-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իր սիրելի ֆիլմերի ու գրքերի հնգյակներով այս անգամ մեզ ու ձեզ հետ կիսվում է ԵՊՀ դասախոս, Բանասիրական գիտությունների թեկնածու, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծի թոռ Սևակ Ղազարյանը։
Գիրք մարդուն սիրելու, ներելու, կարեկցելու մասին։ Երբ 18-19 տարեկանում առաջին անգամ կարդացի այս գիրքը, գտա ինձ հուզող մի շատ կարևոր հարցի պատասխան. «Ի՞նչը կամ ո՞րն է մարդու կյանքի իմաստը – ՍԵՐԸ»։
Գիրք մարդու մեջ նստած մարդու, Աստծու և սատանայի մասին։ Այս բազմաշերտ գրքի առաջնային ուղերձն ինձ համար հետևյալն է. «Անհնար է որևէ բարի գործ կատարել՝ հիմքում դնելով չարը կամ կեղծիքը» կամ վերաձևակերպելով Դոստոևսկու մտքերից մեկը. «Արդյոք թույլատրելի՞ է մարդկությանը երաշխավորված հավերժական երջանկություն պարգևել՝ զոհաբերելով ընդամենը մեկ նորածին երեխայի, որը կյանքից դեռ ոչ մի բան չի հասկանում։ Ո՛չ, որովհետև սպանությունը՝ անգամ ոչինչ չգիտակցող նորածնի, արդեն իսկ փլուզում է «երջանկություն» գաղափարը»։
Գիրք մի պետության մասին, որտեղ ապրել են մեր մայրերն ու հայրերը, տատերն ու պապերը, երբ 2000 տարվա ընդմիջումից հետո 20-րդ դարում ապրող մարդուն հիշեցրին, թե ինչ է ստրուկ լինելը։
Գիրք այն մասին, որ մարդը «կղզի» չէ և իրավունք չունի անտարբեր լինել իր տանը, իր քաղաքում, իր երկրում, իր մոլորակում կատարվողի հանդեպ։
Գիրք մարդու մեջ մարդկայինն իսպառ ոչնչացնելու, նրան ազատ լինելու, մտածելու, սիրելու, ապրելու, արարելու ձգտում-ընդունակություններից զրկելու մասին։
Սևակ Ղազարյանի սիրելի ֆիլմերը․․․
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո