5 կարծրատիպ շվեդների մասին - VNews

5 կարծրատիպ շվեդների մասին

2558278350 abaf583b53 b 0 - 5 կարծրատիպ շվեդների մասին

Եվրասիա մայրցամաքի ամենահյուսիսում է Սկանդինավյան թերակղզին: Այս սառնաշունչ թերակղզու վրա է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ պետություններից մեկը՝ Շվեդիան՝ ցուրտ կլիմայով, սառնաշունչ ձմեռներով ու զովառատ ամառներով: Սառը կլիմա՝ սառը մարդիկ, ասում են: Իրականությո՞ւն, թե՞ կարծրատիպ: Եկեք պարզենք՝ աշխարհին Abba, Roxette, Ace Of Base, Նոբելյան մրցանակաբաշխություն, Coca Cola-ի շշի դիզայն, համակարգչային մկնիկ և բազում այլ հայտնագործություններ տված շվեդների մասին էլ ի՞նչ տարածված կարծրատիպեր կան և արդյո՞ք ունեն իրական հիմքեր:

Եվ այսպես, 5 ամենատարածված կարծրատիպերը շվեդների մասին. Տեսնենք՝ ո՞րն է իրական, որը՝ ոչ:

  1. Շվեդները ինքնամփոփ են, չշփվող

Իրականում շվեդներն ինքնամփոփ չեն. նրանք փոքրուց դաստիարակվում են այնպես, որ հարգեն դիմացինի սեփական տարածքը: Նրանք անկրթություն են համարում անձնական թեմաներով զրույցները: Դիմացինի տարածք չմտնելը շվեդների համար ամենակարևոր կանոնն է հարաբերությունների մեջ: Բացի այդ, Շվեդիան հարուստ երկիր է, և բարձր կենսամակարդակն էլ իրենն է թելադրում: Որքան լավ են ապրում մարդիկ, այնքան քիչ կարիք ունեն հաճախակի շփումների:
Նրանց կլիմայի սառնություն իր մեջ խաղաղություն ունի, հանգստություն, ինչն ազդում է կյանքի ռիթմի և մտածելակերպի վրա: Շվեդները հարավի երկրների մարդկանց պես տաքարյուն չեն, ավելի հանգիստ ու հավասարակշիռ են, ինչն էլ ինքնամփոփություն կարող է թվալ:
Բայց եթե դուք Շվեդիայում մոտենաք որևէ շվեդի և օգնություն խնդրեք, հավատացեք՝ դուք երբեք մերժում չեք լսի: Շվեդը ձեզ չափազանց բարեհամբույր ու սիրալիր օգնություն ցույց կտա:

alltfor2013 - 5 կարծրատիպ շվեդների մասին

  1. Շվեդիայում ալկոհոլը շատ թանկ է և դժվար հասանելի

Այս պնդումն իրական է: Բայց դարձյալ մարդասիրական նպատակներով:
Շվեդիայում ալկոհոլի վաճառքի մոնոպոլիա կա. այն վաճառելու իրավունք ունի միայն պետությունը, այն էլ բավական թանկ գներով: Սա արվում է միմիայն քաղաքացիների օգուտի համար՝ հարբեցողությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով:
Երկրում արգելված են ալկոհոլի գովազդը, իսկ խանութներում վաճառքն էլ սահմանափակ ժամերով է: Ի դեպ, ալկոհոլի օգտագործման քանակով Շվեդիան աշխարհում 42-րդն է:

Hej Sweden Schweden erleben 1142 - 5 կարծրատիպ շվեդների մասին

  1. Բոլոր շվեդները Volvo ունեն

Այս պնդումն էլ իրական է: Կամ համարյա իրական…
Շվեդիայում Volvo շատ են վարում, քանի որ այստեղ այն բավական մատչելի է: Volvo-ն շվեդի համար պարզապես մեքենա չէ: Այստեղ նույնիսկ ասացվածք կա. «villa, Volvo, vovve»՝ «տուն, Volvo, շուն»:

projects2F1464706780 volvo made by sweden2Fvolvo v90 sdf srgb - 5 կարծրատիպ շվեդների մասին

  1. Շվեդիայում ամեն ինչ թանկ է

Ցավոք, այս պնդումն էլ ճիշտ է, բայց նայած ում համար: Բարձր կենսամակարդակ ունեցող ցանկացած երկիր էլ ցածր կենսամակարդակ ունեցող երկրի բնակչի համար թանկ է: Սակայն եթե հաշվի առնենք, որ շվեդները աշխարհում ամենալավ վարձրատրվող ազգերից են, ամեն բան տեղը կընկնի:

  1. Ինքնասպանությունները Շվեդիայում շատ են

Սա շվեդների մասին ամենատարածված կարծրատիպերից է: Իրականում ինքնասպանությունների ամենամեծ թիվն ունեցող երկրների ցուցակում Շվեդիան չեք գտնի: Այս կարծրատիպը հավանաբար ծնվեց 1960 թ. ԱՄՆ նախագահ Էյզենհաուերի ճառից, որտեղ նա սկանդինավյան բոլոր երկրներն անվանում է «մեղքի, մերկության, հարբեցողության և ինքնասպանությունների» օրրան: