5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան - VNews

5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

iveta mukuchyan
Մենք նոր շարք ենք սկսում, որն անվանել ենք 5 ֆիլմ+5 գիրք: Այս շարքում ճանաչված մարդիկ ներկայացնելու են իրենց կողմից սիրված 5 ֆիլմ և 5 գիրք: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ` ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու աշխարհընկալումը, մտածողությունն ու հոգեբանությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական միտքն ու հոգին:
Մեր այս նոր շարքը սկսում ենք գեղեցկուհի, տաղանդավոր և աննման Իվետա Մուկուչյանի ամենասիրած 5 ֆիլմերով և 5 գիրքերով: Այս ցանկը մեզ է տրամադրել հենց ինքը՝ Իվետան:
Եվ այսպես, Իվետայի սիրելի ֆիլմերի հնգյակը հետևյալն է.

1.Սատանայի դատապաշտպանը/ Адвокат дьявола/ The Devil’s Advocate, 1997

ռեժ.՝ Թեյլոր Հեքֆորդ

դերերում՝ Ալ Պաչինո, Քիանու Ռիվզ, Շարլիզ Թերոն

328941 original - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

Փաստաբան Քևինը Նյու Յորք է մեկնում աշխատելու մի մեծ փաստաբանական գրասենյակում՝ հենց այդ ընկերության տնօրենի կողմից հրավեր ստանալով: Քևինը հայտնի էր նրանով, որ միշտ վարել էր տարբեր սրիկաների դատավարություններ, և միշտ հաղթել ու արդարացրել էր նրանց:  Այս նոր աշխատավայրն իսկական դրախտ է նրա համար: Քևինը լավ է վարձատրվում, ապրում է շքեղ մի բնակարանում կնոջ հետ և անչափ գնահատված է տնօրենի կողմից, ով  չափազանց իմաստուն  և սատանայական խորամանկության տեր մի մարդ է: Ո՞վ է նա, ի՞նչ է ուզում Քևինից: Ո՞րն է մարդկային ամենամեծ և քաղցր մեղքը: Այս հարցերն է բարձրացնում ֆիլմը և պատասխանում դրանց:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

2. Անսահմանություն / Области тьмы / Limitless. 2011

ռեժ.՝ Նիլ Բյորգեր

դերերում՝ Բրենդի Քուփեր, Ռոբերտ ԴեՆիրո, Էբի Քորնիշ, Էնդրյու Հովարդ ևն

limitless movie poster new 2 - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

Նյու Յորքում ապրող Էդին գրող է: Նրա կյանքում դժվար շրջան է, որը հաղթահարելու համար նա որոշում է փորձել արգելված մի դեղամիջոց՝ NZT՝ ստեղծագործական խթանիչ-թմրադեղ: Այդ դեղահաբը ստիպում է մարդկային միտքն աշխատել անհավանական և ոչ իրական արագությամբ ու զորությամբ: Այն խթանում է աշխատունակությունը, երևակայությունը և օգնում է հնարել, ստեղծել պատմություններ: Էլ ի՞նչ է պետք գրողին: Էդին կարճ ժամանակում մեծ գումարներ է վաստակում, թվում է՝ կյանքը հրաշալի է, բայց շուտով սկսվում են դեղահաբերի ետազդեցությունը, որն անտանելի է դարձնում Էդի կյանքը: Ինչպե՞ս ազատվել տանջանքներից. Էդին կգտնի՞ լուծում, կա՞ն էլի մարդիկ, որ օգտագործել են  NZT, գուցե նրա՞նք իմանան փրկության ուղին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

3. Խելահեղ սիրահարվածը / Безумно влюблённый / Madly In Love

ռեժ.՝ Ֆրանկո Կաստելանո, Ջուզեպե Մոչիա

դերերում՝ Ադրիանո Չելենտանո, Օրնելա Մուտի ևն

maxresdefault 27 - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

Չելենտանոյի և Օրնելա Մուտիի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը չքնաղ են: Բայց Իվետա Մուկուչյանի ամենասիրելի ֆիլմերի ցանկում տեղ է գտել հենց այս մեկը՝ «Խելահեղ սիրահարվածը»:

Բարնաբա Չիկինին Հռոմում ավտոբուսի վարորդ է: Մի օր նա հանդիպում է գեղեցկուհի Կրիստինային և սիրահարվում: Սակայն ամեն բան այնքան էլ հեշտ ընթանալ չի կարող, քանի որ Կրիստինան հասարակ աղջիկ չէ, այլ՝ արքայադուստր: Ինչպե՞ս կարող է արքայադուստրն ամուսնանալ հասարակ վարորդի հետ: Ի՞նչ ուղիներ կգտնի Բարնաբան Կրիստինայի սիրտին ու ձեռքին արժանանալու համար: Իտալական կոմեդիաների լավագույն ավանդույթներով, Հռոմի գեղեցկագույն տեսարաններով, հրաշալի դերասանական խաղով գունեղ և ուրախ ֆիլմ, որը կարող ես դիտել հազար անգամ և ոչ մի անգամ չձանձրանալ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Լեգենդ / Легенда / Legend. 2015

ռեժ.՝ Բրայան Հելգլենդ

դերերում՝ Թոմ Հարդի, Էմիլի Բրաունինգ, Դեւիդ Թյուլիս, Դաֆֆի ևն

legend movie review - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

Մեծ Բրիտանիա: 1960-ականներ: Կրիմինալ հեղինակություններ, վտանգներ, սպանություններ, Քրեյ զույգ եղբայրներ, որոնք ամենավտանգավոր և կրիմինալ լոնդոնյան թաղամասի տերերն են: Նրանք հանցախումբ են ստեղծում, գողություններ, սպանություններ, հաշվեհարդարներ կազմակերպում: Երկու եղբայր, որոնք նույն բարդ կյանքն ունեն, բայց բոլորովին տարբեր բնավորություններ և խառնվածք: Ի՞նչ փորձություններ և վտանգներ, անակնկալներ և պարգևներ են սպասվում եղբայրներին՝ կիմանաք, երբ դիտեք Իվետա Մուկուչյանի սիրելի ֆիլմերից այս մեկը՝ «Լեգենդը»:

ֆիլմը կարող եք դիտել այստեղ

5.  Ադալինի դարաշրջանը /Век Адалин / The Age of Adaline

 ռեժ.՝ Լի Թոլանդ Քրիգեր
դերերում՝ Բլեյք Լայվլի, Միքիել Հյուիսման, Քեթի Բեյքեր ևն
4008 - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան
Արդեն 60 տարուց ավելին՝ Ադալինը մի գաղտնիք է պահում. ավտովթարից հետո նրա սիրտը սառչել և կանգ է առել, այդ պատճառով էլ նա չի ծերանում: Նա փոխում է փաստաթղթերը, լեզուներ սովորում և անդադար փոփոխում բնակության վայրը: 10 տարին մեկ նա փոխում է ինքնությունը, աշխատանքն ու միջավայրը: Միակ բանը, որ Ադալինը չի փոփոխում՝ դուստրն է, շունը և կույր դաշնակահարուհին: Սակայն մի օր նա հանդիպում է մի տղամարդու, հանուն որի գուցե կցանկանա մահկանացու դառնալ նորից…
Դիտեք այս հետաքրքրաշարժ ֆիլմը, որն Իվետա Մուկուչյանի սիրելի 5 ֆիլմերի ցանկում է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Այժմ ներկայացնենք Իվետա Մուկուչյանի 5 սիրելի գրքերը:

VAG0905 1 - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

1. Եթե վաղը գա / Если наступит завтра / If Tomorrow Comes.
հեղինակ՝ Սիդնի Շելդոն

maxresdefault 28 - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան
Այս դետեկտիվը Իվետայի ամենասիրված գրքերից մեկն է:
Թրեյսին երջանիկ կին է, նա շուտով մայր է դառնալու: Սակայն ճակատագիրը մի շարք ծանր հարվածներ է պատրաստել նրա համար: Թրեյսիի մայրն ինքնասպան է լինում, նա մեղադրվում է ծանր հանցանքի մեջ և բանտ է ընկնում: Բանտից նա իր ազնվության շնորհիվ կարողանում է ազատվել: Ազատության մեջ Թրեյսին արդեն միայն մի նպատակ ունի. գտնել և պատժել բոլորին, ովքեր իրեն դժբախտացրել են:
Վեպը կարող եք ռուսերեն կարդալ այստեղ

2. Ցիգլեր ազգանունով մարդը/ Человек по фамилии Циглер / A Man By The Name of Ziegler

հեղինակ՝ Հերման Հեսսե

a man by the name of ziegler - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան
Իվետան սիրում է նաև Հեսսե ընթերցել: «Ցիգլեր ազգանունով մարդը» պատմվածքը գուցե քչերին է հայտնի, բայց Իվետայի սիրելիներից մեկն է:
Գերմանական մի քաղաքում ապրում էր մի մարդ՝ Ցիգլեր ազգանունով: Նա ոչնչով ոչ ոքից չտարբերվող, սովորական մարդ էր մինչ այն պահը, երբ մի օր որոշում է այցելել պատմագիտական թանգարան: Այստեղ նա «պատահականորեն» գողանում է ալքիմիական ինչ-որ հաբ: Ապա գնում է սրճարան, որտեղ էլ «պատահականորեն» կուլ է տալիս այդ հաբը: Ամեն բան գուցե լավ ավարտ ունենար, եթե տղամարդը չորոշեր այդքանից հետո գնալ նաև գազանանոց:
Պատմվածքը ռուսերեն կարող եք կարդալ այստեղ

3. 11 րոպե / 11 минут / 11 Minutes

հեղինակ Պաուլու Կոելյու

page 1 thumb large - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

Պաուլու Կոելյուի արձակն անտարբեր չի թողել նաև Իվետա Մուկուչյանին: Նրա ամենասիրելի վեպը Կոելյոյից «11 րոպեն» է: Այն պատմում է մի աղջկա մասին, ով ճակատագրի բերումով դառնում է մարմնավաճառ և նաև՝ լուրջ հոգեբան: Մարիա անունով այդ աղջնակը սկսում է լավ հասկանալ տղամարդկանց հոգին, նրանց խնդիրները, կարիքները, երջանկացնելու ուղիները: Առաջին դեմքով գրված այս վեպը Կոելյոյի արձակին բնորոշ բոլոր հատկանիշներն ունի. ոգեշնչող, կախարդող, բարի, նուրբ, բանաձևային արտահայտություններով լի և հրաշքներին հավատալու հաստատակամություն ներշնչող:
Գիրքը թարգմանվել է նաև հայերեն: Այն կարող եք կարդալ այստեղ

4. Մենք Զոո կայարանի երեխաներն ենք/Мы дети станции Зоо / Wir Kinder vom Bahnhof Zoo

Հեղինակ՝ Կայ Հերման

51zETDXIAfL. SX341 BO1204203200 - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան
Այս ինքնակենսագրական վեպը, ապա դրա հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը հատկապես հայտնի են Գերմանիայում, որտեղ մեծացել է Իվետան:
Սա իրական պատմություն է Կրիստինա անունով մի աղջկա մասին, ով դեռահաս տարիքում թմրադեղերից կախվածություն է ունեցել, ապա անասելի դժվարոթյունների միջով անցնելով՝ կարողացել է բուժվել այդ աղետից:
1978 թ. այս վեպի հեղինակ Կայ Հերմանը, որ լրագրող էր, հանդիպում է Կրիստինային և նրանից հարցազրույց վերցնում: Երկար ամիսներ Հերմանն աղջկանից մանրամասն հարցուփորձ է անում, թե ինչու են դեռահասները թմրադեղեր օգտագործում, որտեղի՞ց են գտնում, ովքե՞ր են դրանք տալիս երեխաներին: Այս հարցազրույցն այնքան երկար, հետաքրքիր, դրամատիկ և կարևորագույն հարցեր շոշափող է ստացվում, որ լրագրողը որոշում է այն վեպի տեսքով տպագրել:
Իրական պատմություն մանկապղծության, թմրադեղերի, դժվար մանկության, դժբախտությունների և փրկության հույսի մասին:
Վեպը ռուսերեն կարող եք կարդալ այստեղ:

5. Ամենացուրտ ձմեռը երբևէ / The Coldest winter ever

հեղինակ՝ Քույր Սուլջա / Sister Souljah

71 kmTKfDKL - 5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

Այս վեպը պատմում է 20-րդ դարի վերջին տարիների Նյու Յորքում թմրադեղերի բիզնեսով զբաղվող մի ընտանիքի մասին: Այն ԱՄՆ-ում 1999 թ. ամենաշատ վաճառված գրքերից մեկն է: Հեղինակը՝ ռեփեր, կին, ակտիվիստ Sister Souljah-ն է:

Վինթեր (Ձմեռ) Սանտյագան այդ անունն է ստացել, որովհետև ծնվել էր նյույորքյան ամենցուրտ ձմեռներից մեկում: Նրա հայրը թմրադեղերի վաճառքով էր զբաղվում: Նրանց ողջ ընտանիքը վայելում էր այն փողերը, որոնք հայրն աշխատում էր այդ բիզնեսի միջոցով: Վինթերն իրեն ոչնչից չէր զրկում և վայելում էր կյանքը: Երբ նա դառնում է 16 տարեկան, հայրը որոշում է բիզնեսն ու ընտանիքը տեղափոխել այլ վայր: Վինթերը, սակայն, չի ուզում հեռանալ իր շրջապատից և ընկերներից….

 


Իվետա Մուկուչյանի նոր երգը

Ալ Պաչինոն քնել է «Ոսկե գլոբուսի» առցանց արարողության ժամանակ

Իվետա Մուկուչյանը երգել է «Զինվորի տանը»

«Ուղևորություն դեպի Քարվաճառ». Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանի գերմանալեզու ռեպորտաժը՝ Արցախի մասին

Իվետա Մուկուչյանի կատարումը Դադիվանքում

«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցի երգչուհուն

3+3 ՐՈՊԵ [զրույց Իվետա Մուկուչյանի հետ]

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Հոլիվուդի ամենաբարի դերասանը կարծես նոր ընկերուհի ունի

10 փաստ Պաուլու Կոելյուի մասին, որ գուցե չգիտեք

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

5 ամառային ֆիլմ