5 գիրք + 5 ֆիլմ. Ծով Alize՛ Բանուչյան - VNews

5 գիրք + 5 ֆիլմ. Ծով Alize՛ Բանուչյան

05 18 - 5 գիրք + 5 ֆիլմ. Ծով Alize՛ Բանուչյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք գրող Ծով Alize՛ Բանուչյանին՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

Բոլեսլավ Պրուս, «Փարավոն»

Փարավոն (վեպ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ընտրել եմ այն գրքերը, որոնք այս պահին առանց դարակներ փորփրելու մտքովս անցան։ Դրանց մեջ է, օրինակ, Փարավոնը, կարծում եմ, մի տասը տարի հետո էլ տեղ կգտի իմ սիրելի գրքերի ցանկում, տարբեր առիթներով միշտ վերադարձել եմ նշված գրքին/գրքերին, որովհետև դրանք, քառաջին հերթին, բավականին մեծ ազդեցություն են ունեցել քննադատական մտքիս վրա։

Պլատոն, «Հանրապետություն»

Պլատոն | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Պլատոնի երկխոսություննն է՝ նվիրված կատարյալ պետության գաղափարին։ Ըստ Պլատոնի՝ պետությունն արդարության գաղափարի արտահայտումն է։ Երկխոսության մեջ առաջին անգամ փիլիսոփաները ներկայացվում են որպես մարդիկ, որոնք ունակ են հասնելու նրան, ինչը հավերժ նույնական է իրենց համար։

Ռիչարդ Բրոթիգան, «Աբորտ, պատմական վեպ»

The Abortion: An Historical Romance 1966 - Wikipedia

Ռիչարդ Բրոթիգան որոշեցի կարդալ Արամ Ավետիսի՝ Գրականությունից հրաժարվելու մանիֆեստը կարդալուց հետո, արդյունքում շատ մտերմացա այս անձակագրի հետ։ Կարողանում է քեզ տեղափոխել տեղեր, որտեղ լինելու համար հատուկ հրավիրատոմս է պետք, և այնպես է անում, որ ընկերներիդ հանգիստ փոխարինես իր հերոսներով։ Իբրև գրող՝ մեծահոգի է, երբեմն քեզ խաբում է, բայց չի նվաստացնում։ Վերջերս ևս երկու գիրք գնեցի Shakespeare and Company գրախանութից, վաճառողուհին ուրախացել էր, ասեց, որ զարմանալիորեն շատ չեն հարցնում Բրոթիգան ու ավելացրեց՝ երևի ավելի լավ, թող մնա նրանց, ովքեր գիտեն այս գրողի հետ հանդիպման արժեքը։ Աբորտ-պատմական վեպում ( վերնագիրը շփոթեցնող է) կա մի գրադարան, որտեղ պատրաստվում եմ գիրք թողնել։

Կոնստանտին Վագինով, «Այծերգություն»

Այծերգություն by Կոնստանտին Վագինով

Կոնստանտին Վագինովի Այծերգությունը ինձ  հրատարակիչ Մկրտիչ Մաթևոսյանն է նվիրել, վերջին շրջանում իմ գրադարանի զարդերից է։ Վարդան Ֆերեշեթյանի ձեռամբ թարգմանության շքեղությունը, երբեմն միատոն ընթացքի մեջ ձայնային ազդանշանների նման հանկարծակիի բերող մտքերը համարյա ափսոսանք թողեցին, երբ գիրքն ավարտվեց։ Սա կարծես ինչ-որ մեկի հետ կիսատ մնացած զրույց լինի։

Գոլիարդա Սապիենցա, «Ուրախության արվեստը»

L'arte della gioia by Goliarda Sapienza

Գոլիարդա Սապիենցայի Ուրախության արվեստը նույնպես պատմություն ունի։ Հերթական անգամ երկար փնտրում էի պատահական գրքի հետ իմ հանդիպումը, երբ գրավաճառը մեկնեց ինձ այս գիրքն ու ասեց, որ նման եմ հեղինակին, հնարավոր է նույնիսկ հերոսուհուն։ Մտածեցի գիրք վաճառելու հնարք է, բայց նույնիսկ ավելացրեց՝ եթե չես գնում, կնվիրեմ։ Այս գիրքը մինչև ինչ-որ մեկը քնից կարթնանա ու շեդևր կհամարի, երկար տարիներ փոշոտվում էր, իսկ ես վստահ կարող եմ ասել, որ երբեմն ամենալավ գրականությունն է փոշոտվում, չնայած ամենալավ բառն էլ չեմ սիրում։

1 2