5 բան, որ պետք է իմանալ նախքան «Ֆանտաստիկ գազանները 2»-ը դիտելը (Առանց սփոյլերների) - VNews

5 բան, որ պետք է իմանալ նախքան «Ֆանտաստիկ գազանները 2»-ը դիտելը (Առանց սփոյլերների)

landscape 1510842200 fantastic beasts first look image 1 - 5 բան, որ պետք է իմանալ նախքան «Ֆանտաստիկ գազանները 2»-ը դիտելը (Առանց սփոյլերների)

Արդեն շուտով՝ նոյեմբերի 15-ից, Հայաստանի կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ ֆիլմասերների կողմից սպասված «Ֆանտաստիկ գազանները…» ֆիլմաշարի 2-րդ մասը՝ «Գրինդելուոլդի հանցանքները»: Մինչդեռ ֆիլմը ճանապարհին է, առաջարկում ենք ծանոթանալ այն ամենին, ինչ պետք է իմանալ նախքան մագլներց զերծ կինոսրահ մտնելն ու ֆիլմը դիտելը:

1. Դեպքերը…

…տեղի են ունենում «Հարի Փոթերի» ժամանակներից բազմաթիվ տարիներ առաջ և «Ֆանտաստիկ գազանները…» ֆիլմաշարի առաջին մասից մի քանի ամիս անց: Նյուտը, որը ֆիլմաշարի առաջին մասում կարողացել է վերացնել իր ստեղծած քաոսը 1920-ականների Նյու Յորքում, նոր ընկերներ ձեռք բերել ու նույնիսկ իր մասնակցությունն ունենալ Գրինդելուոլդին բռնելու հարցում, արդեն հրապարակել է իր գիրքը՝ «Ֆանտաստիկ գազանները և որտեղ գտնել նրանց» անունով: Միևնույն ժամանակ Գրինդելուոլդը փախել է MACUSA-ից՝ ԱՄՆ-ի կախարդանքի կոնգրեսից, և երիտասարդ Ալբուս Դամբլդորը նրան է փնտրում: Հենց այդ պատճառով Դամբլդորը գալիս է Նյուտի մոտ՝ օգնություն խնդրելու: Մինչդեռ Նյուտն ու Դամբլդորը փնտրում են Գրինդելուոլդին, վերջինս համախոհներ է հավաքում՝ նպատակ ունենալով ղեկավարել կախարդանքի աշխարհին անծանոթ մարդկանց: Ընկերներ, ընտանիք, դաշնակիցներ… կասկածի տակ է դրվում ամեն բան:

christmas movies 07 960x685 - 5 բան, որ պետք է իմանալ նախքան «Ֆանտաստիկ գազանները 2»-ը դիտելը (Առանց սփոյլերների)

2. Նկարահանումները…

…արվել են նախորդ տարվա հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ Լոնդոնում, Փարիզում և Հոգվորթսի դպրոցում: Այսինքն Հոգվորթսի կախարդական աշխարհի երկրպագուները կկարողանան «վերադառնալ» հրաշքներով լի այս դպրոց ու կրկին իրենց զգալ ինչպես տանը: Նշենք, որ Հարի Փոթերից հետո սա առաջին անգամն է, որ դեպքերը տեղի կունենան նաև դպրոցի տարածքում:

phantastische tierwesen 2 grindelwalds verbrechen mit jude law und joshua shea - 5 բան, որ պետք է իմանալ նախքան «Ֆանտաստիկ գազանները 2»-ը դիտելը (Առանց սփոյլերների)

3. Դերասանական կազմը…

…համալրում են Էդի Ռեդմեյնը՝ Նյուտ Սքամանդերի դերում, Ջյուդ Լոուն՝ երիտասարդ Ալբուս Դամբլդորի դերում, Ջոնի Դեփը՝ Գալերթ Գուինդերուոլդի դերում և Քլաուդիա Քիմը՝ Նագինիի դերում: Այո՝ նույն ինքը Վոլդեմորթի օձ Նագինիի դերում: Բացի այս կերպարներից, կլինեն նաև նոր հավելումներ Նյուտի գերբնական գազանների շարքում:

bg 1 960x643 - 5 բան, որ պետք է իմանալ նախքան «Ֆանտաստիկ գազանները 2»-ը դիտելը (Առանց սփոյլերների)

4. Դամբլդորը…

…համասեռական է և դա զգացվելու է ֆիլմաշարի այս նոր մասում: Ջոան Ռոուլինգն արդեն վաղուց է հայտնել, որ Հոգվարթսի սիրված տնօրեն Ալբուս Դամբլդորըհամասեռական էր ու երիտասարդության տարիներին նույնիսկ սիրահարված է եղել հայտնի չար կախարդ Գրինդելուոլդին:

«Շատ բաց տեսարաններ չկան, որտեղ Դամբլդորի համասեռական լինելն աչք է ծակում, բայց նա երիտասարդ տարիքում ինտենսիվ հարաբերությունների մեջ է եղել Գրինդելուոլդի հետ: Նրանք սիրահարված են եղել միմյանց մտքերին, գաղափարներին ու իրար: Դամբլդորը ֆիլմում ըմբոստ է, որը սկսնակ ուսուցիչ է Հոգվարթսում: Նա լավ հումորի զգացողություն ունի ու մի փոքր էլ բարդ բնավորություն: Գրինդելուոլդին մարմնավորող Ջոնի Դեփի հետ նրանք հետաքրքիր դուո են»,- ասել է սիքվելի ռեժիսոր Դեյվիդ Յեթսը:

Հիշեցնենք՝ Ջոան Ռոուլինգն առաջին անգամ Դամբլդորի մասին որպես համասեռական խոսել է 2007թ.-ին՝ ասելով. «Միշտ Դամբլդորին որպես համասեռական եմ ընդունել: Նա սիրահարված էր Գրինդելուոլդին, և իր զգացմունքների պատճառով Դամբլդորն ավելի ծանր է տարել Գրինդելոուլդի իրական կերպարի բացահայտումը»: 

dumbledore grindelwald 210983 1280x0 960x528 - 5 բան, որ պետք է իմանալ նախքան «Ֆանտաստիկ գազանները 2»-ը դիտելը (Առանց սփոյլերների)

5. Ֆիլմաշարի ապագան…

…դեռևս հստակ չէ, բայց Ջոան Ռոուլինգը հեղինակած սցենարը բաղկացած է 5 մասից, այսինքն հավանական է, որ այս կախարդական աշխարհի սիրահարները կարողանան ևս 3 ֆիլմ վայելել «Ֆանտաստիկ գազանները…» ֆիլմաշարի շրջանակներում: Հաջորդ՝ երրորդ մասն ըստ նախնական տվյալների կթողարկվի 2020թ.-ին:


Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Հայտնի է դարձել, թե երբ կթաղարկվի Ջոնի Դեփի մասնակցությամբ վերջին ֆիլմը

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Նիքոլաս Քեյջը պատմում է՝ ինքն է համոզել Ջոնի Դեփին դերասան դառնալ

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

«Հարի Փոթեր»-ի երկրպագուն նշանվել է Հոգվարթսի տները խորհրդանշող մատանիով

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

«Հարի Փոթեր»-ի մասին պատմող փրիքվել-սերիալը չի նկարահանվելու

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

«Հարի Փոթեր»-ի փրիքվել-սերիալ կնկարահանվի

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն