5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան - VNews

5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

8d759a72e7e21f50a3b2fb009269f753 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանին՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

Հովիկ Չարխչյանի սիրելի գրքերն են.

1. Կարամազով եղբայրներ

Հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի

Ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վերջին վեպը, գրվել է երկու տարում՝ 1879-80 թթ. ընթացքում։ Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր այս գործը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չհաջողվեց նրան ավարտին հասցնել այդ մտահղացումը։ Վեպում հեղինակը քննության է առնում փիլիսոփայական հարցեր Աստծո, ազատության և խղճի մասին։ Այն համարվում է համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկը։

Karamazov Brothers 600x600 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

2. Էրիխ Մարիա Ռեմարկ, «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»

«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը գերմանացի հռչակավոր գրող Է. Մ. Ռեմարկի հանրահայտ հակառազմական գործերից է: Երկրորդ համաշխարհային պատերազմ: Գերմանական զորքը Ռուսաստանում: Շշուկներ նահանջի մասին: Պատերազմ՝ ճակատում, պատերազմ՝ տանը, պատերազմ՝ սրտերում և ուղեղներում, և ամենակարևորը՝ սեր, որ զինվորին տուն վերադարձնող խարիսխ պիտի լինի: Էռնստ Գրեբերի՝ գերմանացի զինվորի խոհերը պատերազմի անհեթեթության մասին հոգեբանական լուրջ մարտահրավեր են ժամանակի աբսուրդին, պատմության կրկնությանը:

55624264 323729151668919 8044257622653665280 n 960x691 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

3. Պատրիկ Զյուսքինդ,«Օծանելիք»

«Օծանելիք։ Մի մարդասպանի պատմությունը» գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի՝ 1985 թվականին հրատարակված վեպն է։ Վեպի կենտրոնում հերոսի բացառիկ հոտառությունն է և այն զգայական իմաստը, որ բույրերը կրում են իրենց մեջ։ Սա մի պատմություն է մարդկային հոգու ինքնության, հաղորդակցման և բարոյականության մասին։

Գլխավոր հերոսը Ժան֊Բատիստ Գրենույն է՝ 18-րդ դարում Ֆրանսիայում ապրող մի որբ, ով ծնվում է բացառիկ հոտառության զգացողությամբ, աշխարհը ճանաչում է բույրերով և ի վիճակի է տարբերակել գրեթե դրանք բոլորը։ Գրենույը ցանկանում է դառնալ օծանելիքագործ այն բանից հետո, երբ հանդիպում է մի երիտասարդ գեղեցկուհու, որի բույրից արբելով՝ ի վերջո սպանում է նրան…

download 9 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

4. Եղիշե Չարենց, «Երկիր Նայիրի»

«Երկիր Նաիրի» վեպը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ստեղծագործություններից է։ Չարենցը վեպը գրել է 1921-1924 թվականներին։ Վեպը Հայաստանում տիրող պատմաքաղաքական իրավիճակի նկարագրությունն է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Չարենցը վեպում կենտրոնանում է Կարս քաղաքի վրա, պատմում այնտեղ ապրող նաիրցիների ազատատենչության և հետագա ծանր պարտության մասին։

54906625. SX318 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

5. Աստվածաշունչ

Գրքերի գիրքը, գիրք, որ անվերջ կարելի է և պետք է կարդալ:

72 960x582 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հովիկ Չարխչյան

Հովիկ Չարխչյանի ամենասիրելի ֆիլմերն են…

1 2