5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից - VNews

5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

es ashxatum em 2 1 3 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

Ամանորին մնացել են հաշված օրեր, իսկ ձյուն այդպես էլ չի գալիս. ինչպե՞ս արթնացնել տոնական տրամադրությունն ու տրամադրվել ամանորյա հրաշքին: Դե իհարկե, մեզ օգնության կգան հին ու բարի սերիալների ամանորյա սերիաները:

«Friends»

7 եթերաշրջան, 10 սերիա

DSC06324 1 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

Կատագերգական սերիալ 6 ընկերների մասին: Ռեյչելը, Մոնիկան, Ֆիբին, Ջոուին, Չենդլերը և Ռոսն անընդհատ ընկնում են ծիծաղելի իրադրությունների մեջ: Ընկերները կիսվում են իրենց գաղտնիքներով, խորհուրդներ տալիս միմյանց և փիլիսոփայում աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքի՝ սիրո մասին:

5ac2cdbce326bb3676f96b1bad13ff56 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

Հայտնի սերիալի հերոսները միշտ էլ ուրախ ու ջերմ են նշել տոները: Նրանք բազմիցս հավաքվել են տանը, զարդարել այն ու միասին դիմավորել տարվա ամենակարևոր տոնը, հասցնելով նաև տարբեր հետաքրքիր իրավիճակների մեջ ընկնել:Սակայն նրանց ամենաստացված Նոր տարին հենց վերոնշյալ դրվագում է, որտեղ Ռոսն այնքան էր տարվել՝ որդուն հրեական ավանդույթներին ծանոթացնելու գաղափարով, որ ներկայացել էր խնջույքին նման տեսքով:

The Big Bang Theory

2 եթերաշրջան, 11 սերիա

5ac2cdbce326bb3676f96b1bad13ff56 1 960x533 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

Սիթքոմը 4 ընկերների մասին է, ովքեր հաջողակ են գիտության աշխարհում , սակայն սովորական, առօրյա կյանքում նրանք անվստահ երիտասարդներ են, ովքեր բարդ են շփվում մարդկանց հետ, հատկապես՝ հակառակ սեռի ներկայացուցիչների:Մի օր նրանց  գիտական միջավայր է մտնում հմայիչ, շիկահեր Պենին, նրանց սովորական կյանքը տակնուվրա է լինում, ինչն իր հերթին առաջ է բերում բազմաթիվ զվարճալի և հետաքրքիր միջադեպեր:
5ac2cdbce326bb3676f96b1bad13ff56 2 960x540 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից
«The Bath Item Gift Hypothesis»-ը դարձավ սերիալի ամենահուզիչ ու ամանորյա էպիզոդներից մեկը, հենց այս սերիաում է Պենին կարողանում է հուզել Շելդոնին, ինչը գրեթե անհնար էր:

Sherlock

2 եթերաշրջան, 1 սերիա

8692533be5cb100607c1c4d3eb8ca992 960x538 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

Այս սերիալի սյուժեն հիմնված է Արթուր Կոնան Դոյլի՝ հետախույզ Շերլոք Հոլմսին նվիրված ստեղծագործությունների վրա, բայց գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։Սերիալի իրադարձությունները ծավալվում են մեր օրերում: Ջոն Վաթսոնը երկար և փորձություններով լի ուղի է անցել և այժմ նա հարազատ Լոնդոնում է: Այստեղ նա ծանոթանում է մի շատ առեղծվածային մարդու՝ Շերլոկ Հոլմսի հետ, որը Վաթսոնին ներքաշում է մի շատ հետաքրքիր և արկածային «ճանապարհորդության» մեջ:

ezgif.com resize 1 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

A Scandal in Belgravia սերիան համարվում է երկրպագուների ամենասիրելիներից մեկը ոչ միայն գեղեցկուհի Իռեն Ադլերի մասնակցության շնորհիվ: Հեռուստադիտողին գրավում է այն տոնական տրամադրությունը, որ տիրում Բայքեր-սթրիթի բնակարանում:

Gossip Girl

1 եթերաշրջան, 11 սերիա

content lovers eg 6 960x540 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

2007թ.-ի սեպտեմբերի 19-ին ողջ աշխարհը սկսեց դիտել այսօր ամենալայն ճանաչում ունեցող հեռուստասերիալներից մեկը՝ «Gossip Girl»-ը:6 եթերաշրջան, հիանալի դերասանական կազմ ու նյույորքյան շունչ ունեցող այս սերիալը ավարտվել է 2012թ.-ի դեկտեմբերին, սակայն դրա հանդեպ հետաքրքրությունը և «Ես Չակ Բասն եմ» արտահայտության երկրպագուները շարունակում են բազմանալ:
ezgif.com resize 2 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից
Տոնական Նյու Յորքը գրավում է սերիայի առաջին տեսարաններից, իսկ ինտրիգաների սիրահար Բլեր Վալդորֆի «անմեղ» խաղերը ստիպում են վերջնականապես սիրահարվել այս էպիզոդին:

House, M.D.

3 եթերաշրջան, 10 սերիա

61bcb98b 8a14 4730 b3d6 dd778041249f - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

Այս բժշկական սերիալը ևս երկրպագուների մեծ բանակ ունի: Հիվանդ – բժիշկ հարաբերություններ, մարդկային փրկված ու կործանված կյանքեր, իրական ու ազդեցիկ պատմություններ, մասնագիտական անձնվիրություն և ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն:Առաջին սերիան էկրան է բարձրացել 2004 թվականի նոյեմբերի 16-ին FOX հեռուստաալիքով։

ezgif.com resize 3 - 5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

Իհարկե այս սերիալի դեպքում չարժե սպասել անվերջանալի ծիծաղելի իրավիճակների տեղատարափի: Սակայն հենց այս սերիաում իրենց տեղն են գտել թե՛ հումորը, թե՛ հուզիչ պատմությունը, թե՛ ամանորյա հրաշքը:

 


Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

5 լավ սերիալ՝ ամենատարբեր մամաների մասին

3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում

նոր ԻՍՊԱՆԱԿԱՆ սերիալ ԿԱՆԱՆՑ, սիրո ու սեքսի մասին [Վալերիա]

5 հին ու նոր ռուսական սերիալ

5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին…

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Ամանորյա ու տեղական. երգեր

Օլիվյե. աղցանի պատմությունը

Queen-ի նոր տեսահոլովակը…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ