fbpx

5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

VNews -ը զրուցել է սիրված հաղորդավար Արման Մարգարյանի հետ և փորձել պարզել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը:

1. Պատը/The Wall, 1982

ռեժ.՝ Ալան Փարքեր

դերերում՝ Բոբ Գելդոֆ, Քեվին Մքեոն ևն

Հյուրանոցային համարում, որտեղ փակված է Փինկ անունով ռոք երաժիշտը, ամեն ինչ իրար է խառնվել․ տարածություն և ժամանակ, իրականություն և մղձավանջ։ Պատի ամեն մի քարը Փինկի հիշողություններն է, մտքերն ու զգացմունքները։ Այն հիմնված է Pink Floyd-ի 1979 թվականի համանուն ալբոմի վրա։

2. The Doors/ Дорз, 1991

ռեժ.՝ Օլիվեր Սթոուն

դերերում.՝ Մեգ Ռայան, Վել Քիլմեր ևն

Օլիվեր Ստոունի այս ֆիլմը, որի հիմքում իրական փաստեր են, պատմում է ամերիկյան երաժիշտ և սեքս սիմվոլ Ջիմ Մորիսոնի, նրա The Doors ռոք խմբի և 60-ականների մասին։ Բոլորն ուզում էին նմանվել նրանց, բոլորը պաշտում էին The Doors-ին, որի երաժշտությունը դարձավ մի ամբողջ սերնդի սիմվոլ։

3. Բախելով երկնքի դռները/Knockin’ on Heaven’s Door, 1997

Ռեժ.՝ Թոմաս Յան

Դերերում՝ Թիլ Շվայգեր, Յան Ժոզեֆ Լիֆերս ևն

Մարտինն ու Ռուդին հիվանդ են: Հերոսները ծանոթանում են հիվանդանոցում և ընկերանում են, քանի որ ճակատագրի բերոումով երկուսն էլ միևնույն խնդրի առաջ են կանգնած. նրանց ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել: Նրանք փախչում են հիվանդանոցից և ճանապարհ ընկնում՝ վայելելով իրենց կյանքի վերջին օրերը:

4. Ամրոց, խզակոթ և երկու ծխացող ատրճանակներ/Lock, Stock and Two Smoking Barrels, 1998

ռեժ.՝ Գայ Ռիչի

դերերում ՝Ջեյսոն Ֆլեմինգ, Դեքստեր Ֆլետչեր, Նիկ Մորան ևն

Ֆիլմը 4 խաղամոլ ընկերների մասին է: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ներդնի 25 000 ֆունտ սթերլինգ, որպեսզի նրանցից մեկը կարողանա խաղալ Հարի անունով մի շատ հմուտ խաղամոլի հետ: Տղաների բախտը չի բերում և նրանք պարտվում են: Իրենց խոշոր պարտքը մարելու համար նրանք ունեն ընդհամենը 1 շաբաթ, այլապես ընկերները լուրջ անախորժություններ կունենան…

5. Մատրիցա/The Matrix, 1999

Ռեժ.՝Լանա Վաչովսկի, Լիլի Վաչովսկի

Դերերում՝ Կիանու Ռիվզ, Լորենս Ֆիշբյորն, Քերի-Էն Մոս ևն

Օսկարակիր այս ֆիլմի գլխավոր հերոսի Թոմաս Անդերսոնի կյանքը բաժանված է երկու մասի: Օրվա առաջին կեսը նա հասարակ աշխատող է, որը փորձում է կատարելության հասնել իր աշխատանքում, սակայն ապարդյուն, իսկ օրվա երկրորդ կեսին Թոմասը կերպարանափոխվում է Նեո անունով «ամենակարող» հաքերի: Մի չարաբաստիկ օր Նեոն իմանում է, որ աշխարհը, որում նա ապրում է երևակայական է, իսկ մարդկությունը կործանման եզրին է:

2000 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ Լավագույն ձայն, Լավագույն մոնտաժ, Լավագույն ձայնային մոնտաժ և Լավագույն վիզուալ էֆֆեկտներ անվանակարգերում:

Իսկ Արմանի 5 ամենասիրելի գրքերը հետևյալն են…

1 2