5 բառ չինական մշակույթը հասկանալու համար... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 բառ չինական մշակույթը հասկանալու համար…

Կինը պիտի անդադար կամակորություններ անի, իսկ տղամարդը հոգ տանի նրա մասին: Աշխատանքի վրա չարժե շատ ժամանակ ծախսել, իսկ կեղծած իրերը հաճախ ավելի լավն են, քան օրիգինալները: Ներկայացնում ենք չինական բառեր, որոնք կօգնենք հասկանալ տեղացիների մշակույթն ու կենցաղը:

1.Շանչժայ 山寨

Կեղծարարություններ և բրենդեր, որոնք խախտում են ապրանքանիշների իրավունքները

Ժամանակին «շանչժայ» տերմինը կիրառում էին այն փոքրիկ, աղքատ, լեռնային  տարածաշրջանների մասին խոսելիս, որտեղ հիմնականում հանցագործներ էին բնակվում: Վերջինները դուրս էին պետական կառույցների վերահսկողությունից: Հենց այդ անօրենների զուգադրություն էլ հիմք դարձավ, որ այդ տերմինը կիրառեն նաև ապրանքների անլեգալ արտադրության համար, իսկ հետո արդեն՝ հենց ապրանքի հասցեին:

Մեկ այլ վարկած պնդում է, չինական կեղծ արտադրության պատմական սկիզբը դրվել է Շենչժենում, և այլ շրջանների վաճառականները սկսել են անվանել ձեռք բերված արտադրանքը «շենչժենյան ապրանք»: Աստիճանաբար «շենչժենյան» բառը վերափոխվել է «շանչժայ»-ի քանի որ տեղացիների արտաբերությամբ դրանք գրեթե միանման են հնչում:

Տերմինն անասելի հայտնի դարձավ, երբ կեղծված բջջային հեռախոսները մեծ վաճառք գրանցեցին. դրանք մատչելի էին, ֆունկցիոնալ և արտաքին դիզայնով չէին տարբերվում օրիգինալ բրենդներից: Համաշխարհային ցանկացած հաջողված ծրագրի էժանագին իմատացիան տեղացիները կոչում են «շանչժայ», գույություն ունեն անգամ հայտնի աստղերին կրկնօրինակողներ, որոնք նույնպես այս անվանումն են ստանում:

2.Սացզյաո 撒娇

Երախայի պես պահել՝ ընդգծելով սեփական անկարողությունը

Սացզյաո բառով տեղացիներն անվանում են մեծահասակի մանկական պահվածքը, երբ վերջինս հասարակական վայրերում լրիվ մանկական հիստերիկա է բարձրացնում: Եվ որպես կանոն, այդ ամենը նախատեսված է վերջինիս երկրորդ կեսի ականջների ու աչքերի համար: Այս պահվածքը չինացիները ոչ միայն հանդուրժում են, այլև ընկալում իբրև կնոջ բնավորության ու խառնվածքի անբաժան մի մաս: եթե կինը ժամանակ առ ժամանակ սացզյաո չի անում, ապա նրա կանացիությունը կասկածի տակ է դրվում: Սացզյաոն կիրառվում է, որպեսզի կինը ստանա իր ուզած ուշադրությունն ու հոգատարությունը:

Հարաբերությունների մասին չինական փիլիսոփայության մեջ շատ խորը արմատներ է գցել այն միտքը, որ տղամարդը պիտի հոգ տանի կնոջ մասին այնքան ու այնպես, որ արևմուտքում դա, անկասկած, չափազանցություն ու ավելորդություն կհամարվի: Տղամարդիկ բացարձակապես դեմ չեն, նրանք կարծում են, որ այդ ամենն ընդգծում է նրանց տղամարդկային հատկանիշները, իսկ սացզյաոն ստեղծված է հարաբերություններն ամրապնդելու համար:

3.Ժենաո 热闹

Տոնական, մարդաշատ, աղմկոտ

Չինաստանում եթե ոչ անհնար, ապա անասելի բարդ է շրջանցել մարդկանց խիտ կուտակումները: Չինացիներին այդ փաստը բացարձակապես չի նյարդայնացնում, հակառակը՝ նրանք դա ընդունում են հիացմունքով: Ժենաո տերմինը ներկայացնում է այն հաճույքը, որը չինացիներն ունենում են, երբ շատ մարդիկ հավաքվել են նույն տեղում, ուրախանում ու աղմկում են:

Ժենաոյի հանդեպ սերը չինացիների մոտ խորը պատմական ու մշակութային արմատներ ունի, այն լավագույնս արտացոլված է 960-1279-ականների վերոնշյալ գեղանկարում, որտեղ պատկերված է երկրի մայրաքաղաքն ու բնակիչների կենցաղավարությունը: Մարդկանց բազմաքանակությունն ուղղակի ապշեցնում է, հարկ է նաև նշել, որ այս կտավը ստեղծվել է չինական կայսեր համար, որպեսզի վերջինս տեսնի, թե ինչ երջանիկ ու բարեկեցիկ է ապրում իր ժողովուրդը:

Հավաքույթներըը, փողոցային շուկան, օֆիսային աշխատողներով բնակեցված փողոցի ընդմիջման ժամը, դիմակահանդեսները. այս ամենը կարելի է նկարագրել «ժենաո» բառի օգնությամբ: Կարճ ասած՝ որքան շատ, այնքան լավ: Չինացիները ժենաոյի հետ կապում և ասոցացնում են հիմնականում այս 5 հասկացությունները՝ ուտելիք, ամբոխ, ցածր գներ, գովազդ, սպասարկման ոլորտ:

4.Յուանֆեն 缘分

Կանխորոշում

Յուանֆենն այն միստիկ ուժն է, որը ցանկալի ու խորհրդանշական կերպով միացնում է մարդկանց և երևույթները: Այն կենդանություն է տալիս տարօրինակ պատահականությունների այնպիսի շղթաներին, որոնք կարող են հիմք հանդիսանալ սուր սյուժետով սերիալների համար: Օրինակ, եթե ձեր տարրական դասարանների ուսուցչուհին հետագայում դառնում է ձեր զոքանը, ապա ձեր միջև յուանֆեն է գործում: Այս բառը հաճախ թարգմանում են, ինչպես «ճակատագիր»՝ ի նկատի ունենալով կանխորոշում, որն օգնում է մարդկանց գտնել իրար: Եվ հետաքրքիր է, որ այս տերմինը կիրառում են ոչ միայն հավատացյալ կամ սնահավատ չինացիները. եթե դուք երկար ժամանակ չէիք տեսել ձեր ընկերոջն ու հանկարծ հանդիպեցիք նրան փողոցում, ապա այդտեղ անպայման իր գործն է արել յուանֆենը:

5.Սյաոչի 小吃

Թեթև սնունդ

Սնունդն ու այն ընդունելու գործընթացը չինական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից է: Հյուրասիրության միջոցով է արտահայտվում հոգատարությունն ու բարիդրացիական վերաբերմունքը դիմացինի հանդեպ, հենց ընթրիքների ժամանակ են որոշովում շատ կարևոր հարցեր, իսկ հիվանդ չինացին ավելի շուտ հույսը դնում է լավ սննդի, քան դեղորայքի վրա: Կեսօրին, երբ ամբողջ երկիրը գնում է ճաշելու, վրա է հասում «մեռյալ ժամը», սնվող չինացուն գործից կտրելն էլ վիրավորանք է համարվում: Այսուհանդերձ, չինացիներն ունեն սննդի մի ամբողջ շարք, որը թարգմանություն չունի այլ լեզուներում: Սյաոչին բառացի թարգմանաբար նշանակում է «փոքր սնունդ», սակայն խոսքը բացարձակապես մեզ ծանոթ նախուտեստների մասին չէ, դա ինչ-որ միջին բան է նախուտեստի ու լիարժեք սննդի միջև:

Չինաստանում սնվելը գրեթե ծիսակատարություն է, այնտեղ չի ստացվի նստել հեռուստացույցի դիմաց, մի ձեռքով ուտել, իսկ մյուսով թերթել նորությունները: Ընթրիքը նախատեսված է նրա համար, որպեսզի դուք հավաքվեք ընտանիքով, կամ ընկերների հետ ու կիսեք այն ամենն, ինչ կա սեղանին:

Տես նաև՝

 

 

 

 

 

 


Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Չինաստան]

Չինաստանը կորոնավիրուսի ճիրաններում [լուսանկարներով]

Ինչ դիտել տանը վիքենդին. 2019-ի լավագույն տրագիկոմեդիաներից մեկը՝ «Հրաժեշտը»

10 գաղտնիք չինարեն սովորողներին Հռիփսիմե Մարգարյանի

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

Չինաստանի ու այնտեղ ապրող հայերի մասին [Մելանի Սարգսյանը պատմում է]

հայերեն 5 արտահայտություն, որ չարժե թարգմանել

10 փաստ Չինաստանի մասին

Շշմելու փաստեր Չինաստանից

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքները [10 քաղաք]

10 փաստ չինական խոհանոցի մասին, որ գուցե չգիտես

Աշխարհի ամենաերկար կամուրջը չինական է

Airbnb ծառայության առաջարկը ռոմանտիկներին

Դեպի Չինաստան` վայելելու սակուրայի հմայքը. հեքիաթային տեսանյութ