5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան - VNews

5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան

Norayr Sargsyan - 5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է գրող, «Չինական պատ» գրքի հեղինակ Նորայր Սարգսյանը:

 

1. Trainspotting / Porno / Skagboys (եռագրություն)

Հեղ.՝ Իրվին Ուելշ

trainspotting by irvine welsh 1616399913 ef69be50 progressive 960x960 - 5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան

Հեղինակի առաջին վեպը՝ «Trainspotting»-ը, լույս է տեսել 1993 թ.-ին: Գրքում ներկայացված են կարճ պատմվածքներ, որոնցում հեղինակը պատմում է հերոսների մասին, որոնք կապված են փչացող ընկերական հարաբերությունների, հերոինի կախվածության, դանակահարության հետ, և որոնք արվում են կյանքի ճնշող ձանձրույթից և դաժանությունից փրկվելու համար:

Ուելսը 2002 թ.-ին վերադարձրեց «Trainspotting» հերոսների մեծ մասին՝ «Porno» կոչվող գիրք-շարունակությունում: Այս գրքում Ուելշը ուսումնասիրում է պոռնոգրաֆիայի ազդեցությունը, ինչպես նաև հասարակության և անհատների ծերացման և հասունության ազդեցությունը իրենց կյանքում, որը տեղի է ունենում հակառակ նրանց կամքի:

2012-ին Ուելսը տպագրեց Trainspotting-ի վերջին մասը՝ «Skagboys» վերնագրով: Գործողությունը տեղի են ունենում Լեյթում՝ 1980-ականների սկզբին: Գիրքը ներկայացնում է Trainspotting-ի հերոսներին և հետևում նրանց հերոինի կախվածության մեջ ընկնելուն:

 

2. Գրառումներ ընդհատակից / Записки из подполья

Հեղ.՝ Ֆեոդոր Դոստոևսկի

1200x600wz - 5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան

Դոստոևսկու «Գրառումներ ընդհատակից» ստեղծագործությունը 20-րդ դարի գրականությունը մեծապես կանխորոշող գործ է: Հենց այս պատմության մեջ, որի հերոսը՝ քոլեջի թոշակառու գնահատող, իր խոստովանությունն ընթերցողի դատին է հանձնում, որ էկզիստենցիալիզմի գաղափարներն առաջին անգամ լսվեցին: Պետերբուրգյան անանուն պաշտոնյան, ցույց տալով արտասովոր միտք ու քաջություն, ուսումնասիրում է իր սեփական գիտակցությունը, սեփական հոգին: Նա ի վիճակի չէ հաշտվել իրականության հետ և «մեղքի զգացում» ունի անկատար աշխարհակարգի հանդեպ, որն իրեն տառապանք է պատճառում: Մտնելով հոգեբանական ընդհատակ և արհամարհելով կենդանի մարդկանց աշխարհը՝ նա տալիս է հավերժական հարցեր՝ ի՞նչ է մարդը և ո՞րն է նրա ճակատագիրը:

 

3. Խումհար

Հեղ.՝ Հրանտ Մաթևոսյան 

20150212015228Hrant Matevosyan 960x667 - 5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան

Հերոսը՝ Արմենակ Մնացականյանը, Մոսկվայում սցենարիստների դասընթացի ասպիրանտ, երկու ընկերների՝ վրացի Էլդար Գուրամիշվիլու և ռուս Վիկտոր Մակարովի հետ տաքսիով գնում է Կինոյի տուն, Վաքսբերգ ֆիրմայի Կինոտուն: Լրագրում կարդում են «Դարի ամուսնությունը» խորագրով մի հատված Արիստոտել Օնասիսի և Ժակլին Քենեդիի ամուսնության մասին: Կինոտանը դիտում են Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերից մեկը՝ «Գիշերը» Ժաննա Մորոյի, Մոնիկա Վիտիի և Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ: Մարչելոն և Ժաննան ամուսիններ են: Գնում են տեսնելու իրենց բանաստեղծ ընկերոջը, որ մեռնում է Սպիտակ հիվանդանոցի մաքրամաքուր անկողնում, սպիտակ սենյակում: Սա մեռած շուրթերը հպում է Ժաննայի ձեռքին, և նրա բերանից խոսքեր են ժայթքում վաղեմի սիրո մասին: Կինը, հեկեկանքը զսպելով, փախչում է սենյակից: Մարչելոն դուրս է գալիս: Կիսամերկ մի հիվանդ կին նրան ներս է տանում իր սենյակ, նետում է քնազգեստը՝ երկարելով ոտից գլուխ հոյակապ մերկությունը սպիտակ սավանին: Ներս են մտնում հիվանդապահ կաթոլիկուհիները, և շփոթված Մարչելոն դուրս է գալիս: Աղախինն արթնացնում է Մարչելոյին: Զանգել է Ժաննան: Գնում են Հարուստի աղջկա՝Մոնիկայի ծննդյան հրավերքին: Մարչելոն ուզում է այս խելագար դարում մի կես ժամով երջանկացնել նրան և հանկարծ տեսնում է, որ Ժաննայի դեմ է կանգնած: Հեռվի տնակը կանգնած է անշարժ, անտառը կարծես ծառերի բանակ է, բայց ծառերը կանգնած են անջատ առ անջատ, ամեն ինչ կանգնած է ինքն իր համար, ոչ մեկը ոչ ոքի հետ չունի ոչ մի կապվածություն…

 

4. Արհեստ / Ремесло

Հեղ.՝ Սերգեյ Դովլաթով

Сергей Довлатов Ремесло: 40 грн. - Книги / журналы Одесса на Olx

Գիրքը պարունակում է մի տեքստ, որն ամբողջությամբ և ամբողջովին բնորոշ է Դովլաթովի արձակին: «Արհեստը» երկու մասից բաղկացած վիպակ է, որը հրապարակվել է 1985 թվականին: Առաջին մասը վերաբերում է հեղինակի կյանքի Լենինգրադյան շրջանին, երկրորդը՝ Նյու Յորքի շրջանին:

5. Օտարը

հեղ.՝ Ալբեր Քամյու

Օտարը, Ալբեր Կամյու

Քամյուի այս նովելն աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Գիրքը պատմում է Արթուր Մերսոյի մասին, որի կյանքը փոխվում է մոր մահից հետո: Տարբեր իրավիճակներում հայտնվելուց հետո, նա հասկանում է, որ իր կյանքն անիմաստ է: Նա չի հավատում Աստծուն, լաց չի լինում մոր մահվան ժամանակ, անգամ չի մտածում ամուսնության մասին և նույնիսկ մարդ է սպանում… իր կարծիքով նա մահվան է արժանի և հենց դա էլ պետք է ստանա որպես դատավճիռ:

Նորայր Սարգսյանի սիրելի ֆիլմերն են…

1 2