5 նոր թարգմանություն [5 լավ վեպ հայերենով] - VNews

5 նոր թարգմանություն [5 լավ վեպ հայերենով]

asdsc - 5 նոր թարգմանություն [5 լավ վեպ հայերենով]

Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային բեսթսելլեր դարձած 5 վեպերի նոր թարգմանություններ։

Զուլեյխան բացում է աչքերը

Հեղ.՝ Գուզել Յախինա

թարգմանիչ՝ Newmag

1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:

Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:

896eb59d4bfe1aa79638db0fa9dfbd80 - 5 նոր թարգմանություն [5 լավ վեպ հայերենով]

«Բարբարոսներին սպասելիս»

հեղ.՝ Ջոն Մ. Քութզի
Թարգմանիչ՝ Լեոնիդ Զիլֆուղարյան:
Հարավաֆրիկացի գրող Ջոն Մ. Քութզին թերևս «Բարբարոսներին սպասելիս» վեպում անանուն կայսրության ծայրամասում գտնվող մի փոքրիկ քաղաք ոգևորվում է սահմանային անապատներից բարբարոսների մոտալուտ հարձակման լուրով: Կայսրության սրտից ժամանած գնդապետ՝ պատրաստ ոչնչացնելու բոլորին, քաղաքային դատավոր, որը չի ցանկանում խուճապի մատնվել և արդյունքում մեղադրողից վերածվում է մեղադրյալի, գերի աղջիկ, որը դատավորի համար դառնում է զգայական և կրոնական երկրպագության առարկա…
սեռտ 960x546 - 5 նոր թարգմանություն [5 լավ վեպ հայերենով]

«Ավետարան ըստ Հիսուսի»

Հեղ.՝ Ժոզե Սարամագու
Թարգմանիչ՝ Աննա Մարության
Վեպում ներկայացվում է Նոր Կտակարանի իրադարձությունների ինքնատիպ մեկնաբանությունը. որոշ դրվագներ առհասարակ բացակայում են կամ պակաս ուշադրության են արժանանում, իսկ մյուսները, ընդհակառակը, անցողիկից դառնում են առանցքային:
Ավետարանական ժամանակների տագնապալի մթնոլորտում Սարամագուն փորձում է գտնել իրական պատճառները այն տառապանքի, որ կրել են Հիսուսն ու նրա հայր Հովսեփը: Հիսուսի կերպարը զերծ է հերոսականությունից. նա մարդ է՝ մարդուն բնորոշ բոլոր խնդիրներով ու կասկածներով, ցանկություններով ու սխալներով: Սա 20-րդ դարի ամենասկանդալային գրքերից է, թարգմանված է բոլոր եվրոպական լեզուներով։ Եկեղեցին այն հռչակեց «Նոր Կտակարանին ուղղված զրպարտագիր», բայց հենց այս վեպի համար էր, որ հեղինակը ստացավ Նոբել յան մրցանակ… Որքան էլ որ ծամծմված է թեման, Սարամագուն աննկարագրելի հմտությամբ է ընթերցողին խորասուզում մեր դարաշրջանի առաջին տարիների աշխարհ:
Առանձնահատուկ է պատումի ոճը. ասացողի կենդանի խոսք, մեղմ, շշնջացող ձայն, որ մերթ ծոր է տալիս բառերը, մերթ հապճեպ արտաբերում շուտասելուկի պես:

ոեռ 3 960x546 - 5 նոր թարգմանություն [5 լավ վեպ հայերենով]

 

Աղախնի պատմությունը

հեղ.՝ Մարգրեթ Աթվուդ

Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան

Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում:

Картинки по запросу "Աղախնի պատմությունը"

Հազար չքնաղ արևներ

հեղ.՝ Խալեդ Հոսեյնի

Թարգմանիչ՝ Մարիա Սադոյան

2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:

978 9939 68 856 5 - 5 նոր թարգմանություն [5 լավ վեպ հայերենով]

 


5 վեպ, որոնք վերջերս են թարգմանվել հայերեն

Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Աղախնի պատմությունը [հատված վեպից]

Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ… [էսսե]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

«Եվ արձագանքեցին լեռները» ասում է…

5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

Եվ արձագանքեցին լեռները. հատված բեսթսելլերից

69-րդ Պրայմ-թայմ «Էմմի» մրցանակաբաշխությանն առաջադրվել են հետևյալ սիրված հեռուստասերիալները

Հայերեն թարգմանված 5 բեսթսելլեր, որոնք նաև էկրանավորվել են