5 նոր ու թարմ թարգմանություններ լավ ու արդեն հայտնի գրքերի - VNews

5 նոր ու թարմ թարգմանություններ լավ ու արդեն հայտնի գրքերի

գիրք - 5 նոր ու թարմ թարգմանություններ լավ ու արդեն հայտնի գրքերի

Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային բեսթսելլեր դարձած 5 վեպերի նոր թարգմանություններ։

 

Միսիս Դելոուեյ

եղինակ` Վըրջինիա Վուլֆ
Թարգմանությունն անգլերենից` Վահե Արսենի

«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով: Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում և ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբևէ չեն հանդիպել ժամանակի և տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, և հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը:

978 9939 68 818 3 960x1469 - 5 նոր ու թարմ թարգմանություններ լավ ու արդեն հայտնի գրքերի

 

Ապագայի ֆիզիկան

հեղինակ՝ Միչիո Կակու

թարգմանությունը՝ Մարիամ Հարությունյանի

Ո՞ւր է մեզ տանում սրընթաց զարգացող գիտությունը։ Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել համակարգչային տեխնոլոգիաների, բժշկության, տիեզերագնացության և այլ ոլորտներում։ Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ն կլինի մարդու առօրյա կյանքը 2100 թվականին։
Նշանավոր տեսաբան-ֆիզիկոս Միչիո Կակուն փորձում է գտնել այս բոլոր հարցերի պատասխանները և սեղմ պատկերացում տալ մարդկության հնարավոր ապագայի մասին։ Այդ նպատակով նա զրուցել է շուրջ երեք հարյուր
առաջատար գիտնականների հետ, որոնք իրենց լաբորատորիաներում կերտում են վաղվա պատմությունը։

220643133 1526812014333939 756636228573437457 n - 5 նոր ու թարմ թարգմանություններ լավ ու արդեն հայտնի գրքերի

1 2