5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան - VNews

5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան

qs - 5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան

VNews-ը զրուցել է դերասանուհի և ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանի հետ և փորձել ճշտել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը:

Ահա Տաթևիկի ամենասիրելի ֆիլմերի 5-յակը:

1. Օրլանդո/Орландо/Orlando, 1992

Ռեժ.՝ Սալի Փոթեր
Դերերում՝ Թիլդա Սուինթոն, Բիլի Զեյն, Ջոն Վուդ ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 17-րդ դարում Լոնդոնում: Գլխավոր հերոսը տարօրինակ արտաքինով, սակայն շատ գեղեցիկ ներաշխարհով և երևակայությամբ երիտասարդ Օրլանդոն է: Եղիսաբեթ 1-ին թագուհին տարված է  տղայով և հրամայում է նրան երբեք չծերանալ և չկորցնել կյանքի հանդել իր հետաքրքրությունը: Ինչ-որ տարօրինակ կերպով Օրլանդոն կատարում է թագուհու ցանկությունը. դարեր են անցնում, իսկ Օրլանդոյի գեղեցկությունը մնում է անփափախ: Հերոսի արկածներն այսքանով չեն ավարտվում. նա երկար և շատ հետաքրքիր ճանապարհ պետք է անցնի…
Ֆիլմի հիմքում է Վիրջինիա Վուլֆի համանուն վեպը:

2. Սիրային տրամադրություն/Любовное настроение/Faa yeung nin wa, 2000

Ռեժ.՝ Վոնգ Կար-Վայ
Դերերում՝ Մեգի Չուն, Տոնի Լյուն Չու Վայ ևն

Սուն ու Չոն հարևաններ են: Տղամարդու կինը բացակայում է երկրից, կնոջ ամուսինը գործուղման է: Այս երկուսին կապում է միևնույն դժբախտությունը. Չոն Սույի մոտ տեսնում է այն նույն պայուսակը, որից ունի նաև նրա կինը, իսկ Սուն Չոյի մոտ՝ այն փողկապից, որից ունի իր ամուսինը: Նրանք քաջ գիտակցում են, որ պատահականություններ կյանքում չեն լինում և նրանց ամուսինների միջև ինչ-որ բան կա:
2000 թ. ֆիլմն արժանացել է «Տեխնիկական Գրան պրի» մրցանակի, իսկ դերասան Տոնի Լյուն Չու Վայն արժանացել է  Արծաթյա մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

3. Դաշնակահարուհին/Пианистка/La Pianiste , 2001

Ռեժ.՝ Միխայել Հանեկե
Դերերում՝ Իզաբել Հյուպպեր, Անի Ժիրարդո, Բենուա Մաժիմել

2001 թ. էկրաններ է բարձրանում Հանեկեի «Դաշնակահարուհին» ֆիլմը, որը ցնցեց բոլորին և մեծ ճանաչում բերեց թե՛ ռեժիսորին, թե՛ դերասաններին: Հանեկեի անունը լսելիս առաջին հերթին մարդկանց մտքին հենց «Դաշնակահարուհին» է գալիս:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էրիկան է, որը  չնայած իր բալզակյան տարիքիn, ապրում է մոր հետ և ամեն հարցում ենթարկվում է նրան: Մայրը աղջկան հանգիստ չի տալիս, նա անընդհատ հետևում է Էրիկային և թելադրում ինչպես ապրել և ինչ անել: Մի գեղեցիկ օր Էրիկայի կյանքը փոխվում է. նրա աշակերտներից մեկը սիրահարվում է պրոֆեսորին և սեր է խոստովանում նրան, բայց Էրիկան սիրել չգիտի, և վանում է տղային: Ինչպիսի՞ն է լինելու Էրիկայի պատիժը:

4. Մեծագույն գեղեցկություն/Великая красота/La grande bellezza, 2013

Ռեժ.՝ Պաոլո Սորրենտինո
Դերերում՝ Թոնի Սերվիլլո, Կարլո Վերդոնե ևն

Ռեժիսորի ամենաստացված, գեղեցիկ, էսթետիկորեն հարուստ գործն անխոս 2013 թ. «Մեծագույն գեղեցկությունն» է:
Քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ուղղակի հարուստ և կայացած մարդիկ՝ նրանք վայելում են կյանքը, օգտվում կյանքի բոլոր բարիքներից, խնջույքներ կազմակերպում,  ապրում այնպես, ինչպես շատ շատերը կերազեին: 65-ամյա Ջեպ Գամբարձիելան հետևում է այդ ամենին, բայց իրեն այդ աշխարհի մի մասը չի զգում:
Ռեժիսորը ֆիլմը նվիրել է իր ամենամտերիմ ընկերներից մեկին:
Սորրենտինոյի գրչին բնորոշ, իտալական շնչով հարուստ այս ֆիլմը ռեժիսորին Օսկարի է արժանացրել՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում: Բացի այդ՝ ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» 2014 թ. և մի շարք այլ մրցանակների:

5. Լոք/Лок/Locke, 2013

Ռեժ.՝Սթիվեն Նայթ
Դերերում՝ Թոմ Հարդի, Օլիվիա Քոլման ևն

Գլխավոր հերոս Այվան Լոքը օրինակելի հայր է և աշխատող: Նա աշխատանքի նվիրյալ է և հույս ունի, որ նորանոր ձեռքբերումներ է ունենալու, սակայն օրերից մի օր նա հեռախոսազանգ է ստանում, որն ազդում է հերոսի կյանքի բնականոն ընթացքի վրա:

 

Իսկ Տաթևիկ Մելքոնյանի ամենասիրելի գրքերը հետևյալն են.

1 2

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Թիլդա Սուինթոնն իրեն որպես քվիր է ներկայացրել

Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

«Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Միլան Կունդերային վերադարձրել են Չեխիայի քաղաքացիությունը

Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր

Ինչո՞ւ ենք սիրահարվում… գրական կերպարներին

Չընդունված, թե՞ անընդունելի գեղեցկուհիներ…

«Վարպետն ու Մարգարիտան» նորից կէկրանավորվի…

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

Վիրջինիա Վուլֆի նամակն ինքնասպանությունից առաջ

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)