5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան - VNews

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

80814071 10157314858639965 383550874569408512 n 1 - 5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

Մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանը:

1. Ոճիր և պատիժ / Преступление и наказание

հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի

Преступление и наказание (Достоевский Ф.) - купить книгу с доставкой в интернет-магазине «Читай-город». ISBN: 978-5-389-02279-9

Դասական վեպ դասական հեղինակից. գիրք, որ յուրաքանչյուրը պետք է կարդա:
Սպանություն, ոճիր, որը պետք է թեթևացներ կյանքը, սակայն պատիժն անխուսափելի է: Իսկ ո՞րն է պատիժը, բանտարկությո՞ւնը, թե՞ խղճի խայթը: Հնարավո՞ր է ազատվել մեղքից առանց քավության ճանապարհ անցնելու: Հնարավո՞ր է ապրել, եթե դեռ չես պատժվել մեղքիդ համար: Գուցե պատի՞ժը հանգստություն բերի:
Վեպ հավերժի մասին:

2. Սպիտակ աղմուկ

հեղ.՝ Դոն Դելիլո

White Noise.jpg

«Սպիտակ աղմուկ» վեպը հետմոդեռնական գրականության օրինակ է։ Ենթադրվում է, որ այս գիրքը Դելիլոյի համար բեկումնային նշանակություն է ունեցել և ընթերցողների ավելի լայն շրջանակ է ընդգրկել։ Ըստ Թայմշաբաթաթերթի՝ այս գիրքն ընդգրկվել է 1923 թվականից մինչև 2005 թվականի անգլերեն 100 լավագույն վեպերի ցանկում։ Ի սկզբանե Դելիլոն ցանկացել է գիրքն անվանել «Panasonic», բայց Panasonic-ը դեմ է եղել:

3. Արիել

հեղ.՝ Սիլվիա Փլաթ

Книга "Ariel" Плат Сильвия – купить книгу ISBN 9780571322725 с быстрой доставкой в интернет-магазине OZON

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1965 թվականին, որը ներառում է Սիլվիա Փլաթի շատ հայտնի բանաստեղծություններ: Արիելը այն գիրքն է, որի վրա հիմնված է Սիլվիա Փլաթի՝ որպես քսաներորդ դարի ամենաօրիգինալ, համարձակ և շնորհալի բանաստեղծներից մեկի համբավը:

4. Ջեյն Էյր

հեղ.՝  Շառլոթ Բրոնտե

Jane Eyre by Charlotte Bronte: 9780307455192 | PenguinRandomHouse.com: Books

Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց, որբանոց։

5. Շահնամե

հեղ.՝ Ֆիրդուսի

Shahnameh3-1.jpg

«Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած:

Վիգենի սիրելի ֆիլմերն են․․․

1 2

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Հեղափոխական կինո. 5 ֆիլմ