5 գիրք + 5 ֆիլմ. Shakart - VNews

5 գիրք + 5 ֆիլմ. Shakart

228095317 538094613978771 4947850182960776740 n - 5 գիրք + 5 ֆիլմ. Shakart

Մեր «5 ֆիլմ + 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է նկարիչ Shakart-ը` Շանթ Կարպետյանը:

1. Աստվածային կատակերգություն

հեղ.՝ Դանթե Ալիգիերի

Աստվածային կատակերգություն | Գրքասեր | Գրքասեր

Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը» համարվում է  իտալալեզու ամենահռչակավոր ստեղծագործությունը: Համաշխարհային գրականության այս գլուխգործոցը բախկացած է 3 մասից՝ «Դժոխք», «Քավարան» և «Դրախտ»: Պոեմի ամենամեծ բաժինը հատկացված է «Դժոխքին», որտեղ էլ մահից հետո հայտնվում են մեղավոր հոգիները: Հենց «Դժոխքն» էլ կփորձենք վերլուծել ստորև:

Կատակերգությունն իր «Աստվածային» անվանումը ստացել է ոչ թե թեմատիկայի պատճառով, այլ պոետիկ կատարելության: Կատակերգությունն աստվածային սկսել են կոչել արդեն գրողի մահից հետո:

2. Աստված զառ չի գցում

հեղ.՝ Ալբերտ Էյնշտեյն

6008320597 - 5 գիրք + 5 ֆիլմ. Shakart

Ալբերտ Էյնշտեյնը դարձավ 20-րդ դարի թերևս ամենահայտնի գիտնականը՝ մարդկային հանճարի մարմնացումը: Նա արմատապես փոխեց մեր տեսակետները նյութի, տարածության և ժամանակի վերաբերյալ:
Բայց Ալբերտ Էյնշտեյնի անձի մեկ այլ կողմ էլ կա: Դա արտահայտվում է նրանով, թե ինչպես են իրեն անհանգստացրել «սովորական» խնդիրները, ինչպես է նա վերաբերվել որոշակի սոցիալական երևույթների, ինչ է ասել այդ մասին: Առավել հետաքրքիր է դառնում, երբ նրա զրուցակիցները լինում են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են, օրինակ Զգմունդ Ֆրեյդը կամ Կոնրադ Լորենցը:
Այս գիրքը ներառում է Էյնշտեյնի նամակները, զրույցներն ու մտորումները փիլիսոփայության, կրոնի և աշխարհայացքի վերաբերյալ: Գիտնականը խոսում է Աստծո, գիտության և մարդու մասին, կիսում իր վարկածները և եզրակացություններ անում:

3. The Grand Design

հեղ.՝ Սթիվեն Հոքինգ

Высший замысел (Хокинг С.,Млодинов Л.) - Каталог - Библиотеки Санкт-Петербурга

Սթիվեն Հոքինգի և Լեոնարդ Մլոդինովի հեղինակած գիտահանրամատչելի գիրքը, որը լույս է տեսել 2010 թվականին:

Գրքում հեղինակները պնդում են, որ Տիեզերքի ծագումը բացատրելու համար անհրաժեշտ չէ Աստծո գոյությունը, և որ Մեծ պայթյունը բացառապես ֆիզիկայի օրենքների հետևանք է: Ի պատասխան քննադատության՝ Հոքինգն ասել է, որ «անհնար է ապացուցել Աստծո չգոյությունը, բայց գիտությունը նրան դարձնում է ոչ պարտադիր»:

4. Մատյան Ողբերգության. Գրիգոր Նարեկացի

Миниатюра. Васпуракан. 1391 г - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Պոեմ-աղոթք, պոեմ-կատարելություն, պոեմ-ներշնչանք, պոեմ-հրաշագործ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» հայերիս համար հենց այդպիսինն է: Գրիգոր Նարեկացին հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ 2015 թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
 Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա, 
 Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած. 
 Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող` 
 Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով` 
 Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ: 
 Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով, 
 Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ: 
 Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու 
 Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ: 
 Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց 
 Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով, 
 Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից 
 Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ: 
 Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր, 
 Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ, 
 Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր, 
 Որի դէմ բողոք է գրել Եսային 
 Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի` 
 Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած: 
 Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական, 
 Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն, 
 Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց 
 Յանուն գերեդարձ այն տապանակի, 
 Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին: 

5. Հուլունքախաղ

հեղ.՝ Հերման Հեսսե

Das Glasperlenspiel The Glass Bead Game | Hermann Hesse | First Edition

Այս ստեղծագործությունը Հերման Հեսսեի վերջին մեծ վեպնէ: Այն ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները: «Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց աննախընթաց հեղինակություն. ոչ միայն Նոբելյան մրցանակ, այլև չխամրող փառք՝ գրանցելով նրա անունը այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:

Շանթի սիրելի ֆիլմերն են….

1 2