5 ֆիլմ իսկական խենթերի մասին - VNews

5 ֆիլմ իսկական խենթերի մասին

320306325823 - 5 ֆիլմ իսկական խենթերի մասին

Ֆիլմերի ցանկ նրանց համար, որոնց առօրյա կյանքում պակասում են խենթությունները: Ֆիլմերը դիտելուց հետո միգուցե դուք էլ՝ հերոսների նման որոշեք առօրյան լցնել խենթություններով և կյանքն ավելի հետաքրքիր դարձնել:

Առանձնացրել ենք այնպիսի ֆիլմեր, որոնք կարող են դուր գալ նույնիսկ ամենաքմահաճ կինոսերներին:

1. Shutter Island / Остров проклятых, 2009

ռեժ.՝ Մարտին Սկորսեզե

Ամերիկացի դետեկտիվները մեկնում են Մասաչուսեթս նահանգ, որ հետաքննեն մի խելագար հիվանդ կնոջ անհետացման դեպքը: Կինը տարօրինակորեն անհետացել է, և միայն դետեկտիվ Թեդի Դենիելսը կարող է այս խնդրին լուծում տալ: Հետաքննության արդյունքում դետեկտիվները, սակայն, շատ դժվարությունների առջև կկանգնեն և ստիպված կլինեն պայքարել «չար ուժերի» դեմ:

2. Black Swan / Чёрный лебедь , 2010

ռեժ.՝ Դարեն Արոնոֆսկի

Ինչեր ասես, որ չես անի կատարելության հասնելու համար: Այսպիսին է Նինան: Գլխավոր հերոսուհին երազում է հայտնի բալետի պարուհի դառնալու մասին և ամեն բանի պատրաստ է, որ կյանքի կոչի երազանքը: Ոչինչ նրան այդքան չի հետաքրքրում և չի ուրախացնում, որքան բալետը: Բայց կատարելության ճանապարհին Նինան ունի շատ խոչընդոտներ և թշնամիներ, որոնք նույն երազանքն ունեն: Մրցակիցները խանգարում են աղջկան, իսկ ներքին սատանաները՝ խելագարության հասցնում:
2011 թ. Նատալի Փորթմանն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

3. Silver Linings Playbook / Мой парень — псих, 2012

ռեժ.՝ Դեյվիդ Օ. Ռասել

Կնոջն ու աշխատանքը կորցնելուց, ինչպես նաև հոգեբուժական կլինիկայում մնալուց հետո Փեթը (Բրեդլի Կուպերը) վերադառնում է ծնողների մոտ: Նա ցանկանում է վերադարձնել կնոջը և զրոյից սկսել կյանքը, բայց հանդիպում է մի ինտրիգային, խորհրդավոր աղջկա, որի դերը կերտում է Ջենիֆեր Լոուրենսը. վերջինս Օսկար էր շահել այս դերի համար:

4. Suicide Squad / Отряд самоубийц, 2016

ռեժ.՝ Դեյվիդ Էյր

Նրանց համար, ովքեր հոգնել են սուպերհերոսներից և պատրաստ են գնալ դեպի մութ կողմ: DC-ի բլոկբաստերային արկածախնդրություն՝ Մարգո Ռոբիի, Ուիլ Սմիթի, Ջարեդ Լետոյի, Կարա Դելևինի և այլոց մասնակցությամբ ֆիլմ՝ գերտերությունների թիմի մասին, ովքեր աշխատում են կառավարության համար՝ ազատության դիմաց:

5. Split/ Сплит, 2017

ռեժ.՝ Մ. Նայթ Շյամալան

Ֆիլմը ինքնության դիսոցիատիվ խանգարում ունեցող Քեվինի մասին է, որի ինքնությունը սթրեսի պատճառով մասերի է բաժանվել: Նրա մեջ բազմաթիվ ինքնություններ են ապրում, որոնք էլ համախմբվելով գողանում են 3 աղջկա ու փորձում սպանել: Կկարողանա Քեվինը կանգնեցնել ինքն իրեն: