5 ֆիլմ+5 գիրք. Հայկո - Page 2 of 2 - VNews

5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

997074 696836793771687 6535791880072470127 n - 5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

Հայկոյի ամենասիրելի գրքերի հնգյակը հետևյալն է.

1. Շանթարամ / Шантарам / Shantaram. 2003

հեղինակ՝ Գրեգորի Դեւիդ Ռոբերթս

Shantaram - 5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

Համաշխարհային բեսթսելլեր, որի հեղինակն է ավստրալացի վիպասան Գրեգորի Դեւիդ Ռոբերթսը: «Շանթարամ» հնդկերեն խոսվածքներից մեկով՝ մարաթխիով, նշանակում է «խաղաղ մարդ»: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում 1980-ականներին: Այն պատմում է մի մարդու մասին, ով թմրամոլ և գող է եղել և ազատազրկվել է երկար տարիներ ավստրալական մի բանտում: Այստեղից վեպի հերոսին հաջողվել է փախչել և հասնել Հնդկաստան: Այստեղ նա բազմաթիվ մարդկանց հետ է ծանոթանում, ընկերներ, բազմազան գործեր գտնում և հետաքրքիր ու ինքնաբացահայտող արկածներ ունենում:

2. Ալքիմիկոսը / Алхимик / O Alquimista . 1988

Հեղինակ՝ Պաուլու Կոելյու

otaragir poqr cover 1 - 5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

«Ալքիմիկոսը» Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է և Հայկոյի ամենասիրելիներից մեկը: Հմուտ վիպասանը հեքիաթներում հանդիպող մի շարք մոտիվների մշակմամբ վեպ է ստեղծել: Հերոսը մի երիտասարդ է, որ կարծես թե երջանիկ լինելու համար ամեն ինչ ունի, բայց մի բան պակասում է հոգում, նա ինչ-որ մեծի, հրաշքի սպասումով է լցված: Հենց այդ հրաշքը, հոգու անդորրը, կամ, այլ կերպ ասած՝ ինքն իրեն գտնելու համար տղան ճամփա է ընկնում՝ ինչպես հեքիաթների հերոսները գնում են բախտ որոնելու, կամ Աստծու մոտ՝ հարցում անելու: Նրանք թողնում են ունեցածն ու ճամփա ընկնում, բազում արկածներ ունենում, փորձությունների ենթարկվում, որոնց արդյունքում էլ իմաստնանում են և գնահատում նախկինում ունեցածը:
Հենց այսպես էլ Կոելյուի հերոս Սանտյագոն: Վեպը երազանք ունենալու, երազանքին հավատալու և հետևելու, սիրտն ու հոգին փոփոխությունների առաջ միշտ բաց պահելու, կյանքի ամեն վայրկյանի մեջ հրաշքի գոյությունը տեսնելու մասին է:
Կարդացեք այս գիրքը, եթե ոգեշնչման, կենսասիրության պակաս ունեք, կամ եթե չեք հավատում հրաշքներին, կամ եթե ուզում եք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ ու ձեր երազանքները, կամ եթե կարիք ունեք ձեր ունեցածն ավելի լավ գնահատել կարողանալու: Այս գիրքն, ինչպես Կոելյուի բոլոր գրքերը, լի են աֆորիզմներով, բանաձևային ձևակերպումներով:

Այս վեպը կա նաև հայերեն թարգմանությամբ: Թարգմանչուհի՝ Աննա Մարության:

3. Վարպետը և Մարգարիտան / Мастер и Маргарита . 1966-67

Հեղինակ՝ Միխայիլ Բուլգակով

default - 5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

Համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, խորհրդավոր, միստիկ, հզոր, աներևակայելի հորինվածքով և հանճարեղ կառուցվածքով: Միխայիլ Բուլգակովի այս վեպը, որը Հայկոյի ամենասիրելիներից մեկն է, գրվել է 1929-1940 թթ. ընթացքում և գրողի կենդանության օրոք չի հրատարակվել:
Վեպում զարգանում են 2 սյուժետային գծեր. մեկը պատմում է 20-րդ դարի առաջին տասնամյակների Մոսկվայի, մյուսը՝ Քրիստոսի հայտնության 30-ականների երուսաղեմյան դեպքերի մասին: Վեպի երկու սյուժետային գծերը որքան էլ կապ չունեն իրար հետ, նույնքան էլ կապված են՝ կազմելով մեկ ամբողջականություն, մեկ ասելիք: Պարտադիր ընթերցելու և վերընթերցելու վեպ:

Այն թարգմանվել է հայերեն Արմեն Հովհաննիսյանի կողմից և առաջին անգամ հրատարակվել 1985 թ.: Հետագայում վերահրատարակվել է:

4. Խաչագողի հիշատակարանը. 1882-1883

հեղինակ՝ Րաֆֆի

24669090 - 5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

Հայ վիպագրության լավագույն վեպերից մեկն է սա: Այն գլխավոր հերոս Մուրադի օրագրային գրառումների տեսքով է կառուցված:
Ոստիկանության հետապնդումներից փախչելով՝ Մուրադը հանդիպում է իր երբեմնի ընկերներին, որոնք համոզում են նրան անդամակցել իրենց գաղտնի ընկերությանը՝ խաչագողների ընկերությանը, որի առաջնորդն է որսորդ Ավոն: Այդ պահից Մուրադի կյանքը փոխվում է. արկածներ, դավաճանություններ, սեր, վտանգներ և 19-րդ դարավերջի հայկական իրականություն, պատմություն:

Այս վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել 2009 թ. (ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան), իսկ երաժշտությունը ֆիլմի համար գրել է հենց Հայկոն: Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Գլխավոր օդաչուն է խոսում. հարցեր, պատասխաններ և փորձառու օդաչուին հետևելիս / Говорит командир корабля. Вопросы, ответы и наблюдения опытного пилота / Cockpit Confidential: Everything You Need to Know About Air Travel: Questions, Answers, and Reflections. 2014

հեղինակ՝ Պատրիկ Սմիթ

61IecNKHdKL. SX327 BO1204203200 - 5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

Գրքի հեղինակ Պատրիկ Սմիթը օդաչու է: Նա բազմաթիվ թռիչքներ է իրականացրել և ժամանակին վարել է Ask the Pilot բլոգը: Գիրքը պատմում է ավիաթռիչքների, օդանավերի, չվերթների կարգուկանոնին և կազմակերպվածությանը վերաբերվող բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ: «Չվերթների թատրոն»՝ այսպես կարելի է կոչել այն ընդունված կարգուկանոնը և վարվելաձևերը, որոնք տեսնում ենք օդանավերում:

Յ. Գ. Շնորհակալ ենք Հայկոյին՝ հետաքրքիր ֆիլմերի և գրքերի ցանկեր տրամադրելու համար:

Աղբյուրներ՝ Wikipedia, Gidonline.club, IMDb.com, Kinopoisk.ru, Antares.am:

1 2

5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

5 գիրք + 5 ֆիլմ. Ծով Alize՛ Բանուչյան

5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Անջելինա Ջոլին հետաքրքիր փաստեր է պատմել իր երեխաների մասին

Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Ինչպիսի՞ն էր Ջուդ Լոուն՝ «The Young Pope»-ից առաջ

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Րաֆֆիի ընտանիքի հետագա ճակատագիրը…

Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Մել Գիբսոնը հայերի մասին ասում է…

ՐԱՖՖՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ, ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ [ավանդազրույցներ Արցախի աղբյուրների մասին]

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ [Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…]

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]