5 որակյալ և էսթետիկ մինի սերիալներ վիքենդը գեղեցկացնելու համար - VNews

5 որակյալ և էսթետիկ մինի սերիալներ վիքենդը գեղեցկացնելու համար

դիդի 1 960x546 1 - 5 որակյալ և էսթետիկ մինի սերիալներ վիքենդը գեղեցկացնելու համար

Այս մինի երիալներից յուրաքանչյուրը կարող է դառնալ ձեր երեկոների լավագույն ընկերը: Դե ինչ, չմոռանաք կիսվել մեզ հետ ձեր նախընտրած մինի-սերիալներով:

Թշնամանք. Բեթի և Ջոան

feud bette joan 2017 960x540 - 5 որակյալ և էսթետիկ մինի սերիալներ վիքենդը գեղեցկացնելու համար

2017-ին էրկարններ բարձրացած մինի սերիալ: 8 մասից բաղկացած այս սերիալը պատմում է հոլիվուդյան իրական, օսկարակիր դերասանուհիներ Բեթ Դեյվիսի և Ջոան Քրոուֆորդի իրական թշնամանքի մասին: Բեթ Դեյվիսի դերը Սյուզան Սարանդոնն է խաղում, Ջոան Քրոուֆորդինը՝ Ջեսիքա Լենգը:

Նախորդ դարի կեսերին այս երկու դերասանուհիները մեկը մյուսից հայտնի և հաջողակ էին, նրանք միշտ մրցակցության մեջ են եղել իրար հետ. ո՞վ է ավելի լավը, որի՞ն կհասնի այս կամ այն դերը, Օսկարը, տղամարդու սիրտը, ո՞ր մեկն է ավելի լավ մայր, երջանիկ կին: Իրական թշնամանք հանուն դերի, առաջինը լինելու ձգտում, զոհողություններ հանուն կարիերայի և հանուն մրցակցության, մրցակցություն, որը ողջ կյանք է տևում, ողջ կյանք է խլում, դատարկում, ու չի թողնում պարտություններից բացի ոչինչ, միայն մի քանի Օսկար, գովսեստի անհամար խոսքեր, լավ դերեր՝ ժամանակավոր հագեցում այն քաղցի, որը երբեք չի անցնում:

Նախքան նկարահանումները սկսելը՝ ռեժիսորն ու սցենարիստները 7 տարի աշխատել են ֆիլմի վրա: Լավ աշխատած սերիալ, հրաշալի դերասաններ, սցենար: Դիտե՛ք այս մինի սերիալը և տեսեք՝ ինչ մթնոլորտ էր Հոլիվուդում անցյալ դարի 50-60-ականների և գուցե նաև հիմա…

 

The Kennedys

BBC Two - The Kennedys, Episode 8

Ամերիկայի պատմության ամենահայտնի տոհմերից մեկի՝ Քենեդիների ընտանիքի մասին պատմող այս սերիալն անդրադառնում է այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել ընտանիքի անդամների կառավարման ժամանակ: Մի քանի տասնյակ տարիներ ընտանիքի անդամները կարևոր պաշտոններ են զբաղեցրել Սպիտակ տանը, սենատում և կոնգրեսում:

1 2