5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար - VNews

5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

aewre - 5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

Բրիտանական դետեկտիվ սերիալները վաղուց արդեն դարձել են առանձին ժանր.առանձնանում են անթերի ոճով, հաճախ հնաոճ մթնոլորտով, տեսախցիկների գերազանց աշխատանքով և մանրուքների մանրակրկիտ ուշադրությամբ: Հատկապես հաճելի է դիտել  ձմռան ցուրտ ու երկար երեկոներին։

Шерлок/Sherlock

Հեռուստանովելը Արթուր Կոնան Դոյլի՝ խուզարկու Շերլոկ Հոլմսի և նրա գործընկեր Ջոն Վաթսոնի մասին պատմող ստեղծագործությունների ազատ ադապտացիա է։ Գործողությունները 19-րդ դարից տեղափոխված են 21-րդ դար. խորհրդատու խուզարկու Շերլոկ Հոլմսը բնակարանի կենակից փնտրելիս ընկերոջ օգնությամբ ծանոթանում է Ջոն Վաթսոնի հետ, որը Աֆղանստանից վերադարձած ռազմական բժիշկ է։ Շերլոկն անմիջապես տպավորում է Վաթսոնին՝ պատմում է վերջինիս իր իսկ մասին. այն մասին, որ ծառայել է Աֆղանստանում, և որ ոտքի ցավը փսիխոմատիկ բնույթ ունի։ Նրանք բնակություն են հաստատում Բեյքեր սթրիթ համար 221 տանը՝ ծեր տանտիկին Հադսոնի մոտ։ Շերլոկը և Ջոնը միասին օգնում են Սքոթլանդ-Յարդին բարդ գործերը բացահայտելու գործում՝ օգտագործելով դիտման, վերլուծության, բացառման մեթոդները, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են համացանցն ու բջջային հեռախոսները։

690x380 0x0a330c2a 3590453841574163931 - 5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

Мисс Марпл Агаты Кристи/Agatha Christie’s Marple

Բրիտանական հեռուստասերիալ է, որը նկարահանվել է Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա, որն իր մեջ ներառում է պատմություններ միսս Մարփլի և սպանությունները բացահայտող այլ խուզարկուների մասին:

Սերիալի սյուժեի կենտրոնում օրիորդ Մարփլն է, որն ապրում է Սենթ Մերի Միդի խաղաղ գյուղում: Իր հարազատներին հաճախակի այցելությունների ժամանակ նա հաճախ է պատահում խորհրդավոր սպանությունների վրա, և մասնակցում դրանց բացահայտմանը…

690x380 0x0a330c2a 20944802101574165026 - 5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

Партнеры по преступлению/Partners in Crime

Խոսելով Ագաթա Քրիստիի գրքերի հիման վրա նկարահանված սերիալի մասին, հարկ է նշել այս մեկը, որի գլխավոր հերոսները՝  նախկին հատուկ գործակալները` պարոն և տիկին Տապենսները,անցնում են հին աշխատանքին և մասնակցում են միջազգային լրտեսության շատ խառնաշփոթ պատմության հետաքննությանը: Ի տարբերություն  Միսս Մարփլի ՝ 2015-ի այս նախագիծն ունի ընդամենը մեկ եթերաշրջան, և այն գրեթե աննկատ է մնացել լայն լսարանի կողմից: Սերիալը հաճելի երեկոներ կապահովի նրանց համար, ովքեր սիրում են Ագաթա Քրիստիի գործերը։

690x380 0x0a330c2a 532239671574165026 - 5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

Код убийства/The Bletchley Circle

Այս մինի-սերիալիը հայտնի է նաև «Բլեթչլիի շրջանը» անվանումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սերիալի հերոսուհիները աշխատում էին Բլեթչլի պարկի առանձնատանը, որտեղ գտնվում էր Մեծ Բրիտանիայի հիմնական գաղտնագրման ստորաբաժանումը: Միանալով պատկառելի տնային տնտեսուհիների և  տիկնանց շարքերին, ովքեր ամբողջ նախաձեռնությունը վերադարձրել էին տղամարդկանց, հերոսուհիները չէին կարող մի կողմ կանգնել, երբ մի շարք սպանություններ ցնցեցին հասարակությունը: Կանայք կրկին աշխատում են թիմով ՝ վտանգելով իրենց կյանքը և օգտագործելով իրենց բազմազան տաղանդները մարդասպանին որսալու համար:

690x380 0x0a330c2a 7528553141574165026 - 5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

Миссис Бредли/The Mrs Bradley Mysteries

1998 թվականին նկարահանված մի սեզոնային սերիալը, հիմնված է Գլեդիս Միտչելի գրքի վրա, որը գրվել է դեռ 1929 թվականին: Հերոսուհին անկախ կին է, նա երեք անգամ ամուսնացել է, դիմել ներքին գործերի նախարարությունը և դարձել Բրիտանական կայսրության տիկին: Նա կարողանում  է տեր կանգնել իրեն և շատ լավ տիրապետում է հանելուկների լուծմանը: Հերոսների հագուստները ինտերիերը և փոխհարաբերությունները. ամեն չնչին մանրուք մտածված է։

690x380 0x0a330c2a 10548230851574165026 - 5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

 

 


Տարվա լավագույն սերիալները. «Ոսկե գլոբուս»

Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը

2020-ի լավագույն սերիալները

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Տասնամյակի լավագույն սերիալները

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

5 մինի-սերիալ ամռան համար

«Թյուդորներն» ասում է…

«Չեռնոբիլն» ասում է…

«Չեռնոբիլի» սցենարիստին զարմացրել է նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը

10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին