5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20] - VNews

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]

Untitled 1 8 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]

Ասեք ո՞ւմ եք «follow» անում ինստագրամում, ասենք՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, քանի որ երբեմն մեր հետաքրքրությունների մասին պատմում են հենց այն էջերը, որոնց հետևում ենք սոցիալական ցանցերում: Այսուհետ պարբերաբար կներկայացնենք ինստագրամյան էջեր, որոնց #արժեհետևել, ի դեպ, օգտագործելով այս հաշթեգը, մեզ կօգնեք և՛ տեղեկանալ մեր ընթերցողի նախասիրությունների մասին, և՛ լինել ինստագրամյան թրենդների զարկերակին՝ բաց չթողնելով ոչինչ:

Եվ այսպես, 5 էջ, որին #արժեհետևել ինստագրամում:

Travel

@sayingyesis

Ճանապարհորդիր իսկական հիպիի պես: 5 տարի առաջ ինստագրամի ինֆլուենսերներ David-ն ու Nadia-ն թողեցին ճանապարհորդության մեկնելու իրենց ավանդական տարբերակները, գնեցին սեփական ավտոմեքենան ու սկիզբ դրեցին երազանքների իրագործման նոր փուլի: Ճանապարհորդներն իրենց ինստսագրամի էջում կիսվում են զբոսաշրջային հետաքրքիր պատմություններով ու լուսանկարներով՝ չմոռանալով իհարկե խորհուրդների մասին: Էնտուզիաստ զույգը գնելով 1969 թվականի արտադրության Adventurewagen ճանապարհորդական մեքենան՝ հասցրել է լինել 195 երկրներում: Ազատություն, երկար ճանապարհ և քամի… սա է միավորում հայտնի ամերիկյան Vanlife բոհեմական համայնքի անդամներին:

 

insta1 1 960x308 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta2 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta3 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]

Style

@double3xposure

22-ամյա նորաձևության բլոգեր Reese Blutstein-ին ոգեշնչեց սեփական ոճն ու առօրյա հանդերձանքը և աղջիկը սկսեց ակտիվորեն զբաղվել բլոգինգուվ: Ինստագրամում բլոգերին հետևում է 180 հազարից ավել մարդ: Blutstein-ինի կարծիքով յուրաքանչյուրս ամեն առավոտ կրելով նոր հանդերձանք՝ մենք արտացոլում ենք մեր ներքին պահանջմունքներն ու զգացողությունները: Իր յուրօրինակ ոճով աղջիկը վարակում է նորաձևության հազարավոր հետևորդների մշտապես կիսվելով ինքնատիպ ու վինտաժային համադրությունների օրինակով:

insta4 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta5 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta6 1 960x632 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]

Artist

@sashatattooing

Կալիֆորնիայում բնկավող Sasha Masiuk-ին գիտեն հազարավոր դաջվածքի սիրահարներ: Աշխարհահռչակ դաջվածքի նկարիչը հասցրել է մի շարք մրցանակների արժանանալ իր ոլորտում: Առաջին մասնագիտությամբ Masiuk-ը գրաֆիկ դիզայներ է և ավարտել է Խարկովի արվեստի ու դիզայնի ակադեմիան: Դեռ 15 տարեկանից աղջիկը սկսել է հետաքրքրվել դաջվածքներով ու բոդի արտով: Այսօր աղջկա ինստագրամյան էջին հետևում է 600 հազարից ավել մարդ և բոլորին գրավում է նրա ոգեշնչող կերպարն ու վարդագույն քաջվարդերով զարդարված մարմինը: Իր էջի միջոցով դաջվածքի արտիստը վաճառում է տարբեր էսքիզներ և ընդունում անհատական պատվերներ:

 

insta13 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta14 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta15 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]

 

Street Art

@leonkeer

Գրաֆիտի նկարիչ Leon Keer-ի աշխատանքները սփռված են աշխարհով մեկ: Փողոցային արվեստի վառ ներկայացուցչի եռաչափ աշխատանքները կգտնեք Միացյալ Նահանգներում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Եվրոպական մի շարք քաղաքներում ,ասիական պետություններում և ոչ միայն: Նրա նկարները արտացոլում են իր մտքերը, որոնք հանդիսատեսին նկարիչը հասցնում  է իր անհանգիստ ու մտահոգ ոգով:

 

 

insta10 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta11 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta12 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]

Entertainment

@failunfailunmefailun

Ինստագրամյան էջի զվարճալի իլյուստրացիաները ձեզ անտարբեր չի թողնի: Յուրաքանչյուր սոցիալական թեմա, մշակութային կամ աղմկահարույց իրադարձություն տեղ է գտնում այս էջում հեղինակի մտքի թռիչքին համապատասխան: Չնայած էջի հեղինակն իր ինքնությունը պահում է գաղտնի, մեկ է դրանից էջի հետաքրքրությունն ու հետևորդների քանակը չի պակասում:

 

 

insta7 1 960x235 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta8 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]insta9 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [20]


Արմեն Եսայանց. ժամանակակից արվեստ, ինստիտուցիոնալ մոտեցման բացակայություն և դրանից առաջացող խնդիրներ

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն

Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը լուսանկարվել է իսպանական ամսագրի համար

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

5 նոր ֆիլմ նորաձևության մասին

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

«Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել

Բիզնեսն արվեստում. XX դարի ամենաթանկարժեք 10 կտավները

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Հայերը Իրանում

Խիստ մշակութային ռեկորդներ

Ամենաթրենդներ. աշուն-ձմեռ 2020

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար