Դավիթ Հակոբյան. «նախագահների լուսանկարիչը». 4 նշանակալի լուսանկարների պատմություն - VNews

Դավիթ Հակոբյան. «նախագահների լուսանկարիչը». 4 նշանակալի լուսանկարների պատմություն

210882340 814515146119012 583862609629876354 n - Դավիթ Հակոբյան. «նախագահների լուսանկարիչը». 4 նշանակալի լուսանկարների պատմություն

Դավիթ Հակոբյանը պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2002 թվականից: Աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա՝ PAN Photo-ում: 2010 թվականից աշխատում է որպես ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ:

Ներկայացնում ենք Դավիթի հեղինակային 4 լուսանկարներն ու դրանց պատմություները:


DH1 2872 960x942 - Դավիթ Հակոբյան. «նախագահների լուսանկարիչը». 4 նշանակալի լուսանկարների պատմություն


«Սպասում էինք, որ պետք է նախագահները ներս մտնեին: Նախապես ֆիքսել էի սրահի լուսավորությունը, որպեսզի մեր նախագահին լուսանկարեմ: Ստացվեց այնպես, որ առաջինը Նուրսուլթան Նազարբաևը ներս եկավ և հենց այնպես՝ զուտ պահը ֆիքսելու համար լուսանկարեցի: Հետո նայեցի լուսանկարները, բայց ոչ մի առանձնահատուկ բան չնկատեցի, նույնիսկ Ղազախստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներին ցույց տվեցի, բայց իրենք էլ՝ ոչ մի հատուկ արձագանք չտվեցին. նայեինք, անցանք առաջ: Օրվա վերջում լուսանկարն հրապարակեցի ֆեյսբուքում: Հաջորդն օրն արթնանալով ու հեռախոսիս նայելով արդեն հասկացա՝ ինչ է կատարվում, բազմաթիվ բաց թողնված զանգեր և հաղորդագրություններ ունեի: Այդպես լուսանկարը հայտնի դարձավ»:


IMG 8407 - Դավիթ Հակոբյան. «նախագահների լուսանկարիչը». 4 նշանակալի լուսանկարների պատմություն


«Լուսանկարում՝ Վլադիմիր Պուտինի թիկունքում Սրբադասված նահատակների սրբապատկերն է: Սրբապատկերը ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ դրված էր Ծիծեռնակաբերդի բարձունքում: Քանի որ գրեթե բոլոր նախագահները գալիս և անցնում էին այդտեղով, կարողացա նախապես «պլանավորել» տվյալ կադրը: Գլխավոր հյուրերը Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներն էին, և որոշեցի, որ հենց իրենց էլ պետք է նկարեմ այդտեղ: Նմանատիպ լուսանկար արել եմ և՛ Վլադիմիր Պուտինի մասնկացությամբ, և՛ Ֆրանսուա Օլանդի: Բայց, արդեն հետո ավելի նպատակահարմար համարեցի հրապարակել հենց Ռուսաստանի նախագահի լուսանկարը»:


DH1 0957 960x640 - Դավիթ Հակոբյան. «նախագահների լուսանկարիչը». 4 նշանակալի լուսանկարների պատմություն


«Այս լուսանկարի դեպքում էլ՝ առանձնահատուկ արձագանք չտվեցի: Գործընկերներս էլ էին նմանատիպ լուսանկարներ արել, և տեսնելով, որ բոլորի լոսանկարները հայտնվել է համացանցում, մտածեցի ես էլ հրապարակեմ: Հրապարակեցի և ավելի մեծ տարածում գտավ ու բազմաթիվ արձագանքներ ունեցավ»:


DSC 6652 960x640 - Դավիթ Հակոբյան. «նախագահների լուսանկարիչը». 4 նշանակալի լուսանկարների պատմություն


«Այս օրն ինձ համար ամենածանր նկարահանման օրն էր: Պետք է որպես լուսանկարիչ կարողանաս էմոցիաներին չպարտվել և իրականացնել քո արջև դրված խնդիրը: Իհարկե դա չստացվեց, ադ ամենը տեսնելով` էմոցիաներն զսպելն ու սառը մնալն անհնար էր, բայց լուսանկարներն արեցի:

Այդ օրերին Եռաբլուրում առաջին նկարահանումս էր: Հոգեպես չափազանց ծանր էր…»: