5 ամենամեղսավոր Հռոմի պապերը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ամենամեղսավոր Հռոմի պապերը…

Ասում են՝ «իշխանությունը փչացնում է մարդուն», նույն տրամաբանությամբ բացարձակ իշխանությունը փչացնում է շատ ավելի: Կաթոլիկ եկեղեցու պատմության ընթացքում Վատիկանի պալատներն ականատես են եղել սուրբ հայրերի այնպիսի մեղսագործությունների, որնց դժվար է հավատալ: Մեր անդրադարձում պատմության 5 ամենամեղսավոր Հռոմի պապերն են:

Ալեքսանդր VI

Նրա անունը գոնե մեկ անգամ լսել են անգամ նրանք, ովքեր կրոնից ու պատմությունից քիչ գաղափար ունեն: Նրա ողջ կյանքը, Հռոմի Պապ դառնալուց թե՛ առաջ, թե՛ հետո, լիքն է մեղսագործություններով: Սկսենք այն փաստից, որ Ալեքսանդրը բարձրացել է Հռոմի Պապի աթոռին կաշառքով․․․

Չնայած այն հանգամանքին, որ նա ամուրի մնալու երդում էր տվել, Ալեքսանդրը նախ ապրել է Ռոզա անունով մի կնոջ հետ, որը 3 երեխա է նվիրել Պապին, այնուհետև սիրային կապեր հաստատել մեկ այլ կնոջ՝ Ջուլիայի հետ:  Բացի այս երկուսից, Ալեքսանդրն ուներ անհավանական քանակության կուրտիզանուհիներ, որոնց հետ տրվում էր աշխարհիկ խրախճանքների: Նրա որդիները ոչինչով չէի զիջում հորն ու նույնպես չէին փայլում իրենց լավ պահվածքով: Ասում են, Ալեքսանդրը սեքսուալ հարաբերություններ է ունեցել նույնիսկ սեփական երեխաներից մեկի հետ:

Սերգեյ ІІІ

904թ.-ին Հռոմի Պապի աթոռին բազմելուց անմիջապես հետո նա հրամայում է խեղդել 2 եկեղեցականների: Իր պարտականություններից ազատ ժամանակը նա անց էր կացնում Հռոմի հյուպատոս Թեոֆիլակտի 15-ամյա դստեր՝ Մարոզիի հետ: Աղջկա մայրը՝ Թեոդորան համարվում էր պապական հարստության պատասխանատուն:

«Այս երկու անբարոյականների ազդեցությունը հիմնված էր նրանց գեղեցկության և հարստության վրա, ինչպես նաև նրանց ինտրիգների արդյունքն էր: Իրենց լավագույն սիրեկաններին նրանք պարգևատրում էին պապական պաշտոններով»,- գրում է անգլիացի պատմաբան Էդուարդ Գիբբոնը Մարոզիի և Թեոդորայի մասին:

Այսպիսով Մարոզին Սերգեից որդի է ունենում, որն էլ 20 տարի անց՝ հոր մահից հետո բարձրանում է պապական աթոռին: Նա դառնում է միակը, ով լինելով Հռոմի Պապի ապօրինի որդի, կարողացել է ինքը Հռոմի Պապ դառնալ:

Յոհան ХІІ

Յոհանը՝ վերոնշյալ Մարոզիի թոռը պապական աթոռին է բազմում ընդամենը 18 տարեկան հասակում: Իր պահվածքով նա կարողացավ 8 տարվա ընթացքում արժանանալ ամենաանբարոյական Պապի տիտղոսին: Ասում են, որ նա համարձակվել էր Պապի նստավայրը վերածել իսկական հասարակաց տան: Յոհանը բռնաբարում էր կին ուխտավորներին հենց Սուրբ Պետրոսի տաճարում: Յոհանը նաև սիրում էր դիմել հեթանոսական աստվածներին, իսկ խնջույքների ընթացքում կենացներ նվիրել սատանային: Շատ հռոմեացիներ նրան համարում էին սատանայի մարմնավորում:

Նրա մահվան մասին 2 վարկած կա. մի մասն ասում է, որ Պապը մահացել է սեքսի ընթացքում սրտամկանի ինֆարկտից, մնացածներն էլ պնդում են, որ նրան ծեծել է սիրուհիներից մեկի զայրացած ամուսինը: 

Բենեդիկտ IX

Բենեդիկտը զբաղեցրել է Սուրբ պաշտոնը 3 անգամ և մեկ անգամ վաճառել է այն: Նա պատմության ամենաերիտասարդ Պապերից է համարվում, ըստ տարբեր տվյալների նա բազմել է պապական աթոռին, երբ 12/18/20 տարեկան էր: Իր «մեղսավոր» կոլեգաներից Բենեդիկտը տարբերվում է նրանով, որ որոշակի բարեփոխումներ է արել եկեղեցական ոլորտում:

Բենեդիկտը հասցրել է, քաղաքական իրավիճակից ելնելով,  2 ամսով լքել  պապական աթոռն ու կրկին ետ վերադառնալ: 2-րդ անգամ Պապ դառնալուց հետո վաճառել է Սուրբ պաշտոնը իր կնքահորը: Պատճառն այն էր, որ Բենեդիկտն ուզում էր ամուսնանալ սեփական զարմուհու հետ:

2 տարի անց Բենեդիկտը կրկին փորձել է վերականգնել իր պաշտոնը սակայն չի կարողացել: Նա մնացել է պատմության մեջ, որպես միակ Պապ, որը պաշտոնավարել է 3 անգամ և վաճառել Հռոմի Պապի աթոռը: Բենեդիկտը նաև հաճախ մեղադրվում էր բռնաբարությունների, հոմոսեքսուալության և օրգիաների մասնակցության մեջ:

Ստեֆան VI

Ստեֆան VI-ն առանձնանում էր իր դաժանությամբ, անմիջապես պապական աթոռին բազմելուց հետո նա հրաման է արձակում հանել իր նախկին պաշտոնակատար  Ֆորմոզա Պապի դին շիրիմից և պապական շորեր հագցնել: Նա իսկական դատ է կազմակերպում մահացած Պապի համար, ջարդում նրա մատներն ու հետմահու զրկում Պապի տիտղոսից՝ հրամայելով թաղել նրան որպես հասարակ օտարերկրացու:

 


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի