5 կարճ բեսթսելլերներ, որ կկարդաք մեկ շնչով - VNews

5 կարճ բեսթսելլերներ, որ կկարդաք մեկ շնչով

գիրքք - 5 կարճ բեսթսելլերներ, որ կկարդաք մեկ շնչով

Մարդիկ հաճախ են ասում՝ ժամանակ չունենք գիրք կարդալու համար: Արդարացո՞ւմ, թե՞ իրոք այդպես է:

Ամեն դեպքում այս հոդվածով փորձել ենք առանձնացնել 5 լավ վեպեր, որոնք կարող եք կարդալ մեկ-երկու օրում:

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Հեղ.՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

20-րդ դարի լավագույն վեպերից մեկը լավագույն և առեղծվածային Սելինջերից: Աշխարհում ամենակարդացված, քննարկված և այդպես էլ մինչև վերջ չհասկացված վեպ, որը սերիական մարդասպանների ու առհասարակ բոլորի սիրելի գիրքն է, բորոր նրանց, ովքեր կարդացել են այն: Այս վեպը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը: ԱՄՆ-ում թերևս մարդ չկա, որ կարդացած չլինի այն: Իսկ դուք կարդացե՞լ եք այն:

Antares Media Holding - Փրկիչը տարեկանի արտում

Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին

հեղ.՝ Գաբրիել Գարսիա Մարկես

«Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» վիպակը պատմում է իննսունամյա ծերունու մասին, որը վճռում է իր հոբելյանական իննսունամյակը «պատվել» տասնչորսամյա աղջնակի ընկերակցությամբ: Ծերունու և աղջնակի միջև շուրջ մեկ տարի ձգվող «արտասովոր» կապը վերջինիս ստիպում է վերհիշել անցյալը, հոդվածագրի մասնագիտությունը, և, իհարկե, ծախու կանանց այցելելու վաղեմի սովորությունը, իսկ հանկարծահաս զգացմունքը գալիս է համոզելու, որ սերը չունի տարիք, ժամ ու ժամանակ, սերը չի անցնում կրքի հետ, այլ կարող է արտահայտվել քնքշանքի, լռության և հիացմունքի ձևով: Իր այս ստեղծագործությամբ Մարկեսը հեռանում է քաղաքական ենթատեքստից և մոգական ռեալիզմից`հյուսելով անչափ ռոմանտիկ, բավական հուզիչ և գեղեցիկ սիրո պատմություն:⠀
1581742942 2903989 - 5 կարճ բեսթսելլերներ, որ կկարդաք մեկ շնչով
1 2