոգի կոչվող երևույթի այնպիսի կողմեր, որոնք հատկապես ժամանակակից աշխարհում դրսևորվել կարող են նաև իբրև ավերում տենչացող քաղաքականություն: Որքանով որ գեղարվեստական հնարանք է կոմպոզիտոր Ադրիան Լևերքյունի կերպարը, նույնքան էլ իրական է երկու համաշխարհային պատերազմների կիզակետում «մոլեգնող»՝ իր ողբերգական Գերմանիան:

4. Ձնե երկիր

Հեղ.՝ Յասունարի Կավաբատա

Amazon.com: Snow Country (9780679761044): Kawabata, Yasunari, Seidensticker, Edward G.: Books

«Ձնե երկիր» վեպի հեղինակ ճապոնացի գրող Յասունարի Կավաբատան արժանացել է Նոբելյան մրցանակի նաև իր այս ստեղծագործության համար։ Հեղինակի գլուխգործոց համարվող գիրքը պատմում է Տոկիոյից դիլետանտի և գավառացի գեյշայի սիրո մասին։ Գործողությունները տեղի են ունենում Ճապոնիայի հյուսիսային քաղաքներից մեկում գեղատեսիլ գարնանային բնության ֆոնին։

5. Օրը, երբ Բոմոնը ծանոթացավ իր ցավի հետ

Հեղ.՝ Լը Կլեզիո

Amazon.fr - Le jour où Beaumont fit connaissance avec sa douleur - Le Clezio, J.M.G - Livres

Ստեղծագործության հեղինակը ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Լը Կլեզիոն է: Գիրքը հեղինակի առաջին հրատարակված գործերից է:

Լուսինի սիրելի ֆիլմերն են․․․

1 2