5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ - VNews

5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

2 5 - 5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

Երբ փաստագրությունն ու արվեստը միանում են արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Այսպես էլ ստեղծվել են աշխարհին հայտնի լուսանկարները, որոնք վավերագրություն են, լուսանկարիչ-արվեստագետի տաղանդի արդյունք:

Հինգ լուսանկար, որոնց հեղինակներն արդեն չկան, բայց իրենց ստեղծածի մասին մինչ օրս խոսում ու գրում ենք:

Ճաշը` երկնաքերի վրա, անհայտ հեղինակ, 1932 год

1 6 - 5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

Սա ամենավտանգավոր ճաշն է, որը երբևէ եղել է: 11 տղամարդ, շփվում և ծխում են Մանհեթենի վերևում՝ 840 ֆունտ բարձրության վրա (մոտավորապես 240 մետր): Լուսանկարն արվել է Ռոքֆելլեր կենտրոնի, ավելի ճիշտ՝ RCA Building-ի գովազդային արշավի շրջանակներում, որի շինարարությունն էլ տեղի է ունենում լուսանկարում: Դա Մեծ դեպրեսիայի ժամանակ էր, գովազդի խնդիրն էր՝ ցույց տալ, որ ամերիկացիները միայնակ չեն։ Հայտնվելով վտանգավոր իրավիճակում՝ նրանք կարող են միմյանց թիկունք կանգնել։

Շատ տարիներ են անցել, բայց լուսանկարը մինչ օրս Նյու Յորքի խորհրդանիշն է։ Այն կարելի է գնել քաղաքի խանութներից՝ մագնիտների տեսքով կամ շրջանակով:

 

Բարձերով կռիվ, Հարրի Բենսոն. 1964 թ.

2 5 - 5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

Լուսանկարիչ Հարրի Բենսոնը չէր ցանկանում հանդիպել The Beatles-ի անդամների հետ։ Նա մտադիր էր Ֆոտոռեպորտաժից հետո մեկնել Աֆրիկա, սակայն ծրագրերը խախտեցին Լիվերփուլի տղաները։ «Ես միշտ ցանկացել եմ լուրջ լրագրող լինել, այլ ոչ թե գրել ռոք-ն-ռոլի պատմությունը», –ավելի ուշ հիշում էր լուսանկարիչը, որի անունը մնաց պատմության մեջ հենց այս լուսանկարով:

Վանականի ինքնահրկիզումը, Մալքոլմ Բրաուն, 1963 год

2016 11 20 13.36.03 960x613 - 5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

1963 թվականի հունիսին ամերիկացիների մեծ մասը չգիտեր, թե որտեղ է գտնվում Վիետնամը քարտեզի վրա։ Իսկ հետո Associated Press-ը հրապարակեց լուսանկարիչ Մալքոլմ Բրաունի լուսանկարը, որտեղ վանականն իրեն զոհաբերում է Սայգոնի փողոցում։ Բրաունը հիշում էր.«Ես միայն նկարահանում էի, նկարահանում և փորձում էի մտածել ցուցադրության մասին, որպեսզի չմտածեմ տեղի ունեցող սարսափի մասին»։ Հեղինակը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է դարձել լուսանկարների այս շարքի համար։ Նախագահ Քենեդին ավելի ուշ ասել է, որ ոչ մի լուսանկար այնքան զգացմունք չի առաջացրել, որքան դա: Լուսանկարը նպաստել է Վիետնամի նախագահի դեմ հեղաշրջմանը միջամտելու ԱՄՆ-ի որոշման հետաձգվելուն:

Հաղթանակի օրը Թայմս Սքուերում, Ալֆրեդ Էյզենշտադտ, 1945 год

5 3 960x640 - 5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

Ալֆրեդ Էյզենշտադտը չորս լուսանկարիչներից մեկն էր, որոնց վարձել էր «Life» ամսագիրը՝ հանձնարարություն տալով՝ «գտնել և որսալ պահը» այն օրը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց։

1945 թվականի օգոստոսի 14-ին Ալֆրեդը հայտնվեց Թայմս Սքուերում և տեսավ, թե ինչպես է նավաստին գրկել բուժքրոջը և համբուրում։ Շատերը դատապարտում են նավաստու պահվածքը՝ տեղի ունեցածը անվանելով սեռական բռնություն: Լուսանկարիչ Էյզենշտադտն ասել է. «երբ ես լինեմ երկնքում, մարդիկ կհիշեն այդ լուսանկարը»:

Բրայն Ռիդլին և Լայլ հիթերը, Ռոբերտ Մեփլթորփը: 1979 թ.

6 2 - 5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

1979 թվականին ամերիկյան մշակույթը քիչ ուշադրություն էր դարձնում հոմոսեքսուալությանը և ԼԳԲՏ համայնքը բավական նեղ էր ու փակ։ Մեծ արձագանք է գտել Ռոբերտ Մեփլթորփի այս լուսանկարը: Այն արվել է սովորական հյուրասենյակում: Լուսանկարչին սկսել են անվանել առաջամարտիկ, սակայն դա հանրությանը չխանգարեց հեղինակին մեղադրել ու հետապնդումների ենթարկել։ Ի վերջո, լուսանկարչի դեմ դատական գործ է բացվում։ 


Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Տարկովսկի Լուսանկարիչը

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Պատմության առաջին լուսանկարները…

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Օդրի Հեփբըրնի՝ 70-ականներին արված լուսանկարները

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…

Էլվիս Փրեսլիի՝ նախքան լեգենդ դառնալն արված լուսանկարները

Ամերիկայի առաջին սուպերմոդել Ջիա Մարի Քարանջիի բացառիկ լուսանկարները

Տեղի ունեցավ “ArmAs Wine & Jazz” ամենամյա փառատոնը (լուսանկարներ)

Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները