5 ֆիլմ+5 գիրք. Հայկո - VNews

5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց կողմից ամենաշատ սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու աշխարհընկալումը, մտածողությունն ու հոգեբանությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական միտքն ու հոգին:
Մեզ և ձեզ հետ իրենց նախասիրություններով արդեն կիսվել են Իվետա Մուկուչյանը և Միքայել Ոսկանյանը: Այս անգամ իր ամենասիրելի ֆիլմերի և գրքերի ցանկն է ներկայացնում մեր երգարվեստի ամենալավ երաժիշտներից մեկը՝ Հայկոն:
Եվ այսպես, ահա Հայկոյի ամենասիրելի ֆիլմերի հնգյակը: Պարզվում է՝ Հայկոն կրիմինալ, դետեկտիվ, թրիլլեր ժանրերի տարրեր պարունակող դրամաների սիրահար է. հոգեբանական նուրբ բացահայտումներ իրադարձությունների կտրուկ փոփոխությունների միջոցով, փնտրտուքներ, մեծ և աղետալի դեպքեր, որոնք փոխում և բացում են մարդկանց մեջ ամենախորինն ու թաքունը, ամենանվիրականն ու վտանգավորը…

1. Դատավորը / Судья / The Judge. 2014

ռեժ.՝ Դեյվիդ Դոբկին

դերերում՝ Ռոբերտ Դաունի կրտսեր, Ռոբերտ Դյուվալ, Վերա Ֆարմիգա ևն

Կրիմինալ, թրիլլեր, դրամա. հենց այդ ժանրերին է պատկանում «Դատավորը» ֆիլմը:
Հենք Փալմերը հայտնի և հաջողակ փաստաբան է: Նա վերադառնում է հայրենի քաղաք՝ մոր թաղմանը մասնակցելու: Հենքի հայրը դատավոր է: Հայր և որդի շատ վատ հարաբերություններ ունեն և երկար տարիներ չեն շփվել: Այստեղ Հենքն իմանում է, որ հորը մեղադրում են սպանության մեջ: Որդին պետք է օգնի հորը, գտնի մեղավորներին, բացահայտի մի շարք բաներ, որոնք շատերին կարող են վնաս լինել: Հայր-որդի բարդ հարաբերություններ, որոնք փրկելու հույս կա ամենածար փորձությունների «շնորհիվ»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Արթուր թագավոր. թրի լեգենդը / Меч короля Артура /King Arthur: Legend of the Sword. 2017

ռեժ.՝ Գայ Ռիչի

դերերում՝ Չարլի Հաննեմ, Ջուդ Լոու, Աստրիդ Բերժե-Ֆրիսբի ևն

Գայ Ռիչիի՝ այս հայտնի պատմության էկրանավորումը մեծ աղմուկ բարձրացրեց և սիրվեց շատերի կողմից՝ այդ թվում նաև Հայկոյի:
Երիտասարդ Արթուրն իր արքայական ծագման մասին ոչինչ չգիտի՝ մինչ այն պահը, երբ ճակատագիրը նրան բերում է Էսկալիբուր կախարդական թրի մոտ: Դրանից հետո Արթուրն արմատապես փոխվում է՝ զգալով ներսից արթնացող արքայական, հերոսական պայքարող ոգին: Նա սիրահարվում է, միանում է հակադիրների շարժմանը և իր շուրջ համախմբում մարդկանց, որպեսզի գահընկեց անի բռնապետ Վորտիգերնին, ով սպանել է Արթուրի ծնողներին և գրավել գահը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Փոխարինում / Подмена /Changeling. 2008

ռեժ.՝ Քլինթ Իսթվուդ

դերերում՝ Անջելինա Ջոլի, Ջոն Մալկովիչ, Ջեֆրի Ջոնավան

Եվ մեկ դրամատիկ թրիլլեր: 1920-ականներ, Լոս Անջելես. հուսահատ և կոտրված մի մայր դիմում է ոստիկանություն. նրա որդուն են գողացել: Որոշ ժամանակ անց ոստիկանները գտնում են կորած փոքրիկին: Սակայն մայրիկը վստահ է. չնայած արտաքին նմանությանը՝ դա իր որդին չէ: Կնոջը ոչ ոք չի հավատում, նրան խենթի տեղ են դնում և հոգեբուժարան տեղափոխում…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Կոլոմբիանա / Коломбиана /Colombiana. 2011

ռեժ.՝ Օլիվյե Մեգատոն

դերերում՝ Զոի Սալդանա, Խորդի Մոլյա, Լեննի Ջեյմս

Այս կրիմինալ դրաման պատմում է Կատալիա անունով մի աղջկա մասին, որի ծնողներին սպանել էին իր աչքի առաջ: Աղջիկը մեծացել է և դարձել պրոֆեսիոնալ մարդասպան: Նա պետք է գտնի և սպանի նրանց, ովքեր դժբախտացրել են իրեն: Դա Կատալիայի կյանքի նպատակն է: Որոնումներ, կասկածներ, սպանություններ, կրիմինալ պատմություններ. այս ամենը աղջկան դարձրել են դաժան և սառն ու անսիրտ: Սակայն իրականում Կատն այդպիսին չէ, նա փափուկ սիրտ ունի, կարողանում է սիրել և նվիրվել ողջ հոգով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Խղճի թելադրանքով / По соображениям совести /Hacksaw Ridge. 2016

ռեժ.՝ Մել Գիբսոն

դերերում՝ Էնդրյու Գարֆիլդ, Սեմ Ուորթինգթոն, Թերեզա Փալմեր, Լյուկ Բրեսլի ևն

Մել Գիբսոնի՝ այս հուզիչ և իրական փաստերի հիման վրա նկարահանած ֆիլմը Հայկոյի ամենասիրելիներից է: Այն պատմում է Դեզմոնդ Դոս անունով մի տղայի մասին, ով Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել էր ամերիկյան բանակում: Նա կրոնական համոզմունքների պատճառով  հրաժարվել է զենք բռնել և կրակել: Դրանով հանդերձ՝ Դեզմոնդը կարողացել է մարտերից մեկի ժամանակ փրկել բազմաթիվ կյանքեր: Իսկական մարդասիրություն, հերոսականություն, նվիրում, հավատ, սեր: Բարի ֆիլմ դաժան դեպքերի մասին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 Հիմա ներկայացնենք Հայկոյի ամենասիրելի գրքերը:

1 2

Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Ինչպիսի՞ն էր Ջուդ Լոուն՝ «The Young Pope»-ից առաջ

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Րաֆֆիի ընտանիքի հետագա ճակատագիրը…

Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Մել Գիբսոնը հայերի մասին ասում է…

ՐԱՖՖՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ, ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ [ավանդազրույցներ Արցախի աղբյուրների մասին]

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ [Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…]

Րաֆֆու հնագիտական հավաքածուի տխուր ճակատագիրը

Րաֆֆի [տխուր և ուրախ դեպքեր վիպասանի կյանքից]․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները