5 աստղ, որ հանդիպել է ֆուտբոլիստի հետ - VNews

5 աստղ, որ հանդիպել է ֆուտբոլիստի հետ

nintchdbpict0003430881471 - 5 աստղ, որ հանդիպել է ֆուտբոլիստի հետ

Ֆուտբոլիստները դաշտում կրակոտ են ու իրական կյանքում էլ դրանից չեն տարբերվում: Գուցե հենց սա է պատճառը, որ մի շարք հայտնի դերասաններ, մոդելներ ու երգչուհիներ տարված են նրանցով: Տարբեր ժամանակաշրջանում մեդիայի ուշադրությունն են գրավել բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնք սկսել են հանդիպել աստղերի հետ: Եթե փորձենք մի ցանկը կազմել, որտեղ ընդգրկված կլինեն այն բոլոր ֆուտբոլիստները, որոնք հանդիպել են հայտնի կանանց հետ, ապա ցանկը կարող է բավականին երկար ստացվել: Այդ պատճառով ՎիվառոՆյուզն առանձնացրել է ընդամենը 5 աստղա-ֆուտբոլային զույգ, որոնք գուցե էլ միասին չեն, բայց հաստատ չեն մոռացվել:

1. Կրիշտիանու Ռոնալդու և Փերիս Հիլթոն

Ռոնալդուն ու Հիլթոնը սկսել են հանդիպել 2009թ.-ին ու հենց նույն թվականին էլ բաժանվել են: Նրանց սիրավեպը կարճ է տևել, իսկ բաժանվելուց հետո էլ ասում էին, որ Հիլթոնը թողել է Ռոնալդուին վերջինիս «չափազանց նուրբ ու կանացի» լինելու պատճառով: Paris Hilton devora hombres 15 f407fb6a c763 102c 80b6 0019b9d5c8df 1 - 5 աստղ, որ հանդիպել է ֆուտբոլիստի հետ

2.  Կրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյք

Զույգը սկսել էր հանդիպել 2010թ.-ին “Armani”-ի ֆոտոշարքում միասին նկարվելուց հետո: Բոլորը կարծում էին, որ նրանք կամուսնանան ու գեղեցիկ ընտանիք կկազմեն: Սակայն երկրպագուների երազանքները փլուզվեցին, երբ 2015-ի սկզբին նրանք որոշեցին վերջ դնել 5 տարի տևած հարաբերություններին: Ասում էին, որ պատճառը ֆուտբոլիստի նամակագրական կապն էր բազմաթիվ աղջիկների հետ: ronaldo with irina - 5 աստղ, որ հանդիպել է ֆուտբոլիստի հետ

3. Կարիմ Բենզեմա և Ռիհաննա

2015թ.-ը Ռոնալդուի համար գուցե վատ տարի էր, բայց Կարիմ Բենզեմայի համար՝ ընդհակառակը: Ֆուտբոլիստը սկսեց հանդիպել երաժշտական աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Ռիհաննայի հետ: Սակայն նրանց հարաբերությունները երկար չտեվեցին ու նույն տարվա ընթացքում էլ նրանք բաժանվեցին: “The Sun”-ը գրում էր՝ պատճառն այն էր, որ Ռիհաննան դեռ սիրահարված էր Քրիս Բրաունին: Rihanna and Karim Benzema - 5 աստղ, որ հանդիպել է ֆուտբոլիստի հետ

4. Էշլի Քոուլ և Շերիլ Թուիդի

Այս աստղա-ֆուտբոլային զույգի համար ամեն ինչ մի փոքր ավելի շուտ էր զարգացել: Նրանք նույնիսկ հասցրել էին ամուսնանալ 2006թ.-ին,  բայց նրանց ամուսնական կյանքը երկար չէր տևել: Էշլիի դավաճանությունը պատճառ հանդիսացավ, որ Շերիլն ապահարզան պահանջի: cheryl t - 5 աստղ, որ հանդիպել է ֆուտբոլիստի հետ

5. Նեյմար և Բրունա Մարքեզինի

Նեյմարն ու Բրունան բավականին հայտնի էին իրենց անկայուն հարաբերություններով: Բրազիլացի դերասանուհի-մոդելն ու ֆուտբոլիստը սկսել էին հանդիպել 2013թ.-ին, բայց ամիսներ անց բաժանվել էին: Սակայն դրանից որոշ ժամանակ անց նորից սկսել էին հանդիպել ու վերջնականապես բաժանվել միայն 2017թ.-ին: Նեյմարը նշում է, որ միշտ կսիրի ու կհարգի Բրունային, բայց միասին լինել չեն կարողանա:

nintchdbpict000343463569 - 5 աստղ, որ հանդիպել է ֆուտբոլիստի հետ


Մեգան Մարքլը չի ընդգրկվել ամենաազդեցիկ կանանց ցանկում. Vogue [իսկ ովքե՞ր են ընդգրկվել]

Սպորտից կինոէկրան

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

Ռիհաննան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Ռիհաննան ռեգգի ժանրի ալբոմ կթողարկի

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Մի շարք հայտնի երգեր պոռնոգրաֆիկ են պիտակվել և արգելվել Ինդոնեզիայում

Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը

Էմինեմի և Ռիհաննայի «Love the Way You Lie»-ը հայերեն թարգմանությամբ

Ծիծաղելի մեմ դարձած նորաձևության 15 աղետալի օրինակ

Ռիհաննան դատի է տվել հորը ազգանվան պատճառով

2018թ.-ին Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող 10 աստղերը