5 բառ իտալական մշակույթն ավելի լավ հասկանալու համար - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 բառ իտալական մշակույթն ավելի լավ հասկանալու համար

Իտալական  հետաքրքիր, կոլորիտային ու տեղ-տեղ անհավանական բարձունքների ու խորքերի հասած մշակույթը երբեմն բարդընկալելի է օտարերկրացիների համար: Ներկայացնում ենք 5 բառ, որ կօգնեն շատ ավելի լավ հասկանալ իտալացիներին:

1.Bello

Գեղեցիկ

Իտալական «bello» բառը ծանոթ է անգամ նրանց, ովքեր բացարձակ չեն տիրապետում լեզվին: «Ciao, bella!», ինչը նշանակում է՝ «Բարև, գեղեցկուհի», արտահայտությունը կարելի է օգտագործել, թե՛ իբրև ընկերական ողջույն, թե՛ փողոցում ծանոթանալու նյարդայնացնող ժեստ. ամեն ինչ կախված է հնչերանգից:

Իտալերենում «bello»-ն իր մեջ միայն «գեղեցիկ» իմաստը չի կրում: Տեղացիները հենց այս ածականով են բնութագրում եղանակը, գիրքը, ներկայացումը, ֆիլմն ու մի շարք այլ բաներ: Բառը նաև կարող է բնութագրել մարդու ներքին, հոգևոր գեղեցկությունը, այս կերպ «È una bella persona»-ն ստանում է «Նա լավ մարդ է» արտահայտության նշանակությունը: «Bel paese» կամ  «Belpaese» արտահայտությունները ոչ թե ինչ-որ աբստրակտ գեղեցիկ երկրի նշանակություն ունեն, այլ հենց Իտալիայի անվան: Այսօր արդեն բառակապակցությունը հաճախ օգտագործվում է դառը հեգնանքով, առավելապես երբ խոսքը գնում է քաղաքականության կամ տիրող կոռուպցիայի մասին:

2. Campanilismo

Լոկալ հայրենասիրություն

Իտալիան մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը միացյալ պետություն չէր: Իր պատմության ողջ ընթացքում տարբեր քաղաքներ ձեռքից ձեռք են ընկել, պայքարել իրար դեմ, պայմանագրեր կնքել միմյանց հետ ու խզել դրանք:  Իտալացու ինքնորոշման համար անփոփոխ ու կարևոր է համարվում իր հայրենի քաղաքը/գյուղը/շրջանը, և ոչ թե երկիրը: Այն կյանքը, որը կենտրոնացած է հրապարակի ու եկեղեցու շուրջը, «campanile» նշանակում է զանգակատուն. այս կերպ բառը ստանում է հետևյալ նշանակությունը՝ մի տեղ, ուր բոլորը նույն բարբառով են խոսում, բոլորը «քո մարդիկ» են: Հենց այստեղից է սկիզբ առնում դարավոր մրցակցությունը տարբեր շրջանների միջև:

Ժամանակակից միցյալ Իտալիան պայքարում է այս երևույթի դեմ. չէ՞ որ միացյալ ազգը չի կարող կազմված լինել տարբեր՝ միմյանց հետ կռիվ տվող խմբավորումներից: Բացի այդ «campanilismo»-ն համարվում է կոռուպցիայի հիմնական պատճառներից մեկը. «ինչպե՞ս չօգնել համաքաղաքացուն» տրամաբանությամբ: Ինքնին այս եզրույթը բացասական երանգ ունի, բայց այն հաղթահարել դժվար թե ստացվի. այդ պարագայում իտալացիներն այլևս իտալացիներ չեն լինի:

3. Amazzacaffé

Ոգելից խմիչք  անմիջապես սուրճից հետ, բառացի՝ «սուրճ սպանող»

Իտալացիները համարում են, որ ոգելից խմիչքները թուլացնում են կոֆեինի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս մարդուն խուսափել անքնությունից: Այսպիսով ընթրիքից հետո մի բաժակ լավ լիկյորը կնպաստի նյութափոխանակությանը: Հենց այս պատճառով էլ  «Amazzacaffé»-ն մատուցվում է անմիջապես սուրճից հետո: Ավելին՝ Իտալիայի մի շարք շրջաններում ընդունված է խմիչքը լցնել անմիջապես նոր-նոր խմած սուրճի բաժակի մեջ. այս երևույթը տեղացիներն անվանում են՝ «resentin»:

Իտալացիների վերաբերմունքը սուրճի հանդեպ մի առանձին թեմա է. նախ նրանք կարծում են, որ իրենց սուրճն աշխարհում ամենահամեղն ու «ամենաճիշտն» է: Իտալացի զբոսաշրջիկներից շատերը ոչ միայն իտալական սուրճ ու հատուկ սրճեփ են տանում իրենց հետ, այլ նաև մի շիշ ջուր. այլապես սուրճն ինչպես հարկն է չի ստացվի: Բացի այդ իտալացիները շատ հաճախ են սուրճ խմում ՝ որոշակի հստակ հերթականությամբ: Կապուչինոն՝ միայն առավոտյան, իսկ եթե ոչ առավոտյան, ապա՝ մառոկկինո, ինչը նույն կապուչինոն է ապակե բաժակի մեջ: Ուտելուց հետո՝ normale կամ corretto, վերջինս նույնս սովորական սուրճն է, որի մեջ տեղացիները ինչ-որ խմիչք են ավելացնում, օրինակ՝ կոնյակ: Իտալացիների ընտրությունը կանգ է առնում այս սուրճի վրա երբ նրանք շտապում են, կամ գլխացավ ունեն: Իսկ ammazzacaffé-ն ընդունված է խմել դանդաղ և անշտապ՝ ևս կես ժամով երկարաձգելով ընթրիքը:

Կարճ ասած՝ սուրճն իտալացիներին ուղեկցում է ամբողջ օրվա ընթացքում՝ ամեն օր:

4. Magnifico

Հոյակապ

Այս բառերն իհարկե կիրառելի են նաև այլ լեզուներում, սակայն միայն իտալացիներին է հատուկ դրանք շռայլելը: Պատկերացրեք, որ դուք օգտագործում եք, օրինակ հոյակապ բառը ոչ  թե որպեսզի նկարագրեք, ինչ-որ լավ բան, այլ ուղղակի այդպես եք դիմում ինչ-որ մեկին: Ո՞վ կարող էր լինել այդ մեկը. եթե ոչ, օրինակ, Տիգրան Մեծը:  Իսկ այ իտալացիք հենց այդպես են դիմում ցանկացած բուհի ցանկացած ռեկտորի:  Եվ այս ամենը ոչ թե Վերածննդի տարիներին, այլ հիմա՝ 21-րդ դարում: Ոչ թե «հարգելի»,  կամ գոնե ՝ «մեծարգո», այլ հենց միայն «հոյակապ»:

Առհասարակ, իտալացիների սերը տիտղոսների հանդեպ դեռևս չի պատրաստվում զիջել իր դիրքերը: Դռներին, նամակներում, պաշտոնական փաստաթղթերում մարդիկ շարունակում են հպարտությամբ գրել՝ «իրավաբան», «ինժեներ» և այլն: Հերիք է համալսարանն ավարտես ու դու արդեն իսկ «dottore/dottoressa» ես, իսկ եթե դասավանդում ես դպրոցում՝ «professore/professoressa»: Զարմանալի մի բան էլ. եթե իտալացուն հարցնես՝ «Արդյո՞ք այստեղ է ապրում սինյոր Բերնարդոն» նա խիստ հայացքով կպատասխանի՝ «Ո՛չ, այստեղ ապրում է միայն դատապաշտպան սինյոր Բերնարդոն»:

5.Trinariciuto

«Ուղեղը լվացած» մարդ, բառացի՝ «մարդ 3 քթանցքով»

Ոչ, սա ինչ-որ գենետիկական մուտացիա չէ, ոչ էլ վատ վիրահատություն արդյունք: Այսպես իտալացիները կոչում են այն մարդուն, որը նախ և առաջ հետևում է «կուսակցության» հրահանգներին, ոչ թե իր սեփական խղճին: Երրորդ քթանցքը նրա համար է, որ ազատի գլուխը սեփական մտքերից ու տեղ ազատի ուրիշի մտքերով լցնելու համար: Այս տերմինը ակտիվ կիրառության մեջ է մտել հետֆաշիստական շրջանում, երբ 1948 թվականին պիտի որոշվեր պետության հետագա զարգացման ուղին: Այդ տարիների Իտալիայի կոմունիստական կուսակցությունը շատ հայտնի էր և միակն էր, որ վարում էր չափազանց խիստ դիսցիպլինա: Այս կերպ հենց իտալացի կոմունիստները հայտնվեցին Candido-ի քաղաքական-հեգնական համարի շապիկին 3 քթանցքով:

Այդ տարիներից անցել է ավելի քան 70 տարի, իտալական կոմունիստները դադարել են գոյություն ունենալ, սակայն trinariciuto-ը դուրս չի եկել իտալացիների բառապաշարից:

 

Աղբյուրը՝ 

arzamas.academy


Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Բոկաչչոյից մեր օրեր…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Bono-ի նոր երգը՝ նվիրված Իտալիային…

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Իտալիա]

Իտալիա. ի՞նչ է կատարվում երկրում

Թե ինչու Իտալիայում մանկատներ չկան…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Միլանի ամենաէսթետիկ լուսավոր բարը՝ ըստ ռեժիսոր Ուես Անդերսոնի դիզայնի

Ստենդալ

Անցնելով Ռուբիկոնը…

Մարչելո Մաստրոյանի

VERSACE. 10 փաստ

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Աշխարհի ամենագեղեցիկ 10+ գյուղերը (Լուսանկարներ)