5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ - VNews

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Հայ երաժշտաշխարհի ամենանշանավորներից մեկը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականին Թիֆլիսում, որն այդ տարիներին երաժշտական քաղաք էր համարվում: Խաչատրյանն իր առաջին քայլերը կատարել է` ընդունվելով փողային նվագախումբ. ինքնուրույն սովորել է նվագե փողային գործիքներ: Սա միայն սկիզբն էր. Խաչատրյանին սպասվում էին մեծ ու վառ վերելքներ։

Այսօր առանձնացրել ենք 5 բան անվանի կոմպոզիտորի մասին, որ արժե իմանալ…

Ինչպես նշեցինք Արամ Խաչատրյանի երաժշտական տաղանդն արտահայտվել է շատ վաղ տարիքում, սակայն, ի հակադրություն դրան, Խաչատրյանը նոտաները սերտել է միայն 19 տարեկան հասակում։  Մենք՝ հայերս հենց Արամ Խաչատրյանին ենք պարտական մեր ազգային առաջին բալետի և սիմֆոնիայոի համար: 1939 թվականին Արամ Խաչատրյանը գրել է ազգային առաջին բալետը. այն կոչվում էր  «Երջանկություն», իսկ հետագայում վերանվանվեց «Գայանե»։ Համաշխարհային ճանաչում գտավ հատկապես  «Սուսերով պար»-ը, և սկսեց ընկալվել, որպես Հայաստանի յուրատեսակ այցեքարտ: Ի դեպ, հենց Խաչատրյանն է 1934 թվականին հեղինակել հայ երաժշտության պատմության առաջին սիմֆոնիան։ Խաչատրյանն է հեղինակել նաև հայկական առաջին կոնցերտը և ֆիլմի երաժշտությունը։

Խաչատրյանը հիանալի հումորի զգացում է ունեցել։ Մեզ է հասել մի պատմություն, ըստ որի մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է, օրորում գլուխը, շոյում երիտասարդի մազերն ու բարեհամբույր տոնով հարցնում է.

– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:

Արամ Խաչատրյան — Mind-Club | Արեգ Սերոբյան

Մեկ այլ հայտնի պատմություն վկայում է. Արամ Խաչատրյանը հետաքրքիր հանդիպում է ունեցել Սալվադոր Դալիի հետ… իրականում, Խաչատրյանը շատ էր ճանապարհորդում։ 1940-1950-ական թվականներին հայ կոմպոզիտորը շրջագայում է շուրջ 42 երկիր՝ լինելով բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթային գործիչների, այդ թվում Սիբելիուսի, Հեմինգուեյի, Չապլինի… սակայն ոչ Դալիի։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը հերքում է Խաչատրյան-Դալի հանդիպումը՝ ներկայացնելով փաստարկներ: Պարզվում է, որ այն բազմաթիվ երկրների ցանկում, որտեղ եղել է Խաչատրյանը, Իսպանիան բացակայում է: Այնինչ, ըստ տարածված պատմության, նրանց հանդիպումը տեղի է ունեցել հենց Իսպանիայում: Թանգարանի տնօրենը խոսել է նաև կոմպոզիտորի որդու հետ. վերջինս ևս պնդել է, որ նման հանդիպում տեղի չի ունեցել:

Առաջին կնոջ հետ Արամ Խաչատրյանը ծանոթացել է 1920-ական թվականների վերջին, վերջինիս հետ ամուսնությունից ծնվում է նրանց դուստրը՝ Նունեն։ նա դաշնակահարուհի է և դասավանդում է Գնեսինների անվ. ինստիտուտում: Հետագայում՝ մինչև կոնսերվատորիան ավարտելը, Մյասկովսկու դասարանում Խաչատրյանը հանդիպում է շնորհալի կոմպոզիտոր, դաշնակահարուհի Նինա Մակարովային: Խաչատրյանը ամուսնալուծվում է և ամուսնանում երկրորդ անգամ Նինայի հետ։ 1940 թվականին ծնվում է նրանց որդին` Կարենը, որն այժմ արվեստաբան է Մոսկվայում:

Արամ Խաչատրյանը Խորհրդային Հայաստանի օրհներգի հեղինակն է, խոսքերը` ըստ Սարմենի: 1941 թվականին Խաչատրյանը ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը: Այս ստեղծագործությունը հետագայում  դարձավ համաշխարհային վալսային երաժշտության ամենանշանավոր երկերից մեկը: Խաչատրյանն ունեցել է ավելի քան 33 կոչում, պարգև և մրցանակ, որոնցից` 5 ԽՍՀՄ պետական մրցանակ տարբեր ստեղծագործությունների համար, Հռոմի պապ Հովհաննես XXIII-ի հուշամեդալ, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի  ԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, հուշամեդալներ և շքանշաննե, Լեհաստանի, Ուզբեկստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում և այսպես շարունակ:

Փ/Ֆ «Արամ Խաչատրյան. Արվեստագետ քաղաքացին» (մաս 1) - Հանրային հեռուստաընկերություն

+

Արամ Խաչատրյանը շատ էր սիրում կենդանիներին: Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որին կոմպոզիտորը կոչել էր Լյադո՝ լյա և դո նոտաների անվանումներով: Խաչատրյանը հաճույքով խաղում և զբոսնում էր շան հետ: Վերջինիս հանդեպ տածած սիրո ապացույցն է նաև Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը՝ նվիրված իր շանը:

 

 


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել