5 դերասան, որոնց առաջարկել են մարմնավորել «Մոխրագույնի 50 երանգների» Քրիսթիան Գրեյին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 դերասան, որոնց առաջարկել են մարմնավորել «Մոխրագույնի 50 երանգների» Քրիսթիան Գրեյին

2018թ.-ի Սուրբ Վալենտինի օրը կթողարկվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմաշարի 3-րդ մասը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Ջեյմի Դորնանն ու Դակոտա Ջոնսոնը: Ջեյմի Դորնանը հիշում է, թե ինչպես է ստացել այդ դերը. «Գիշեր էր, երբ ստացա զանգը ռեժիսորի կողմից: Հղի կնոջս հետ հանգիստ քնել էինք: Զանգեցին ու ասացին, որ ընտրվել եմ Քրիսթիան Գրեյի դերի համար: Հեռախոսն անջատեցի ու վերադարձա կնոջս մոտ: Գրկեցի նրան ու նորից քուն մտա»: 

Սակայն նախքան այդ զանգը ստանալը, Քրիսթիան Գրեյին մարմնավորելու  համար դիմել էին այլ հայտնի դերասանների, որոնք տարբեր պատճառներով հրաժարվել էին դերը ստանձնել: Ահա այդ դերասաններից մի քանիսը՝

1. Չարլի Հանեմ

Այս դերասանը հենց ի սկզբանե ընտրվել էր Գրեյին մարմնավորելու համար, սակայն վերջին պահին նա հրաժարվել է, որից 11 օր անց էլ ընտրվել է Ջեյմի Դորնանը: Հանեմն այս առիթով ասել է. «Ավարտվում էր “Sons of Anarchy”-ն, որտեղ մարմնավորում էի կնոջը կորցրած մի խելագարի, ու դրանից անմիջապես հետո պիտի հանդես գայի որպես Քրիսթիան Գրեյ: Ես հասկանում էի, որ դա աղետալի կլինի, քանի որ այդքան շուտ կերպարի մեջ լիարժեքորեն չէի կարողանա մտնել: Առանց «տնային աշխատանքս» կատարելու չէի կարող այդ դերը ստանձնել»: 

2. Թեո Ջեյմս

Այս դերասանի հետ հանդիպել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն արտադրող “Universal” ընկերությունը, սակայն հետո կազմակերպությունը որոշել է, որ իրենց ավելի տարիքով մարդ է պետք գլխավոր հերոսին մարմնավորելու համար:

3. Ռոբերտ Փեթինսոն

Դակոտայի ու Ջեյմիի ընտրվելուց հետո, ֆիլմի սցենարի հեղինակը Թվիթերում գրել էր. «Խոսեցի գրքի հեղինակի հետ, ու նա ասաց, որ իր առաջին նախընտրած դերասանը Քրիսթիանին մարմնավորելու համար Ռոբերտ Փեթինսոնն է»: Դե սա բնական է, քանի որ «Մոխրագույնի 50 երանգները» «Մթնշաղի» հիման վրա գրված ֆանֆիքշն է:

4. Ռայան Գոսլինգ

«Մոխրագույնի 50 երանգները» գրքաշարի հեղինակն ասում է, որ նա Ռայան Գոսլինգին նույնպես պատկերացնում էր այս գլխավոր դերում, սակայն Գոսլինգը հրաժարվել էր դերը ստանձնել՝ ասելով, որ խաղում է միայն այնպիսի ֆիլմերում, որոնք առանց սիքվելների են:

5. Գարեթ Հեդլունդ

Հեդլունդը “Universal”-ի կողմից իսկապես առաջարկ էր ստացել Քրիսթիան Գրեյին մարմնավորելու համար: The Hollywood Reporter-ն ասում է, որ նա  հրաժարվել էր դերից՝ ասելով, որ չի կարողանում էմոցիոնալ կերպով կապվել դերի հետ:


Էմիլիա Քլարքը բացատրում է՝ ինչու է մերժել «Մոխրագույնի 50 երանգների» գլխավոր դերը

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

«Մոխրագույնի 50 երանգների» հեղինակը նոր գիրք է թողարկում

Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Փիթեր Դինքլեյջն օգնել է Ջեյմի Դորնանին «Մոխրագույնի 50 երանգներ»-ի սցենարը սովորել

5 ֆիլմ, որ պետք է դիտել այս աշնանը

Վենետիկի 75-րդ կինոփառատոնի մասնակից 5 լավագույն ֆիլմերը

2018 թ. ամենաթեժ ֆիլմերն ըստ “Esquire” ամսագրի

«Մոխրագույնի 50 երանգների» դերասանուհի Դակոտա Ջոնսոնը կարմրահեր է նոր սարսափ ֆիլմում

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

«Ռոբին Հուդ». Նոր ֆիլմ «Մոխրագույնի 50 երանգների» Ջեյմի Դորնանի, Թերոն Էջերթոնի, Ջեյմի Ֆոքսի մասնակցությամբ

Թողարկվել է «Ազատության 50 երանգների» հերթական սաունդթրեքը

10 ֆիլմ, որ էկրանավորվել են մեր սիրելի գրքերի հիման վրա

Հրապարակվել է «Մոխրագույնի 50 երանգների» նոր մասի սաունդրեքների ամբողջական ցանկը

12 գիրք, որ 2018թ.-ին կդառնա ֆիլմ

5 հոգեբանական թրիլլեր