5 ոգեշնչող ֆիլմեր, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը - VNews

5 ոգեշնչող ֆիլմեր, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը

5 ֆիլմ 1 - 5 ոգեշնչող ֆիլմեր, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը

Ինչո՞ւ ենք մենք դիտում ֆիլմեր. որ կտրվենք իրականությունից, մոռանանք ինքներս մեզ, լցվենք դրականով, ոգեշնչվենք այլոց օրինակներով ու դրական պատմություններով, որ տեսնենք՝ մենք այս աշխարհում մենակ չենք, որ համոզվենք՝ բոլոր մարդիկ էլ ունենում են դժվարություններ, անկումներ, որոնց անպայման հաջորդում են վերելքները, եթե դրանց հավատում ես, եթե սիրտդ ու հոգիդ բաց ես պահում ցանկացած նոր ու բարի բանի համար, եթե վստահ ես քո ուժերին…

Այսօր առանձնացրել ենք 5 ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտեք, եթե կորցրել եք վստահությունը լավի, բարու, կամ էլ, գուցե, ինքներդ ձեր ուժերի նկատմամբ:

1. Միլիոն դոլարանոց աղջիկը//Million Dollar Baby, 2004

e259972796dd57fd65c85e3bdfad2f9a - 5 ոգեշնչող ֆիլմեր, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը

Նրա լռության ետևում անցյալ կա, նրա երազանքների ետևում՝ զգացմունք, հույսի ետևում  կա հիշողություն, ճանապարհորդության ետևում՝ սեր:

2004թ. էկրաններ է բարձրանում Քլինթ Իսթվուդի «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմը՝ Քլինթ Իսթվուդի, Հիլարի Սուենկի ու Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ: Ֆիլմը արժանացել է 4 Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Կանացի լավագույն դերասանուհի» (Հիլարի Սուենկ), «երկրորդ պլանի լավագույն դերասան» (Մորգան Ֆրիման), «Լավագույն ռեժիսոր» (Քլինթ Իսթվուդ) անվանակարգերում ու ստացել է Սեզար մրցանակ՝ «Լավագույն օտար լեզվով ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը պատմում է Ֆրենկ անունով մարզիչի ու Մեգի անունով աղջկա դժվար փոխհարաբերությունների մասին: Ֆրենկը կորցրել է դստերն ու այլևս չի ուզում որևէ մեկին կապվել:
Մեգին երազանք ունի. հայտնի դառնալ, որ բոլորը լսեն իր մասին: Ֆրենկը շատ դժվարությամբ է համաձայնվում աղջկան մարզել. առջևում, սակայն, նրանց սպասվում է իրադարձություններով ու անակնկալներով լի երկար ճանապարհ: 
Ֆիլմը գլխավոր միտքն է՝ «Հանուն երազանքի անել ամեն բան»  

2. Քանի դեռ չես մահացել//The Bucket List, 2007

preview 6927801 - 5 ոգեշնչող ֆիլմեր, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը

Ռեժիսոր Ռոբ Ռայները 2007 թ. հանրության դատին է հանձնում Մորգան Ֆրիմանի ու Ջեք Նիքոլսոնի մասնակցությամբ իր «Քանի դեռ չես մահացել» ֆիլմը: 
Ֆիլմը պատմում է մի շատ տխուր ու հուզիչ պատմություն: Հիվանդանոց: Հիվանդասենյակ: Նրանցից մեկը հարուստ միլիոնատեր է, իսկ մյուսը մսովորական ընտանիքի հայր: Հարևանները որոշում են գունազարդել իրենց կյանքի վերջին հատվածը: Նրանք կորցնելու ոչինչ չունեն: Նրանց ոչինչ չի կանգնեցնի: Նրանք պետք է հասցնեն փորձել ամեն բան, չէ՞ որ կյանքը հետահաշվարկ է անում, ու նրանց մնացել է ապրելու շատ քիչ ժամանակ:
Ընկերները կազմում են մի մեծ ցուցակ ու անցնում գործի:

1 2