5 փաստ Աննա Բոլեյնի մասին... - VNews

5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

boleynnn min - 5 փաստ Աննա Բոլեյնի մասին...

Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի պատմությունը նկարահանվել է 13 անգամ: Թեև մահապատժի դատապարտված միապետի կնոջ դերը տարբեր ժամանակներում խաղում էին տարբեր տաղանդավոր դերասանուհիներ, ամեն անգամ քննադատները գտնում էին գոնե մեկ թերացում: Նրանց կարծիքով Ժենեվյեվ Բյուժոն չափազանց ռոմանտիկ էր, Նատալի Պորտմանի մասնակցությամբ կինոնկարը խեղաթյուրում էր փաստերը, իսկ Նատալի Դորմերը թեև հիանալի էր կերտում հերոսուհու կերպարը, բայց նրա հագուստը չէր համապատասխանում հիշատակվող ժամանակներին: Հելենա Բոնեմ-Քարթերը, Շարլոտա Ռեմփլինգը, Վանեսա Ռեդգրեյվը և Քլեր Ֆոյը նույնպես չկարողացան գոհացնել հանդիսատեսին. քննադատները կարծում էին, որ նրանք բավականաչափ նման չեն Բոլեյնին:

Այժմ Fable Pictures-ը, Channel 5-ը և Sony Pictures-ը ներկայացնում են Աննա Բոլեյնի ճակատագրի մասին պատմող մինի-սերիալ: Կինոսերներին անակնկալի բերեց այն փաստը, որ Բոլեյնի կերպարը մարմնավորում է սևամորթ դերասանուհի Ջոդի Թըրներ-Սմիթը: 

Աննա Բոլեյնին նման կերպար ստանալն առնվազն դժվար է, եթե ոչ՝ անհնար: Մինչ օրս պահպանված Բոլեյնի նկարները թույլ չեն տալիս որսալ նրա դիմագծերը: Տարբեր դիմանկարներում Բոլեյնը բոլորովին տարբեր տեսք ունի: Այդպիսով, թագուհու հետ բացարձակ նմանության հասնելու բոլոր փորձերը նախապես դատապարտված են ձախողման: Գուցե հենց այս տրամաբանությամբ է առաջնորդվել ռեժիսորը՝ ընտրելով Աննա Բոլեյնից մաքսիմալ տարբեր արտաքին ունեցող դերասանուհու:

Ստորև կներկայացնենք 5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

Աննան հիանալի կրթություն է ստացել

756178 - 5 փաստ Աննա Բոլեյնի մասին...

Ընտանեկան կապերի և հոր դիվանագիտական ​​հմտությունների շնորհիվ Աննան հիանալի կրթություն է ստացել. այդ ժամանակաշրջանում քիչ կանայք կարող էին հպարտանալ դրանով: 1513 թվականին Աննայի հայրը նրան ուղարկեց ծառայելու ավստրիական արքայադուստր Մարգարեթին. այդտեղ Աննան դիվանագիտություն յուրացրեց: Աննան և Մարգարեթը հովանավորում էին բազմաթիվ գրողների և փիլիսոփաների, նրանք շատ մտերիմ էին: Այնուհետև՝ Ֆրանսիայի թագուհի և Հենրիի քույր Մերի Թուդորին ծառայելու ընթացքում Աննան սովորեց նաև ֆրանսերեն:

Աննայի քույրը Հենրի VIII-ի առաջին սիրուհին էր

Мария Болейн

Աննայի հետ միասին նրա քույրը՝ Մարիա Բոլեյնը ժամանակին ծառայում էր Հենրիի քրոջը, երբ վերջինս Ֆրանսիայի թագուհին էր: Այնուհետև, Անգլիա վերադառնալուն պես, Մարիան դառնում է Հենրի VIII-ի սիրուհին՝ նախքան նրա քույրը կհայտնվեր թագավորի տեսադաաշտում: Նրանց սիրավեպը տևում է մեկ տարի, շուտով Մարիան երկու երեխա է ունենում, բայց հետազոտողները կարծում են, որ նրանց հայրը Հենրին չէ: Մարիայի հետ ունեցած հարաբերությունները հետագայում խանգարում էին Հենրիին՝ ամուսնանալ Աննայի հետ, քանի որ այդ տարիներին անթույլատրելի էր ամուսնանալ մի կնոջ հետ, ում քրոջը տղամարդը հրապուրել էր նախկինում. դա ինցեստի չափ դատապարտելի բան էր:

Աննան իր զարմուհիներից մեկին ստիպել է դառնալ ամուսնու սիրուհին

Необычные факты об Анне Болейн, второй жене Генриха VIII

Հենրիի հավատարմությունն Աննայի հանդեպ երկար չտևեց: Ամուսնությունից որոշ ժամանակ անց թագավորը նոր սիրավեպեր սկսեց: Աննային դաշնակիցներ էին հարկավոր. այդպիսով խորամանկ կինը ստիպեց իր զարմուհիներից մեկին դառնալ Հենրիի սիրուհին, որպեսզի վերջինս լրտեսի թագավորին: Շուտով Աննան սկսեց խանդել և հետ կանգնեց իր մտադրությունից:

Բոլեյնը տոնում էր իր մրցակցուհու մահը

Необычные факты об Анне Болейн, второй жене Генриха VIII

Այդ տարիներին Անգլիայում Իսպանիայի բանագնացը հայտնում էր, որ Աննան դավադրություն է կազմակերպում Հենրիի առաջին կնոջ ՝ Եկատերինայի դեմ: Երբ վերջինս մահացավ, դիվանագետը գրեց՝ Աննան այնքան կենսուրախ էր, որ հագել էր դեղին զգեստ: Այս գույնը խորհրդանշում էր ուրախություն, ոչ թե սուգ:

Հենրին հատուկ դահիճ հրավիրեց՝ Աննային մահապատժի ենթարկելու համար

756181 - 5 փաստ Աննա Բոլեյնի մասին...

Երբ թագավորը որոշեց, որ պիտի մահապատժի ենթարկի իր կնոջը, նա փորձառու դահիճ հրավիրեց՝ այդ գործը արագ ու անցավ գլուխ բերելու համար: Ինքը՝ Աննան այդ օրերին նյարդային խանգարման եզրին էր: Մահապատժից առաջ նա անընդհատ հիստերիաների մեջ էր ընկնում:

 

 

 


Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]