-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ռեժ.՝ Մարտին Սկորսեզե
Դերերում՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջոնա Հիլ, Մարգո Ռոբի
Կարգախոս՝ «Վաստակիր:Ծախսիր: Զվարճացիր»
Ֆիլմը հիմնված է արժեթղթերի շուկայի նախկին բրոքեր ամերիկացի Ջորդան Բելֆորտի համանուն հուշերի գրքի վրա:
1987 թ. Ջորդան Բելֆորտը հաջող ներդրումային բանկում բրոքեր է դառնում: Սակայն շուտով բանկը փակվում է: Կնոջ՝ Թերեզայի խորհրդով Ջորդանը տեղավորվում է փոքր մի հաստատությունում, որը զբաղվում է մանր բաժնետոմսերով: Նրա՝ հաճախորդների հետ հաղորդակցման ոճը և բնածին խարիզման արագ տալիս են իրենց արդյունքները: Բելֆորտը ծանոթանում է իր հարևանի՝ Դոննիի հետ, որը վաճառական է: Նրանք անմիջապես լեզու են գտնում իրար հետ և որոշում սեփական բիզնես սկսել: Սկզբի համար որպես աշխատող վարձում են իրենց ընկերներին: Կազմակերպությունը մեծ հաջողություններ է ունենում, և կարծես այս փառքից կուրացած Բելֆորտը հայտնվում է քաոսի մեջ. ամենօրյա զվարճություններ, սեքսուալ հարաբերություններ ամենուր և ամենքի հետ, թմրանյութեր: Այս ամենը շարունակվում է այնքան, մինչև Բելֆորտով սկսում է հետաքրքրվել Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBR):
Ռեժ.՝ Մայքլ Ջոշուա
Դերերում՝ Էշթոն Կատչեր, Դերմոտ Մալրունի
Կարգախոս՝ «Ոմանք տեսնում են հնարավորությունները, մյուսները փոխում են այդ հնարավորությունները»
Ֆիլմը ամերիկյան հզորագույն ընկերության՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի և նրա ստեղծած կայսրության մասին է: Ֆիլմում կարող եք հետևել խնձորե թագավորության ստեղծման և զարգացման պատմությանը: Խանդավառ և նորարարություններով լեցուն երիտասարդն իր ընկերների հետ միասին կարողանում է ստեղծել տեխնոլոգիական այս հրաշքը և աշխարհին ցույց տալ, որ ամեն ինչի հիմքում ազատ և ոչ միօրինակ մտածողությունն է: Այս ճանապարհը նրա համար այդքան էլ հեշտ չի լինում:
Ռեժ.՝ Դեյվիդ Ֆինչեր
Դերերում՝ Ջեյսի Այզենբերգ, Էնդրյու Հարֆիլդ
Կարգախոս՝ «Դուք չեք կարող ունենալ 500 ընկեր, առանց որևէ թշնամի ձեռք բերելու»
Ֆիլմը պատմում է Facebook սոցիալական ցանցի մասին: Աշխարհի տարբեր երկրների օգտատերերի շրջանում ցանցի հսկայական հաջողությունը մշտապես փոխեց Հարվարդի համալսարանում սովորող համակուրսեցիների կյանքը, ովքեր 2004 թ. ստեղծեցին ցանցը և մի քանի տարում դարձան ԱՄՆ-ի ամենաերիտասարդ մուլտիմիլոնատերերը։
Ռեժ.՝ Սթիվեն Գան
Դերերում՝ Մեթյու Մակքոնահի, Էդգար Ռամիրես
Կարգախոս՝ «Նրան թերագնահատում էին»
Քեննի Ուելսի պատմությունը ժամանակակից ոսկի փնտրողի և երազողի պատմություն է, որը հուսահատորեն սպասում է ճակատագրին կոտրելու հնարավորության: Ուելսը գտնում է իր պես անհաջողակ մի երկրաբանի, ում հետ սկսում է իրականացնել իր հսկայական ծրագիրը` գտնել ոսկի ինդոնեզական անհայտ ջունգլիներում:
Ռեժ.՝ Գաբրիելե Մուչինո
Դերերում՝ Ուիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ
Կարգախոս՝ «Ոչ ոքի թույլ մի տուր ասել, թե դու ոչինչ չես կարող: Երազա՞նք ունես՝ պաշտպանիր այն»
Քրիս Գարդները միայնակ հայր է: Դաստիարակելով հինգ տարեկան տղային, Քրիսն ամեն ինչ անում է, որպեսզի երեխան երջանիկ դառնա: Աշխատելով վաճառող՝ նա չի կարողանում վճարել բնակարանի վարձը և նրանց դուրս են հանում տնից: Հայր և որդի ստիպված են լինում գիշերել գետնանցումների զուգարաններում: Հայտնվելով փողոցում՝ Քրիսը չի հանձնվում և սկսում է փորձաշրջան անցնել մի բրոքերային ընկերությունում՝ հույս ունենալով անցնել աշխատանքի: Սակայն փորձաշրջանի ժամանակ նա չի ստանում որևէ գումար, իսկ այն տևում է 6 ամիս…
Չնայած բոլոր դժվարություններին, շուտով նրանց մեծ հաջողություններ են սպասվում:
Հեղինակ՝ Արև Թովմասյան։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո