5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա] - VNews

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

27788524 1669644323121578 4045096108456742193 o - 5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք սիրված գրող Սյունե Սևադային՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

Եվ այսպես, սկսենք Սյունեի սիրելի գրքերից…

1. Nathan Hill, «The Nix»

514L6u12O L. SL500 - 5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Նեյթըն Հիլի` ամերիկյան հրեշի մասին «Նիքսը» վեպը հումորով համեմված, գաղտնիքներով պարուրված ու պաթոսով կառուցված քաղաքական պատմություն է: Մի տղայի մասին է, որի մայրը լքել է մանկահասակ տղային ու հեռացել: Փորձելով բացահայտել մոր` գաղտնիքներով լեցուն կյանքը, տղան ինքն է հայտնվում գաղտնիքների լաբիրինթոսում: Տարիներ անց ճակատագիրը երկուսին ստիպում է հանդիպել: Որդուն լքած մայրը դառնում է երկրի # 1 նյուզմեյքերը, տղան էլ մոր մասին գիրք գրելու առաջարկ է ստանում:

2. Ալեքս Մայքլիդիս,  «Լռակյաց հիվանդը»

7ec694599354a48da2cb3afd9c8dd93b 960x1442 - 5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:

Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:

Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:

3. Довлатов, «Чемодан»

vzg0x34lcrosyub6 - 5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

«Ճամպրուկը» Դովլաթովի պատմվածքների ժողովածուն է, որ լույս է տեսել 1986-ին: Պատմվածքների հերոսը՝ մեկնելով ԱՄՆ, իր հետ է վերցնում միայն մի ճամպրուկ: Տարիներ անց  բացելով ճամպրուկը՝ նա հանկարծ հայտնաբերում է այնտեղ մի կոստյում, վերնաշապիկ, բաճկոն, երեք զույգ գուլպա, ձմեռային գլխարկ: Այդ իրերից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի…

4. Նարինե Աբգարյան, «Понаехавшая»

Narine Abgaryan Ponaehavshaya - 5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Հպարտ և երիտասարդ մի աղջկա ողբերգական պատմություն է սա, որը լեռնային փոքրիկ հանրապետությունից եկել էր խելահեղ 90-ականներին Մոսկվան նվաճելու: Յուրաքանչյուր նորեկ ունի իր սեփական Մոսկվան, իր սեփական դրամաներն ու հաղթանակները…

«Моя Москва – это люди, с которыми свел меня этот безумный и прекрасный город. Они любят и оберегают меня, смыкают ладони над головой, когда идут дожди, водят по тайным тропам, о которых знают только местные и никогда – приезжие. Моя книга – о маленьком кусочке той, оборотной, “понаехавшей” жизни о которой, быть может, не догадываются жители больших городов. Об очень смешном и немного горьком кусочке, благодаря которому я состоялась как понаехавшая и как москвичка. В жизни всегда есть место подвигу. Один подвиг – решиться на эмиграцию. Второй – принять и полюбить свою новую родину такой, какая она есть, со всеми плюсами и минусами. И она тогда обязательно ответит вам взаимностью, обязательно. Ибо не приучена оставлять пустыми протянутые ладони и сердца», – գրում է Նարինե Աբգարյանը:

5. Neil Gaiman, «Neverwhere»

Neverwhere - 5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Նիլ Գեյմանի «Ոչ մի տեղ» վեպը «քաղաքային ֆենթզի» կոչվող ժանրին է պատկանում: Այս վեպը հեղինակը նախ գրել էր որպես սցենար նույնանուն սերիալի համար, ապա սցենարը վերածել է վեպի:

Ռիչարդը Լոնդոնի սովորական մի բնակիչ է: Սակայն նրա կյանքը ամբողջովին փոխվում է, երբ որոշում է օգնել վիրավոր ու ուշակորույս մի անծանոթուհու: Պարզվում է՝ անծանոթուհին բազմաթիվ գաղտնիքներ և առեղծվածային պատմություններ ունի, որոնք Ռիչարդին հազարումի փորձությունների մեջ են գցում…

Սյունե Սևադայի սիրելի ֆիլմերն են…

1 2

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

5 գիրք + 5 ֆիլմ. Ծով Alize՛ Բանուչյան

5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում