fbpx

5 անիմացիոն ֆիլմ, որ կարող եք դիտել ձմռանը

Ձմռան ամենալավ մասերից մեկն այն է, որ գրեթե բոլորն առնվազն մի քանի ազատ օր ունեն. այսինքն ժամանակ կա լավ ձմեռային ֆիլմեր ու մուլտֆիլմեր դիտելու համար: Ահա մի քանի զավեշտահալի, հետաքրքիր, ուսուցողական ու բարի ձմեռային մուլտֆիլմ, որ կարող եք դիտել այս տարի:

1. A Christmas Carol/ Սուրբծննդյան պատմություն 

Թողարկվել է՝ 2009թ.

Հնչյունավորում՝ Ջիմ Քերի, Գերի Օլդմեն, Քոլին Ֆըրթ

Նկարագրությունը՝ Չարլզ Դիքենսի՝ 1843թ.-ին հրատարակված համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված այս ֆիլմը յուրահատուկ նշանակություն ու խորհուրդ ունի: Այն պատմում է միայնակ ու ծեր Սքրուջի մասին, որը ագահ է ու նույնիսկ սուրբծննդյան օրը հրաժարվում է բարություն գործել: Սակայն սուրբծննդյան գիշերը նրան է այցելում իր մահացած աշխատակցի ուրվականը և տեղեկացնում նրան, որ երեք ոգի այդ գիշեր կայցելի իրեն՝ օգնելու դադարեցնել իր տառապանքները: Այսպես՝ Սքրուջին այցելում են Սուրբծննդյան անցյալի, ներկայի և ապագայի ոգիները՝ իրենց հետ ճանապարհորդության տանելով նրան ու ցույց տալով, թե ինչպես են սկսվել, ընթացել ու շարունակվելու Սքրուջի և իրեն շրջապատող մարդկանց պատմությունները: Նման դասից հետո Սքրուջի կյանքը կարող է փոխվել ընդմիշտ:

Նշենք նաև, որ Ջիմ Քերին հնչյունավորում է գլխավոր հերոսին, սակայն բացի դրանից նա նաև իր ձայնն է տրամադրել ոգիների կերպարների համար՝ խոսելով իռլանդական և յորքշիրյան ակցենտներով:

2. Anastasia/ Անաստասիա

Թողարկվել է՝ 1997թ.

Հնչյունավորում՝ Մեգ Ռայան, Ջոն Քյուսաք, Քրիստոֆեր Լոյդ

Նկարագրությունը՝ Մուլտֆիլմը նկարահանվել է ռուս վերջին ցար Նիկոլայ 2-րդի կրտսեր դստեր պատմության մոտիվներով: Անաստասիան՝ Անյան, դեռ փոքր հասակում կորցրել է հիշողությունը: Նա չգիտի ով է իր իրական ընտանիքը և թե ինչ է պատահել իրեն անցյալում: Վերջինս պարզելու արդյունքում էլ նա հանդիպում է խաբեբա Դմիտրիին: Նրանք սիրահարվում են, սակայն ստերն ու գաղտնիքները շուտով ի հայտ են գալիս՝ ամեն ինչ դնելով հարցականի տակ:

3. The Polar Express/ Բևեռային ճեպընթաց

Թողարկվել է՝ 2004թ.

Հնչյունավորում՝ Թոմ Հենքս, Դերիլ Սաբարա, Էդի Դիզեն

Նկարագրությունը՝ Քրիս վան Օլսբուրգի համանուն գրքի հիման վրա նկարահանված այս անիմացիոն ֆիլմը պատմում է Սուրբ Ծնունդի նախօրեին կախարդական «Բևեռային ճեպընթաց» գնացքով դեպի Հյուսիսային բևեռ՝ Սանտա Կլաուսի մոտ գնացող մի տղայի մասին։ Սանտա Կլաուսի գոյությանը չհավացող այս տղան ճանապարհորդության ընթացքում կարողանում է նոր ընկերներ գտնել ու ստանալ մի շարք օգտակար դասեր։

1 2

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

Վերջին ժամանակների 5 լավագույն թուրքական ֆիլմերը

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Այն, ինչ գուցե չգիտեք Քիրա Նայթլիի մասին

Չինաստանում «Bohemian Rhapsody» ֆիլմից 6 կարևոր մաս են հանել

Որքան շատ է ֆիլմում ուտում Բրեդ Փիթը, այնքան ավելի ստացված է կինոնկարը

Նատալի Փորթմանը՝ կին տիեզերագնացի դերում

«Ոսկե գլոբուս 2020». հայտնի է մրցանակաբաշխության անցկացման օրը

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Նկարիչը հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ