5 ռետրո լուսանկարի նախապատմություններ - VNews

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

ռետրո - 5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Կեղծ Մայակովսկին, անփառունակ հսկա աստղադիտակը և ևս երեք ռետրո լուսանկարի պատմություն կարող եք կարդալ այս հոդվածում։

Ընտանիք

Առաջին լուսանկարը «Знамя Победы над Рейхстагом» լեգենդար լուսանկարի հեղինակ Եվգենի Խալդեյի ևս մեկ հայտնի լուսանկարն է: Այս կադրը այդքան փառահեղ չէ, որքան ցնցող։ Այն արված է 1945 թվականի ապրիլին Վիեննայում: Պատկերված է մահացած ավստրիական ընտանիք, որին նայում են ռուս սպաները: Մոր և նրա երկու երեխաների՝ դեռահաս տղայի և աղջկա մահվան մեղավորը կադրում չի երևում, նա պառկած էր մի փոքր հեռու: Մեղավորը ընտանիքի հայրն:

Ահա, թե ինչպես է ինքը՝ Խալդեյը պատմում այս նկարի պատմությունը.

«Ես գնացի խորհրդարանի շենքի պուրակ` նկարահանելու զինվորների շարասյունները, և տեսա այս տեսարանը. նստարանին նստած մի կին, որը գլխին և պարանոցին կրակոց էր ստացել: Նրա կողքին՝ մոտ տասնհինգ տարեկան մահացած դեռահաս տղա և աղջիկ: Մի փոքր հեռու ընկած էր ընտանիքի հոր մարմինը, որը օձիքին ուներ ոսկե NSDAP (Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն) կրծքանշան, իսկ կողքին ատրճանակ էր ընկած: Լուսանկարչին և սպաներին մոտեցած ականատեսը պատմել է, որ գերմանացին նախ սպանել է իր ընտանիքին, ապա կրակել ինքն իրեն:

700x460 0xac120005 20113862581529115901 - 5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Փայտե արձանը

Հուշարձանի տեղադրումը կատակ բան չէ: Ուստի իշխանությունները ամենայն պատասխանատվությամբ մոտեցան 1958 թ.-ին Մոսկվայի Մայակովսկու հրապարակում Վլադիմիր Մայակովսկու հուշարձանի տեղադրմանը: 6 մետրանոց երեք փայտե մոդելներ տեղադրվեցին: Խաղալիքից հուշարձաններ ցուցադրաբար տեղից տեղ տեղափոխելուց հետո, որոշվում է իրական հուշարձանը տեղադրել այնտեղ, որտեղ այն կանգնած է մինչ օրս:

620x420 1 40319e37ab9aa3b33b4a429492f5cc6b@640x434 0xac120005 18835203681529115903 - 5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Ազատության գլուխը

Սա Ազատության արձանի դեմքն է: Միացյալ Նահանգների ազգային խորհրդանիշի կառուցման գործընթացը հոգնեցուցիչ էր, շատ դժվարություններով և Ֆրանսիայի տարածքում: Երբ վերջապես ավարտվեց դեմքի կառուցումը, իսկ 1878 թվականին՝ ամբողջ գլխինը, Փարիզի միջազգային ցուցահանդեսում հանրությանը ներկայացվեց այն։ Այցելուները որոշակի գումարի դիմաց կարող էին մտնել գլխի մեջ։

600x767 0xac120005 16844191821529115901 - 5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հաղթահարելով անհաղթահարելին

Այսբերգի հետ «հանդիպումը» ամենացանկալիներից չէ: Երբեմն բառացիորեն ստիպված ես հետ մղել այն քեզնից։ Օրինակ, այս լուսանկարում մենք տեսնում ենք, թե ինչպես են երեք ամերիկացի ռազմական սառցահատեր միահամուռ հետ մղում այսբերգը։ Լուսնկարն արվել է 1965 թվականի դեկտեմբերին:

620x491 1 b188204b48bbfbba13b905608ce31efc@700x554 0xac120005 15958528511529115902 - 5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Անփառունակ աստղադիտակ

Սա երբևէ կառուցված ամենամեծ հրակայուն աստղադիտակն է, որը հավաքվել է 1900 թ.-ին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի համար և զարդարում է Օպտիկական պալատը: Աստղադիտակի կիզակետային երկարությունը 57 մ էր, իսկ ոսպնյակի տրամագիծը՝ 1,25 մետր: Աստղադիտակը նախատեսված էր տպավորություն թողնելու համար: Իր հիմնական նպատակներով այն օգտագործվել է ընդամենը մի քանի անգամ. դրա օգնությամբ աստղագետ Թեոֆիլ Մորեուն նկատել է արևի բծերը, իսկ Չարլզ Լե Մորվան լուսանկարել է լուսինը:

Ցուցահանդեսի ավարտից հետո ոչ ոք չգնեց այդ հսկա աստղադիտակը և այն անփառունակ «վախճան» ունեցավ՝ ապամոնտաժվեց:

1000x773 0xac120005 8982827351529115902 - 5 ռետրո լուսանկարի նախապատմություններ


Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Հովհաննես Թումանյան

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Աշխարհի ամենակրեատիվ ֆոտոնախագծերից 10-ը

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ