5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն] - VNews

5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն]

ցուցահանդեես min - 5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն]

2021-ն ավելի մշակութային դարձնելու համար առանձնացրել ենք 5 նկարիչների ցուցահանդեսներ, որոնց կարող եք այցելել նաև առցանց:

Մայքլ Արմիտաժ

Paradise Edict

076692E8 0CA3 446D 8548 CEEEE7E31482 960x453 - 5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն]

Մայքլ Արմիտաժը (ծնունդով քենիացի) Միացյալ Թագավորությունների ամենահետաքրքիր երիտասարդ նկարիչներից է: Նա միաձուլում է արվեստի պատմությունը, ֆանտազիան և բանահյուսությունը, խառնում դրանք քաղաքականության վերաբերյալ իր մտորումների հետ և այդ ամենը փոխանցում կտավին, որը պատրաստված է ուգանդական ֆիկուսի կեղևից: Ուշագրավն այն է, որ Մայքլի 15 մասշտաբային նկարները շրջապատված են լինելու 20-րդ դարի արևելաաֆրիկացի նկարիչների աշխատանքներով, որոնք ընտրել է անձամբ «օրվա հերոսը»:

Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, մարտի 13-ից հունիսի 6-ը: Շրջագայություններ,  Nairobi Contemporary Art Institute, Նայրոբի, Քենիա: 

Կարա Ուոքեր

44ce7bdd e6bc 4e5e 845c e3e89be4f817 960x453 - 5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն]

Նկարչուհի Կարա Ուոքերը այս տարի նախատեսում է երկու մեծ ցուցահանդես: Այնուամենայնիվ, դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով նրա «Fons Americanus» մոնումենտալ քանդակների մեծ հաջողությունը «Tate Modern»-ում: Ուոքերի գործերը խճճում են միտքը՝ անկախ նրանից, թե ինչ է նա ստեղծում. հսկայական քանդակներ, թե համեստ նկարներ: Նկարիչուհին շուտով կսկսի իր եվրոպական շրջագայությունը `« A Black Hole is Everything a Star Longs to Be» նոր ցուցահանդեսով:

Kunstmuseum Basel, Շվեյցարիա, 2021 թվականի մայիսից սեպտեմբեր: Schirn Kunsthalle, Ֆրանկֆուրտ, Գերմանիա, 2021-իօ աշուն: De Pont Museum, Նիդեռլանդներ, Թիլբուրգ:  The Broad, Լոս Անջելես, ԱՄՆ:

Պաուլա Ռեգո

44ce7bdd e6bc 4e5e 845c e3e89be4f817 1 960x453 - 5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն]

Այս պորտուգալացի նկարչուհու կտավները, կարծես, ֆանտազիայի ամենախորքերից դուրս են հանում սիրո, կորստի և մարդկային հարաբերությունների մասին մեր իրական դատողությունները: Ութսունվեց տարեկան հասակում Պաուլան որոշեց հեռանալ աբստրակտ նկարչությունից և սկսեց ուսումնասիրել մարդկային հոգեկերտվածքի խորքերը: Ռեգոն խոսում է ընտանեկան հարաբերությունների դաժանության, երջանկության, վշտի մասին… և ոչ միայն: Նրա աշխատանքներում հաճախ են կարևորվում սոցիալ-քաղաքական կարևորություն ունեցող խնդիրները: Օրինակ, «Abortion» շարքը խոսում է կնոջ՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքի մասին:

Tate Britain, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, հունիսի 16-ից հոկտեմբերի 24-ը:

Ալմա Թոմաս

Image result for альма томас

1971 թվականին Ալմա Թոմասը, որն այդ ժամանակ 81 տարեկան էր, դարձավ առաջին աֆրոամերիկուհին, որը անհատական ​​ցուցահանդես ունեցավ Նյու Յորքի Ուիթնի թանգարանում: Մինչ այդ, դեռևս երիտասարդ Ալման երազում էր ճարտարապետ դառնալ, սակայն կարիերայի այս ուղին դժվարանցանելի էր կնոջ համար, ուստի Ալման իր կյանքի 35 տարիներին աշխատեց, որպես ուսուցչուհի: Կենսաթոշակի անցնելուց հետո նա սկսեց փորձարկումներ անել աբստրակտ գեղանկարչության ոլորտում, ինչն էլ որոշ ժամանակ անց նրան աստղ դարձրեց: Առաջիկա ցուցահանդեսին կներկայացվեն Թոմասի ստեղծագործական ժառանգության բազմաթիվ նմուշներ. թատերական դեկորացիաներ, գործվածքների էսքիզներ և զգեստներ, որոնք նախկինում գրեթե չեն ցուցադրվել, ինչպես նաև նրա ուշ շրջանի գեղանկարները:

The Chrysler Museum of Art, Վիրջինիա, ԱՄՆ, հուլիսի 9-ից հոկտեմբերի 3-ը:  The Phillips Collection, Վաշինգտոն, ԱՄՆ, 2021-ի աշուն:

Ժադե Ֆադոժուտիմի

Image result for Жаде Фадожутими

Բրիտանացի աբստրակտ նկարչուհի Ժադե Ֆադոժուտիմին հայտնի դարձավ ամբողջ աշխարհում իր ստեղծագործությունների խճճվածությամբ և խորությամբ: Ո՞րն է նրանց հուզական ֆոնը. «Իմ աշխատանքները կասկածի տակ են դնում զգացմունքների առկայությունը, մարդու արձագանքը առօրյա ապրումների հանդեպ, ամբողջ աշխարհի մասին մեր պատկերացումները. իմ աշխատանքներն արտացոլում են պայքարը», – ասում է Ժադեն:

The Hepworth Wakefield, Մեծ Բրիտանիա, Յորքշիր, 2021 թվականի նոյեմբերի 20-ից 2022 թվականի մայիս: ICA Miami, 2021 թվականի նոյեմբերի 30-ից 2022 թվականի մայիսի 1-ը:


«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Արցախյան ձեռագրային արվեստը՝ Մատենադարանում

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

ֆրիդա Կալոյի առցանց ցուցահանդեսի մասին

Մանե և Մոնե [ինչպես տարբերել երկու տաղանդավոր իմպրեսիոնիստներին]

Մարիա Պիկասո. նա կերտեց նկարչին

Մարկ և Բելլա Շագալ. սեր կյանքի տևողությամբ

Ռոտկո. արվե՞ստ, թե՞ խաբկանք…

Գրքի ձեռագործ արվեստ

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

«Խոցելիություն». Նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել է փախստականների տեսքով

Գտնվել է Ֆրիդա Կալոյի առաջին հնարավոր ձայնագրությունը

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին

Կատվանկարչություն. կատուներով կախարդված 5 նկարիչ

Նկարիչների հարգանքի տուրքը Աստվածամոր տաճարին՝ արվեստի օգնությամբ

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ կտավներում