fbpx

Լրացուցիչ

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [13]

Ասեք ո՞ւմ եք «follow» անում ինստագրամում, ասենք՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, քանի որ երբեմն մեր հետաքրքրությունների մասին պատմում են հենց այն էջերը, որոնց հետևում ենք սոցիալական ցանցերում: Այսուհետ պարբերաբար կներկայացնենք ինստագրամյան էջեր, որոնց #արժեհետևել, ի դեպ, օգտագործելով այս հաշթեգը, մեզ կօգնեք և՛ տեղեկանալ մեր ընթերցողի նախասիրությունների մասին, և՛ լինել ինստագրամյան թրենդների զարկերակին՝ բաց չթողնելով ոչինչ:

Եվ այսպես, 5 էջ, որին #արժեհետևել ինստագրամում:

Travel

@worldwanderlust

26-ամյա ճանապարհորդ բլոգեր Brooke Saward-i ինստագրամյան էջն ունի 627 հազարից ավել հետևորդ: Աղջկա էջում կգտնեք ճանապարհորդության ընթացքում արված լավագույն լուսանկարները, իսկ այs բլոգում կտեղեկանաք օրինակ Փարիզի լավագույն գրախանութների, Հռոմի ամենագեղեցիկ տեսարաններով տարածքների, Լիոնի գեղեցիկ սրճարանների մասին և ոչ միայն: Հետևելով Saward-ի էջին կբացահայտեք մի շարք ճանապարհորդական լայֆհաքեր, որոնք դուր կգան հատկապես սկսնակ ճանապարհորդներին: Ի դեպ բլոգում մի ամբողջ էջ նվիրված է միայնակ ճանապարհորդելու դրական ու բացասական կետերին:

Style

@taramilktea

Լայֆսթայլ, նորաձևություն, ուտելիքներ ու գեղեցիկ լուսանկարներ: Tara Whiteman-ի ինստագրամի էջը հաստատ կհետաքրքրացնի ձեր նյուզֆիդը: Սիդնեյաբնակ ֆեշն բլոգերը վավերագրում է իր առօրյան «Tara Milk Tea» կոչվող բլոգում: Երեկոյան հագուստները բլոգերը համադրելով բնության ամենատարբեր պատկերներին՝ ստանում է յուրօրինակ կոնտրաստային լուսանկարներ, որոնք ամենօրյա ոգեշնչման աղբյուր կարող է լինել յուրաքանչյուր աղջկա համար:

Artist

@theneonqueen

Lisa Schulte-ը ամերիկացի քանդակագործ է Նյու Յորքից: Արտիստն իր համար ընտրել է “The Neon Queen” « Նեոնի թագուհի» նիքնեյմն ու ինստագրամում պարբերաբար ներկայացնում է նեոնային լույսերից օրիգինալ քանդակներ: Nightsofneon կայքում քանդակագործը պատմում է իր աշխատանքների ստացման պրոցեսի մասին և ներկայացնում այն թիմին, որի հետ համատեղ աշխատում է տարբեր նախագծերի վրա: Ի դեպ նեոնային որևէ աշխատանք հավանելու դեպքում կարող եք նաև գնել:

 

Street Art

@fanakapan

fanakapan  նիքնեյմով նկարիչը հայտնի է իր 3D հելյումով փուչիկների պատկերներով: Գրաֆիտի արտիստի լույսի ու ստվերի խաղը թողնում է ֆանտաստիկ տպավորություն, որը դիտելիս բարդ է տարբերել իրականությունը հեքիաթից: «Երբ ստվերն ավարտվում է, սկսում է լույսը» սա փողոցային արվեստի հայտնի արտահայտությունն է:

 

 

 

Entertainment

@artnet

Artnet-ը արվեստի պորտալ է, որի հեղինակները հավաքագրում են արվեստի գործեր աշխարհի տարբեր կետերից: Հետևելով պորտալի ինստագրամի էջին՝ կբացահայտեք արվեստի աշխարհը օնլայն տիրույթում:


5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [23]

5 ինստագրամյան էջ նեյլ-արտի յուրօրինակ մտքերով

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [22]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [21]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [19]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [18]

24 ժամ Հայաստանում. Ալեքսիս Օհանյանը հայրենիքում է

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [17]

35 տարի անց ABBA խումբը 2 նոր ստեղծագործություն կթողարկի

Emilia Clarke-ը հուզիչ գրառմամբ հրաժեշտ է տալիս «Գահերի խաղին»

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [16]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [15]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [14]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [12]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [11]