5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա] - VNews

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

147749521 2397302510415638 2260469128166794502 n - 5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք երգիչ, «Nemra» ռոք խմբի մենակատար Վան Նեմրային՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

Եվ այսպես, Վանի սիրելի գրքերն են…

1. Լեոնիդ Ենգիբարյան (Նովելներ)

Engibaryan 768x461 1 - 5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

Ծաղրածու, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը նաև գրում էր. քնքուշ, զգայական էսսեներ, պատմվածքներ, որոնք տաղանդավոր արտիսին նոր ու անսովոր կողմից են բացահայտում:

Դու, ես ու իմ տխրությունը

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։

Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․

Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։

2. “Shout” Philip Norman (The true story of the Beatles)

41wE rAzdWL. SX333 BO1204203200 - 5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

«Shout!: The True Story of the Beatles» գիրքի հեղինակն է լրագրող Ֆիլիպ Նորմանը: Գրքում The Beatles լեգենդար խմբի պատմությունն է: Լույս է տեսել 1981 թվականին, ապա բազմիցս վերահրատարակվել: Այս գիրքը ողջ աշխարհում բեսթսելլեր է:

Վանը խորհուրդ է տալիս կարդալ այս գիրքը, եթե դուք էլ, իր պես The Beatles-ի երկրպագու եք:

3. 14-th Dalai Lama “The Art of Happiness”

The Art of Happiness - 5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

«Երջանիկ լինելու արվեստը» գիրքը գրել են 14-րդ Դալայ Լաման և հոգեբան, հոգեբույժ Հովարդ Քաթլերը: Այն Դալայ Լամայի և հոգեբանի զրույցների հավաքածու է: Լույս է տեսել 1999 թվականին և 37 շաբաթ շարունակ New York Times-ի բեսթսելլերների ցուցակն է գլխավորել:

4. Մեծն Գեթսբի

Հեղինակ` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի

978 99939 68 225 9 b - 5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից:
Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

5.

Ֆարենհայթ 451

Հեղինակ` Ռեյ Բրեդբըրի
Թարգմանությունը` Լուսինե Հարոյանի
978 9939 68 451 2b - 5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից:
Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»:

Վան Նեմրայի սիրելի ֆիլմերն են…

1 2

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Վան Եղիազարյանը

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո