5 պատմական փերֆորմանս՝ հանուն խաղաղության - VNews

5 պատմական փերֆորմանս՝ հանուն խաղաղության

05 11 - 5 պատմական փերֆորմանս՝ հանուն խաղաղության

Մերօրյա արվեստը լի է նոր ուղղություններով. իրար հերթ չտալով ծնվում են նորանոր «իզմ»-եր ու պայքարում՝ դարակազմիկ կոչվելու իրավունքի համար: Քսաներորդ դարակեսը ասպարեզ բերեց մի նոր արվեստ՝ գործողության: Փերֆորմանս. հենց այս անվանումը ստացավ արվեստը, որը պահանջում է հեղինակի ֆիզիկական ներկայություն ու ամուր գաղափարական հիմք. որպես այդպիսին, շատ հաճախ, ծառայում է հակապատերազմական թեմատիկան, ինչի մասին էլ խոսելու ենք այսօր՝ ներկայացնելով 5 փերֆորմանս՝ հանուն խաղաղության:

Balkan baroque, 1999

«Բալկանյան Բարոկկո»

c556a971852535503eed2a11e0dc2d6d - Մարիա Աբրամովիչի ամենաապշեցնող փերֆորմանսների մասին

Աբրամովիչի ամենասոցիալական փերֆորմանսներից մեկն է, որի գաղափարը անհամձայնությունն ու պատերազմական գործողությունների հերքումն է: Մարինան ներկայացրեց իր հակապատերազմական փերֆորմանսը Վենետիկի բիենալեում ՝ արժանանալով «Ոսկե առյուծի»: Թեև, հեղինակը պնդում է, որ փերֆորմանսը նվիրված է «յուրաքանչյուր պատերազմին», պարզ է, որ նրա համար ամենացավոտը Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմն էր: Իր հարցազրույցներից մեկում Աբրամովիչն ասել է. «Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե որտեղից եմ, ես պատասխանում եմ (հատկապես ամերիկացիներին). այյդ երկիրն այլևս գոյություն չունի, քանի որ դուք ռմբակոծել եք այն, ներեցեք ինձ»:

Փերֆորմանսի ընթացքում Աբրամովիչը մաքրում էր միսն ու արյունը կովի ոսկորներից`միաժամանակ երգելով ժողովրդական երգեր ու տարբեր բաներ պատմելով: Վենետիկյան շոգը մեկ ու կես տոննա հում մսից տարածվող գարշահոտն անտանելի էր դարձնում, նույնքան անտանելի, որքան մեղքի զգացողությունը՝ պատերազմի ընթացքում մահացած մարդկանց հանդեպ:

Domestic violence, 2007

«Ընտանեկան բռնություն»

72592714 original - 5 պատմական փերֆորմանս՝ հանուն խաղաղության

Ի նշան Իրաքի պատերազմի դեմ բողոքի՝ իրաքյան ծագմամբ ամերիկացի մի ստեղծագործող Բաֆա Բիլյալը բեմադրեց «Ընտանեկան բռնություն» փերֆորմանսը:  Մի ամբողջ ամիս նա ապրում էր Չիկագոյի պատկերասրահում, որտեղ վեբ-տեսախցիկներ էին տեղադրված: Յուրաքանչյուր մարդ կարող էր մտնել պատկերասրահի կայք ու «կրակել նրա վրա»՝ վիրտուալ ատրճանակով, որը միացված էր պատկերասրահում գտնվող փեյնթբոլի հրացանին: Նկարչի վրա կրակում էին դեղին ներկով, քանի որ դեղին ժապավեններով, սովորաբար, աջակցում են ամերիկյան բանակին: Բիլյալը գաղթել է ԱՄՆ՝ իր հայրենիքում Սադդամ Հուսեյնի վարչակարգից տառապելու պատճառով, սակայն, Ամերիկայում նույնպես, նրա կյանքը հեշտ չի դասավորվել. նրա եղբորը սպանել են ամերիկացի զինվորականները, իսկ հայրը հանկահրծամահ է եղել: Վերապրելով այս ընտանեկան դրաման՝ նա որոշեց հակապատերազմյա ակցիա իրականացնել, որի սկզբնական անունն էր՝ «Կրակիր Իրաքի վրա»: ընդհանուր առմամբ, Բիլյալի վրա կրակել է 60.000 մարս՝ աշխարհի 130 երկրից:

Bed-In For Peace, 1969

«Անկողնում խաղաղության համար»

72595816 original - 5 պատմական փերֆորմանս՝ հանուն խաղաղության

1969 թվականին, երբ մոլեգնում էր Վիետնամական պատերազմը, Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն իրենց մեղրամիսն անցկացրին՝ հանուն խաղաղության: Զույգի թե «հարսանիքը», թե՛ մեղրամիսը անցնում էր լրատվամիջոցների ու տեսախցիկների առաջ: Վարձելով Ամստերդամի «Հիլթոն» հյուրանոցի նորապսակների համարը՝ նրանք փերֆորմանս են կազմակերպում, յուրատեսակ խաղաղ ակցիա՝ հորդորելով զբաղվել սիրով և ոչ՝ պատերազմով: Ուղիղ մեկ շաբաթ զույգը համբուրվում էր, քչփչում, սիրախաղ անում, բայց ոչ՝ սեքս. բանն այն է, որ զույգի նոնկոնֆորմիստական քայլերից հետո, ինչպիսին էր օրինակ «Two Virgins» ալբոմի մերկ շապիկը, մամուլը սպասում էր, որ նրանք սեքսով կզբաղվեն, բայց զույգը պարզապես նստած էր անկողնում՝ ննջազգեստ հագած։ Նրանք խոսում էին խաղաղության մասին, իսկ լուսամուտի գրությունները վկայում էին՝ «Hair Peace», «Մազերի խաղաղություն»և «Bed Peace», «Անկողնու խաղաղություն»։

«Բեդ-ին խաղաղության համար» փերֆորմանսը զույգը կրկնել է նաև Մոնրեալի Եղիսաբեթ թագուհու հյուրանոցում: «Bed-In»-ի գաղափարը զույգի մոտ ծագել է «sit-in»-ից, ինչը թարգմանաբարնշանակում է  «նստացույց», որի ընթացքում ցուցարարների խումբը նստած մնում է շենքի առաջ կամ դրա ներսում, մինչև նրանց չտեղահանեն, չձերբակալեն կամ նրանց պահանջները չբավարարեն։

Լենոնի և Յոկոյի բողոքը բազմից իր արտացոլումն է գտել արվեստում: Իրադարձությունը հիշատակվել է Oasis խմբի «Don’t Look Back in Anger» երգում. գլխավոր վոկալիստը երգում է «I’m gonna start a revolution from my bed», թարգմանաբար՝ «Ես պատրաստվում եմ հեղափոխություն սկսել անկողնում»։ Marcy Playground-ի 1999 թվականի «It’s Saturday» երգի տեսահոլովակում խումբն իր ճանապարհն է գտնում Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի անկողնու մոտ իրենց բեդ-ինի ժամանակ։ Linkin Park խմբի անդամներ Չեսթեր Բեննինգթոնը և Ջո Հանը կրկնօրինակել են այս միջադեպը, որը լուսանկարել է Գրեգ Ուոթերմանը՝ «Ներսից․ Linkin Park-ի մետեորա» գրքի համար։ Իսկ 2006 թվականի վերջին կալիֆոռնիական Green Day ռոք խմբի ֆրոնտմեն Բիլլի Ջո Արմսթրոնգը և նրա կինը՝ Էդրիեն Արմսթրոնգը, նմանատիպ բեդ-ին են արել, որի ընթացքում ամուսինները պառկած էին անկողնու վրա, իսկ նրանց վերևում գտնվող պաստառն իսպաներենով ասում էր․ «Սիրով զբաղվեք, ոչ թե պատերազմով»:

Первая перчатка, 1995

«Առաջին ձեռնոցը»

72594664 original - 5 պատմական փերֆորմանս՝ հանուն խաղաղության

1995 թվականի փետրվարի 1-ին Ալեքսանդր Բրեները դուրս եկավ Կարմիր հրապարակ՝ բռնցքամարտի շորտերով և ձեռնոցներով՝ գոռալով «Ելցի՛ն, դուրս արի». փերֆորմանսն ուղղված էր Չեչնիայի պատերազմի դեմ, որտեղ 1994 թվականի դեկտեմբերին տեղակայվեցին ռուսական զորքերը: 1994 թվականի դեկտեմբերից 1995 թվականի մարտը պատերազմի ամենաարյունալի շրջանն էր, մասնավորապես՝ Գրոզնիի գրոհը: Շուրջ կես ժամ Բրեները վանկարկում էր իր կոչը, ինչից հետո նրան, իհարկե, ձերբակալեցին: Ալեքսանդրին տեղափոխեցին ոստիկանության մոտակա բաժանմունք, բայց շուտով ազատ արձակեցին:

Untitled

Յայոյի Կուսամայի փերֆորմանսը, 1968

72596721 original - 5 պատմական փերֆորմանս՝ հանուն խաղաղության

Նկարչուհի Յայո Կուսաման և վերջինիս ընկերները իրենց բողոքն արտահայտեցին յուրատեսակ փերֆորմանսի միջոցով. նրանք մերկացան ու շրջեցին Նյու Յորքի Բրուքլինյան կամրջով: Այդ ամենն՝ ընդդեմ Վիետնամական պատերազմի: Նրանց մարմինները ներկված էին կարմիր կետերով, որոնք նման էին հրազենային վնասվածքի հետքերի: Ակցիայի վերջում երիտասարդներն այրեցին ԱՄՆ-ի դրոշը: Սա Կուսամայի միակ փերֆորմանսը չէր. վերջինս նաև նամակ է գրել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնին՝ հրավիրելով նրան սիրով զբաղվելու, որպեսզի նախագահը

Ակցիան ավարտվեց ամերիկյան դրոշի այրմամբ: Այնուամենայնիվ, նկարչությունը Կուսամայի միակ հակապատերազմական ներկայացումը չէր: Նա նաև նամակ է գրել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնին, որում նա հրավիրել է նրան սիրով զբաղվել, որպեսզի նա «զսպի իր ռազմաշունչ եռանդը»: