Լրացուցիչ

Ընտրել լեզուն

5 ծանոթ և անծանոթ անիմե

Sen to Chihiro no kamikakushi 2001 - 5 ծանոթ և անծանոթ անիմե

Անիմեներ սիրում են բոլորը՝ և՛ փոքրերը, և՛ մեծերը: Ներկայացնում ենք 5 ծանոթ և անծանոթ անիմե:

1.Պոկեմոն/Покемон/Pokémon, 1997

 Ռեժ.՝ Կունիխիկո Յույամա ևն
Դերերում՝ Իկուե Օտանի, Ռոջեր Փարսոնս ևն
Այս անիմեի գլխավոր հերոսը փոքրիկ Էշն է, ով իր սիրելի պոկեմոն Պիկաչուի հետ ճանապարհ է ընկնում որոնելու մյուս պոկեմոններին և իշխելու նրանց: Ճանապարհին նա ծանոթանում է և ընկերանում Բրոկ անունով մի աղջկա հետ, և նրանք շարունակում են միասին շրջել աշխարհով մեկ: Սակայն հերոսները ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են հանդիպում:

Անիմեն կարող եք դիտել այստեղ:

2. Քշված ուրվականները/Унесённые призраками/Sen to Chihiro no kamikakushi, 2001

Ռեժ.՝ Խայո Միյաձակի
Դերերում՝ Ռումի Հիրագի, Իրինո Միյու ևն

Տիխիրոն երջանիկ է. նա իր ծնողների հետ տեղափոխվում է նոր տուն: Ճանապարհին նրանք պատահաբար հայտնվում են մի քաղաքում, որտեղ մեծ խրախճանք էր և աղջնակի ծնողները որոշում են միանալ խնջույքին: Նրանք ագահորեն կուլ են տալիս ուտելիքը, խմում են և ուրախանում՝ մոռանալով ամեն ինչի մասին, և վերջիվերջո վերածվում են խոզերի: Տիխիրոն լրիվ միայնակ է. նա պետք է փրկի ծնողներին, բայց ինչպե՞ս:

Անիմեն կարող եք դիտել այստեղ:

1 2