fbpx

5 անհավանական վայր, որ չես հավատա, բայց գոյություն ունի աշխարհում

Աշխարհը լի է զարմանահրաշ վայրերով, որոնց մասին գաղափար անգամ չունենք: Դրանք այնքան յուրահատուկ են, անհավանական, չքնաղ, որ անգամ դրանց լուսանկարը տեսնելիս կարող ես շնչառական բարդություններ ունենալ:  VNews-ը փորձել է գտնել նման վայրերից մի քանիսը…

Ույունի, Բոլիվիա 

Չորացած այս աղի լիճը գտնվում է Բոլիվիայի Անտիպլանո անապատային հարթավայրում, ծովի մակարդակից 3650 մ բարձրության վրա։ Աշխարհի այս ամենամեծ աղի լճում է հենց արտացոլվում երկինքը՝ իր բոլոր գույներով ու վրձնի գծերով՝ ստեղծելով մի հրաշք պատկեր ու բազմաթիվ գունային խառնուրդներ:

Դժոխքի դարպասներ կամ Դարվազա, Թուրքմենստան

Տեղի բնակիչների կողմից հայտնի որպես «Դուռ դեպի տարտարոս» կամ «Դժոխքի դարպասներ», այս գազային խառնարանը գտնվում է Դարվազա գյուղի խառնարանում: Պատկերն ուղղակի հոյակապ է, իսկ դրա շուրջը՝ տաք, բայց ոչ վտանգավոր:

Աղի փսիխոդելիական հանքեր Եկատերինբուրգում, Ռուսաստան

Գույների հրաբուխը, որ կարող եք տեսնել Եկատերինբուրգում գտնվող այս աղի հանքերում, անհամեմատելի է նույնիսկ ռուսական հրավառությունների հետ: Այն ստացել է փսիխոդելիական նկարագրությունը, քանի որ անվերջ պտտվող շրջանների, օբյեկտի պես, աղի այս հանքերն իրենց շերտերի շնորհիվ կարծես իլյուզիա են ստեղծում:

Հիլիեր լիճ, Ավստրալիա

1802թ.-ին գտնված այս անսովոր, վարդագույն լիճը գտնվում է Ավստրալիայի ամենամեծ կղզում՝ Միդլ Այլնդում: Ծովի ջրի գույնը մշտական է և չի փոխվում։ Ենթադրվում է, որ ջրի վարդագույն լինելու պատճառը պայմանավորված է աղիությամբ և առանձնահատուկ միկրոօրգանիզմներով, որոնք բնակվում են լճում, սակայն 1950 թվականի անցկացված փորձաքննությունները չեն հաստատել այդ ենթադրությունները։

Թորի ջրհոր, ԱՄՆ

Թոր աստծո անունով կոչված այս ջրհորը, որն անվանում են նաև Փչող եղջյուր, գտնվում է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում: Ջուրը լցվում է այս բնական ջրհորափոսի մեջ, որտեղից այն մեծ հոսանքով դուրս է ցայտում շատրվանի պես: Ուղղակի ապշել կարելի է…

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Նամակ ապագային…

Թագուհին հայտարարեց…

Տղամարդկային անհավատարմություն…

5 գագաթ, որ արժե գրավել. Հայաստանի ամենաբարձր լեռները

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

Բաթումի. ուր գնալ ու ինչ անել

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

Աշխարհի ամենայուրահատուկ նստարանները

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

Փարիզյան հրապարակներից մեկը կվերանվանվի արքայադուստր Դիանայի անունով

Ճապոնական գարունը լուսանկարներով

1880-ականների Սանկտ Պետերբուրգը` լուսանկարներով