fbpx

5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

VNews -ը զրուցել է սիրված հաղորդավար Գոռ Գլումովի հետ և փորձել պարզել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը:

1.Կնքահայրը/Крестный отец/The Godfather, 1972

ռեժ.՝Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
դերերում՝Մառլոն Բրանդո, Ալ Պաչինո, Ռոբերտ Դյուվալ, Ջեյմս Կան ևն

Այս ֆիլմը նկարահանվել է Մարիո Պյուզոյի Կնքահայրը 1969 թ. գրքի հիման վրա: Գիրքը տարածվեց աշխարհում 10 000 000 օրինակով և համարվում է 20-րդ դարի ամենաշատ վաճառված գրքերից մեկը:

Կրիմինալ սագան պատմում է 40-50-ականների Կառլեոնե մաֆիոզ ընտանիքի մասին: Վիտո Կառլեոնեն՝ ընտանիքի հայրը, ամուսնացնում է իր աղջկան և միաժամանակ դիմավորում է որդուն, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմից տուն է վերադառնում: Որդին՝ Մայքլը, ցանկություն է հայտնում զբաղվել հոր գործերով, բայց նա չգիտի գործերի ամբողջ գորշության ու դաժանության մասին: Ժամանակները փոխվել են, այստեղ այլևս չեն գործում հին օրենքներն ու խաղի կանոնները:

Ընդհամենը 6 000 000 $  բյուջեով այս ֆիլմը ստեղծողներին բերել է մոտավորապես 250 000 000 $ եկամուտ:

IMDb կայքի տվյալներով ֆիլմը զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղում է 1974 թ. «Կնքահայրը 2» ֆիլմը:

Ֆիլմն արժանացել է Օսկարի՝ Լավագույն ֆիլմ և Լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում, իսկ Մառլոն Բրանդոն հաղթել է Լավագույն դերասան անվանակարգում:

Տես նաև՝ 5 ֆիլմ+5 գիրք. Մերի Ներսիսյան

2. Դերսու Ուզալա/Дерсу Узала, 1975

ռեժ.՝Ակիրա Կուրոսավա

դերերում՝Մասքիմ Մունզուկ, Յուրիյ Սոլոմին, Վլադիմիր Կրեմենա ևն

Ճանապարհորդ Վլադիմիր Արսենևի համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը պատմում է Արսենևի հետաքրքիր արկածների և Դերսու Ուզալա անունով մի բարի և անվախ ծերուկի հետ նրա փոխհարաբերությունների մասին:
1976 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում:

 

3. Քրեական ընթերցվածք/ Криминальное чтиво/ Pulp Fiction, 1994

ռեժ.՝ Քվենտին Տարանտինո
դերերում՝ Ջոն Թրավոլտա, Ումա Թուրման, Սեմյուել Լ. Ջեքսոն, Բրյուս Ուիլլիս ևն 

Ֆիլմը պատմում է Վինսենթ Վեգայի և Ջուլս Ուինֆիլդի մասին: Տղամարդիկ զբաղվում են իրենց բոսի՝ Մարսելլաս Ուոլլեսի խնդիրների լուծմամբ, իսկ ընդմիջումների ժամանակ փիլիսոփայում կյանքի մասին: Ֆիլմում ռեժիսորը ներկայացրել է մի քանի պատմություն և դրանք մեկը մյուսի հետ կապել: Պատմություններից մեկը պատմում է Վինսենթի ու Միայի՝ Մարսելլասի կնոջ մասին: Վինսենթը փրկում է Միային, երբ նա թմրանյութերի ազդեցության տակ կորցրել էր իրեն:  Այնուհետև ռեժիսորը պատմում է Բուչ Կուլիջի մասին: Իսկ երրորդ պատմության մեջ ցուցադրված է մի սրճարանային տեսարան: Երկու անհաջողակ գողեր փորձում են այն թալանել, բայց Ջուլսը նրանց կանգնեցնում է:

Ֆիլմը՝ ըստ IMDb կայքի վարկանիշային ցուցակի, զբաղեցնում է 7-րդ տեղը:

Այն 1995 թ. արժանացել է Օսկարի՝ Լավագույն սցենար անվանակարգում, իսկ 1994 թ.՝ Ոսկե արմավենու՝ Լավագույն սցենար անվանակարգում, ինչպես նաև Ոսկե Գլոբուսի և այլ մրցանակների:

 

Տես նաև՝5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

4. Ասեղի վրա/На игле/Trainspotting, 1995

ռեժ.՝ Դենի Բոյլ
դերերում՝ Էվան ՄաքԳրեգոր, Ջոնի լի Միլլեր ևն

Իրվին Ուելշի դեբյուտային 1993 թ. գրված գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմը,  պատմում է մի խումբ թմրամոլների մասին: Լավ աշխատանքը, գեղեցիկ հագուստը, մեքենաները նրանց պետք չեն՝ նրանք միայն թմրանյութերի, մեծ քանակությամբ թմրանյութերի կարիք ունեն: Միայն դրանց ազդեցության տակ են նրանք երջանկանում և տեսնում կյանքի բոլոր գուները:

Տես նաև՝Ես Եգոր Գլումովն եմ…

5. Եղբայրը/Брат 1997

ռեժ.՝ Ալեքսեյ Բալաբանով
դերերում՝Սերգեյ Բոդրով ևն

Ֆինանսական սուղ միջոցների պատճառով  ոչ պրոֆեսիոնալ պայմաններում նկարահանված  Ալեքսեյ Բալաբանովի այս ֆիլմը պատմում է բանակից վերադարձած Դանիլա Բոգրովի մասին, որը, ձանձրանալով ծննդավայրի անհետաքրքիր կյանքից, որոշում է գնալ Պետերբուրգ՝ եղբոր մոտ: Դանիլան գտնում է եղբորը, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, որքան նա էր կարծում: Պարզվում է՝ եղբայրը վարձու մարդասպան է:

Ֆիլմի առաջին մասն էկրաններ է բարձրացել 1997 թ., իսկ երկրորդը՝ 2000 թ.: Առաջին մասի նկարահանման աշխատանքները տևել են 31 օր:

Իսկ Գոռի 5 ամենասիրելի գրքերը հետևյալն են…

1 2