fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 հայտնի բուսակեր

Աշխարհում ամեն օր ավելանում են մսից և կենդանական ծագման ուտելիքներից հրաժարվողները, որոնց ցանկում են նաև հայտնիներից շատերը:
Vnews-ը առանձնացնում է հայտնիների, որոնք հստակ գիտեն «Միս ուտե՞լ, թե՞ չուտել» հարցի պատասխանը:

1. Pink

Pink-ը, որը պայքարում է կենդանիների իրավունքների համար, չէր կարող բուսակեր չլինել:
Երգչուհին այն մարդկանց թվին է պատկանում, որոնք ակնհայտ վատ են վերաբերվում միս օգտագործողներին:
Սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու համար Pink-ն անգամ արքայազն Ուիլյամին է քննադատել որսերի մասնակցելու համար:

2. Natalie Portman

Natalie-ն ասում է՝ միս ուտելն իսկական դաժանության է նման, որն ապագա սերունդների համար շոկային մի բան է լինելու:
Դերասանուհին աշխատում է երբեք իր կարծիքն ու համոզմունքները ոչ ոքի չթելադրել:
Իսկական վեգան դառնալու ճանապարհին Natalie-ն սկզբում հրաժարվում է մսից և ձկնեղենից, հետո նաև կաթնամթերքից:
Դերասանուհին խոստովանում է, որ ամենադժվարն իր համար պանրից հրաժարվելն է եղել:

3. Paul McCartney

Դեռահաս տարիքում Paul McCartney-ն որոշում է գնալ բանակ և սովորել սպանել:
Վախը հաղթահարելու համար Paul-ը հաճախ գնացել է անտառ և փորձարկումներ արել գորտերի վրա: Ինչ-որ մի պահի երաժիշտը որոշում է կանգ առնել և մտովի ներողություն խնդրել գորտերից իր անմարդկային փորձարկումների համար:
Նույնը երգչի հետ կատարվում է ձկնորսության ժամանակ:
Փոլն անգամ բաղադրատոմսերի գիրք է հրապարակել բուսակերների համար:

4. Pamela Anderson

Pamela Anderson-ը IFAW-ի (կենդանիների պաշտպանության միջազգային ֆոնդ) դեսպան է: Երգչուհին միսն ու դրա հոտը տանել չկարողանալու պատճառով 20 տարեկանում հրաժարվել է կենդանական սննդի օգտագործումից:
Դերասանուհու ընտանիքի անդամներն այդքան էլ չեն կիսում նրա համոզմունքները, բայց նա չի էլ փորձում ինչ-որ մեկին ինչ-որ բաներ պարտադրել:

5. Brad Pitt

Չենք կարող ասել, որ Pitt-ն առողջ ապրելակերպի սիրահար է: Խմիչքը, ծխախոտը, սուրճն ու պիցցան դերասանի օրվա անբաժան մասնիկներն են:
Այս ամենի հետ Pitt-ը իսկական բուսակեր է, որը չի դավաճանում իր համոզմունքներին: Ի տարբերություն Pitt-ի, Ջոլին երկար տարիներ վեգան լինելուց հետո վերադարձել է իր սովորական սննդակարգին:

 

 

 

 

 


She Loves You. մի երգի պատմություն

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Beatles-ի հայտնի լուսանկարի պատմությունն ու «թաղման» վարկածը

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

Անջելինա Ջոլին նկարահանվել է оծանելիքի համարձակ գովազդում

Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

«The Beatles». Փոլ ՄաքՔարթնին և Ռինգո Սթարն էլի երգեցին միասին

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Թողարկվել է Անջելինա Ջոլիի «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաշտոնական թրեյլերը