5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել - VNews

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

մեծերմեր min - 5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Այսօր փոքրիկ շրջայց կիրականացնենք մեր մայրաքաղաքի տուն-թանգարաններով, որտեղ ժամանակին ապրել ու ստեղծագործել  են մեր մեծերը:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոց 29, բնակարան 4 հասցեում։

Image result for Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

Հենց այստեղ է  1929 թվականից մինչև իր մահն ապրել նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանը: Տուն-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929 թվականից մինչև իր մահը ապրել է նշանավոր գրողը: Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է:  Ունի 670 հիմնական և գրեթե նույնքան գիտաօժանդակ նյութեր, որոնք լավագույնս ներկայացնում են գրողի անցած բազմամյա ստեղծագործական ուղին: Տուն-թանգարանը բաղկացած է հուշային երեք սենյակներից և մեկ ցուցասրահից: Առաջին սենյակն ամփոփում է գրողի կյանքի և գործունեության վաղ շրջանը, երկրորդը նրա աշխատասենյակն է, իսկ երրորդ սենյակն ընդգրկումէ նրա գրական-հասարակական գործունեության հասուն շրջանը: Ցուցասրահում առավելապես ներկայացված են Դեմիրճյան-թատերագիրն ու նրա երկերի բեմադրությունները ներկայացնող լուսանկարներ: Գրողի անձնական իրերի մեջ ցուցադրվում է նաև նրա ջութակը, որը ստրադիվարուսյան դպրոցի եզակի նմուշ է:

Տես նաև՝ 

Դերենիկ Դեմիրճյանի 4 սերերը…

Կատվասեր Դերենիկ Դեմիրճյանը…

Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Թանգարանը գտնվում է Սիլվա Կապուտիկյան 1,  բնակարան 26 հասցեում: 

Image result for Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը  սկսել է բանաստեղծուհու մահվանից  3  տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է ականավոր բանաստեղծուհին: Սիլվա Կապուտիկյանն իր կտակով պահանջել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ՝ ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով։ Բանաստեղծուհին իր ձեռքով է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները։ Տուն-թանգարանի ձևավորման ժամանակ անհրաժեշտությունից ելնելով՝ 2008 թվականին ամռանը ցուցասրահի է վերածվել 13 մ երկարությամբ տնտեսական պատշգամբը, որտեղ այժմ ցուցադրվում է Կապուտիկյանի հարուստ արխիվի մի մասը։

Թանգարանի հուշային մասը զբաղեցնում է 4-րդ հարկում գտնվող 4 սենյականոց բնակարանի մի մասը: Ուշագրավ է, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը, որն անփոփոխ է մինչ օրս: Ցուցադրության հուշային մասը սկսվում է բնակարանի նախամուտքից, երկրորդ սրահը բանաստեղծուհու աշխատասենյակ – ննջարանն է,  երրորդը՝ հյուրասենյակը: Բանաստեղծուհու կենդանության օրոք բնակարանը ունեցել է բաց պատշգամբ, որը թանգարանի ստեղծման ժամանակ դարձել է ցուցասրահ և ներկայացնում է բանաստեղծուհու կյանքին վերաբերող հետաքրքիր դրվագներ, հայտնի մարդկանցից ստացված հուշանվերներ, պարգևներ և նրա կյանքի օրոք հրատարակված գրքեր: Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:

Տես նաև՝

Մի սիրո պատմություն․ Հովհաննես Շիրազն ու Սիրլվա Կապուտիկյանը

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Սիլվա Կապուտիկյան. իրական դեպք

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Թանգարանաը գտնվում է  Զարոբյան 20 հասցեում: 

isahakyan museum - 5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունում: Շենքը կառուցվում է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ` սրբատաշ սև տուֆ քարով: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք – գավիթով: Գլխավոր մուտքի կողմից` երկրորդ հարկում` կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը: Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք: Տան հետևի մասում  ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին: Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում գեղեցիկ ծաղկանոցներ են: 1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատում այդ տանը: Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: Շենքը ենթարկվում է մասնակի փոփոխության. երկրորդ հարկի հետին մասում կառուցվում են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվում են: 1963թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը:

Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ տեղադրված է Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը։ Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն են, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն։ Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանը։ Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ գտնվող գեղանկարները հայ նկարիչների նվերներն են Իսահակյանին։ Դրանց թվում են Մարտիրոս Սարյանի` Վարպետի դիմանկարը ), Գևորգ Բաշինջաղյանի «Էջմիածնի վանքի լճակը» կտավը, Փանոս Թերլեմեզյանի «Հայ աղջնակի դիմանկարը» և այլն։ Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը՝ պարզ ու համեստ կահավորանքով։ Թանգարանի շարունակությունն է գողտրիկ այգին, ուր կանգուն են Վարպետի ձեռքով տնկած ծառերը։ 3 ցուցասրահներ հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը. ցուցադրվում են նմուշներ ձեռագրերից, մի շարք անձնական իրեր, կարևոր վավերագրեր, լուսանկարներ և այլն:

Տես նաև՝ 

Ավետիք Իսահակյանի մութ ու հանճարեղ կողմերը

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Թանգարանը գտնվում է Քանաքեռի 2, բնակարան 5 հասցեում: 

Image result for Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Խաչատուր Աբովյանի մանկությունն ու պատանեկությունն անցել է այս Քանաքեռի տնակում։ Աբովյանի նախնիներն այս տանը բնակություն են հաստատել Կովկասի լեռնականների հետապնդումներից խուսափելու ճանապարհին։ Տան պատերի ներսում տարբեր մեծության խորշեր են բացված, որ ծառայել են լույսի ճրագներ ու կենցաղային տարբեր իրեր տեղադրելու համար։ Վերակառուցման ընթացքում ամրացվել են պատերը, վերանորոգվել պատշգամբի փայտե ճաղերն ու բազրիքները, պատուհանների փեղկերը, դռներն ու թոնիրը։ Տունը կահավորվել է Ապովենց հետնորդների մոտ պահպանված և այն ժամանակներին բնորոշ կենցաղային իրերով։ Տունն իր հյուրընկալ հարկի տակ բազմաթիվ հոգևորականների և մտավորակկանների է ընդունել։ Այցելուների թիվն, անշուշտ, աճել է Խաչատուր Աբովյանի հռչակի տարածումից հետո։ Հայ մեծանուն գործիչներից այցելուների թվում են եղել Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանը, Պատկանյան եղբայրները, Կոմիտասը, Մառը, Լեոն, Հովհաննես Թումանյանը, Ասքանազ Մռավյանը, Աղասի Խանջյանը և ուրիշներ։

Հայաստանի լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը 1927 թվականին գալիս է Քանաքեռ և խնդրում Արտեմ Աբովյանին, որը այդ տարիներին բնակվում էր ներկայիս տուն-թանգարանում,  վաճառել Աբովյանների հայրական տունը՝ այն թանգարան դարձնելու նպատակով։ Տանտերը պատասխանում է, որ տունն ազատ է այցելուների համար։ Այս որոշումից հետո ամբոխների անվերջանալի հոսք է սկսվում դեպի Աբովյանների տուն։ Համաձայն շրջանառվող լեգենդի, մարդիկ իրենց սրտում կուտակված բառերն ու սրտից բխած խոսքերն էին թողնում տան պատերին և հետդարձի ճանապարհին իրենց հետ պարտադիր մի բուռ հող էին վերցնում։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Աղասի Խանջյանը 1934 թվականին գալիս է Քանաքեռ՝ բերքահավաքի ընթացքին հետևելու և, իր այցի շրջանակներում, գնում է Ապովենց տուն և, տանը ոչ ոքի չգտնելով, 5֊10 րոպե նստում է մուտքի մոտ ու հեռանում։ 1938 թվականի ապրիլի 25֊ին՝ ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որոշում է ընդունում Խաչատուր Աբովյանի մահվան 90֊ամայակի առիթով։ Ի նշանավորումն Խաչատուր Աբովյանի մահվան 90֊ամյակի որոշեց գրողի տունը Քանաքեռում վերակառուցել և դարձնել նրա կյանքն ու գործունեությունը ցուցադրող թանգարան

Թանգարանի ստեղծման օրվանից, այնտեղ ցուցադրված են Աբովյանի ձեռագրերը, որոնք թանգարանին են հանձնել գրողի ժառանգները։ Նրանք թանգարանին են հանձնել նաև Խաչատուր Աբովյանի միակ դիմանկարը, որը նկարել էր մերձբալթյան նկարիչ Մայդելը։Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա տարիների հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։ Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի գրողի որդու՝ Վարդանի ջութակը, հայ անվանի նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց կտավները, հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։ Ցուցադրված են «Վերք Հայաստանի» վեպի առաջին և հետագա հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, հոդվածներ և Խաչատուր Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ

Տես նաև՝ 

Աբովյանի դստեր ծանր կյանքը, թոռան ձեռքբերումներն ու տոհմի գիտական նվաճումները։

Աբովյանի «անհայտ բացակայության» գործը

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Թանգարանը գտնվում է Մաշտոցի պողոտա 17 հասցեում: 

Image result for Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Երևանի այն բնակարանում է  1935-1937 թվականներին ապրել է հանճարեղ Չարենցը: ՀՍՍՀ Հայաստանի նախարարների խորհրդի 1964 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Ե. Չարենցի տուն-թանգարանը: Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թվականի հունվարին։ 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Ե. Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։ Այս տունը Չարենցի մտերիմների հիշողության մեջ մնաց իբրև հյուրընկալ օջախ, ուր հաճախ վայելում էին չոր մրգերի ու արեւելյան քաղցրավենիքների  «դաստախունը»: Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը: Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով: Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը» դրամայում: Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լեոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով:

Տես նաև՝ 

Չարենցի մութ կողմերը…

Չարենցն ասել է․․․

Չարենցն ու Իզաբելլան, և նրանց դուստրը՝ Արփենիկ Չարենցը

Աղբյուրներ՝ www.isahakyanmuseum.am, www.kaputikyanmuseum.com, etchmiadzinlibrary.am, www.gatmuseum.am, hy.wikipedia.org


Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Վան Գոգի թանգարանն Ամստերդամում

Tate Modern. թանգարան նախկին էլեկտրակայանի շենքում

2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Մեծերի առաջին հաջողված վեպերը…

Հայ գրողների ծննդավայրերը. [Չարենց, Սահյան, Բակունց]

Հայ գրողներն ու նրանց երևանաբնակ հուշարձանները

Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Երևանը, վերջապես, անցնում է աղբի տեսակավորման

«Սասունցի Դավիթ». արձանի ու հեղինակի պատմությունը

Quiz. հայ գրողներից ու՞մ մասին է…

Մեր Կուկուրուզնիկը. [ինչպե՞ ս կառուցեցին, ինչպե՞ս քանդեցին]

Կոնդի բաց ու փակ դռները… [+լուսանկարներ]