fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ամառային ֆիլմ

Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք 5 ֆիլմ ամառվա թեմատիկայով:

Շոգ ամերիկյան ամառ/Жаркое американское лето/Wet Hot American Summer, 2001

ռեժ.՝Դեյվիդ Ուեյն
դերերում՝ Ջանին Գարոֆալո, Դեյվիդ Հայդ Փիրս ևն

Ամառային շոգ օրեր, տիեզերական կայանի բեկորներն ընկնելու են մի ճամբարի վրա, որտեղ իրենց ժամանակն են անցկացնում հերոսները: Արձակուրդի վերջին օրն է, և բոլորը ցանկանում են վայելել այն և հասցնել անել այն, ինչ չեն արել այս ողջ ընթացքում: Հերոսները սիրահարվում են, միանում և բաժանվում, գժտվում և հաշտվում, նոր ընկերներ ձեռք բերում, անմոռանալի պահեր ապրում, բայց վերջը, վերջը շատ մոտ է…

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ամառային խաղեր/Летние игры/Summer Catch, 2001

ռեժ.՝Մայքլս Թոլին
դերերում՝Ֆրեդի Պրինս կրտսեր, Ջեսիքա Բիլ ևն

Ի՞նչ անել, երբ ծնողներդ դեմ են քո ընտրությանը: Հենց այս խնդրին են բախվել ֆիլմի հերոսները: Շատ հեռանկարային բեյսբոլիստ Ռայան Դանը մեծ հույսեր է կապում իր ապագայի հետ և վստահ է, որ իր մասին աշխարհը դեռ կլսի, բայց Ռայանի՝ ապագայի մասին նպատակները հետին պլան են մղվում, երբ նա սիրահարվում է գեղեցկուհի Թենլիին: Այս երկուսը խելագարի պես սիրում եմ միմյանց, բայց ծնողները դեմ են այս միությանը:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կեղտոտ պարեր: Հավայան գիշերներ/ Грязные танцы 2: Гаванские ночи/Dirty Dancing: Havana Nights, 2004

ռեժ.՝Գայ Ֆերլենդ
դերերում՝ Դիեգո Լունա, Ռոմոլա Գարայ ևն
Գործողությունները տեղի են ունենում տաք և կրքոտ Կուբայում: Միլլերների ընտանիքը գնում է Կուբա հանգստանալու: Ընտանիքի ավագ դուստրը՝ Քեթին շատ գրավիչ և խելացի աղջնակ է. նա ցանկանում է ընդունվել քոլեջ, և ծնողները աղջկա ուժերի վրա վստահ են: Քեթին ծանոթանում է մի մատուցողի հետ և սիրահարվում նրան: Մատուցողը, չնայած իր հասարակ աշխատանքին և աղքատությանը, կարողանում է աղջկա սիրտը գերել միանգամից, նրա մեջ կրակ վառել:
Սիրահարները տրվում են կրքոտ պարերին և մոռանում իրականության մասին…

Թալիսման ջինսեր/Джинсы – талисман/The Sisterhood of the Traveling Pants, 2005

ռեժ.՝ Քեն Քուոպիս
դերերում՝ Բլեյք Լայվլի, Ալեքսիս Բլեդել, Ամերիկա Ֆերերա, Էմբեր Տեմբլին ևն
Մանկությունից անբաժան չորս ընկերուհիների կյանքում նոր փուլ է մեկնարկել, և նրանք այժմ ստիպված են բաժանվել: Մի գեղեցիկ օր հագուստի խանութ այցելելիս՝ նրանք տեսնում են մի ջինսե տաբատ, և նրանցից յուրաքանչյուրը փորձում է այն. տարօրինակ է, բայց տարբեր կառուցվածք և հասակ ունեցող չորս աղջիկներն էլ կարող են կրել այդ տաբատը: Այդ օրվանից տաբատը դառնում է նրանց թալիսմանը և կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում նրանք կգտնվեն, այդ տաբատը կմիավորի և ջերմություն կփոխանցի նրանց:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մոռանալ Սառա Մարշալին/В пролёте/Forgetting Sarah Marshall, 2008

ռեժ.՝Նիկոլաս Սթոլլեր
դերերում՝Ջեյսոն Սիգել, Քրիստեն Բել ևն

Գլխավոր հերոսն աղքատ երաժիշտ Փիթերն է, որը պաշտում է իր ընկերուհուն՝ գեղեցկուհի Սառային, որը երբեք երկրպագուների պակաս չի ունեցել, և երբ հորիզոնում հայտնվում է հերթականը՝ Սառան թողնում է Փիթերին, և նետվում նոր երկրպագուի գիրկը: Հիասթափված և թևաթափ Փիթերն ուղևորվում է Հավայան կղզիներ՝ հոգևոր հանգստություն գտնելու նպատակով, բայց այստեղ իրականանում է նրա ամենասարսափելի մղձավանջը …

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]


7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

«Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ և այս տարվա ստեղծագործական մարքեթինգի պատասխանատու Դիանա Մարտիրոսյանի հետ

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

«Անհայտ բաժանորդ». նոր ֆիլմ

Արքայադուստր Դիանային կարող էինք տեսնել «Թիկնապահը 2» ֆիլմի գլխավոր դերում

«Կատարյալ անծանոթները» ֆիլմի 5 էկրանավորումները

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

“Big Little Lies” սերիալի ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը