5 ֆիլմ+5 գիրք. Տաթև Հովակիմյան - VNews

5 ֆիլմ+5 գիրք. Տաթև Հովակիմյան

Post image1124 1 - 5 ֆիլմ+5 գիրք. Տաթև Հովակիմյան

VNews Culture-ը զրուցել է դերասանուհի Տաթև Հովակիմյանի  հետ և փորձել ճշտել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը:

Սկսենք ֆիլմերից.

1. Սոֆիի ընտրությունը/Выбор Софи/Sophie’s Choice,

ռեժ.՝Ալան Ջի Պակուլա

դերերում՝Մերիլ Սթրիփ, Քևին Քլայն ևն

Ուիլյամ Ստայրոնի 1979 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմի գլխավոր հերոսուհին լեհուհի Սոֆին է: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Սոֆին կորցրել է ամուսնուն և երեխաներին: Այժմ նա փորձում է դիմադրել ցավին և իր մեջ նորից ապրելու և առաջ շարժվելու ուժ գտնել:
1983 թ. Մերիլ Սթրիփն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Կեցության անտանելի թեթևությունը /Невыносимая легкость бытия/ The Unbearable Lightness of Being, 1988

ռեժ.՝Ֆիլիպ Կաուֆման

դերերում՝Դանիել Դեյ-Լյուիս, Ջուլիետ Բինոշ ևն

Միլան Կունդերայի համանուն վեպի հիման վրա էկրանավորված ֆիլմ, որի իրադարձությունները մեզ տանում են նախորդ դարի 60-ականներ: Գլխավոր հերոս Տոմաշը, որը երիտասարդ վիրաբույժ է, չի հավատում ամուսնությանն ու սիրո ուժին, սակայն բախտի բերմամբ, թե պատահմամբ, ամուսնանում է Թերեզա անունով մի կնոջ հետ: Հերոսը, սակայն, հավատարիմ է մնում իր սկզբունքներին և շարունակում է հանդիպել սիրուհիների հետ և վայելել կյանքը, վայելք, որը վայելք չէ, թեթևություն, որն անտանելի է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Երկինքների քողի ներքո/Под покровом небес/The Sheltering Sky, 1990

ռեժ.՝Բեռնարդո Բերտոլուչի

դերերում՝Դեբրա Ուինգեր, Ջոն Մալկովիչ ևն

Պորտը և Քիթն ամուսիններ են: Նրանք որոշում են ճամփորդել և ճանապարհ են ընկնում Հարավային Ամերիկա: Նրանք հույս ունեն, որ այս ճամփորդությունը կօգնի կարգավորել իրենց հարաբերությունները, և նրանք առաջվա պես երջանիկ կլինեն: Ճանապարհին նրանք ծանոթանում են մի տղամարդու հետ: Շուտով Պորտը հասկանում է, որ տղամարդն անտարբեր չէ իր կնոջ նկատմամբ և գործի է անցնում:
1991 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

4. Վազի՛ր Լոլա, Վազի՛ր/Беги, Лола, беги/Lola rennt, 1998

ռեժ.՝ Թոմ Թիքվեր

դերերում՝ Ֆրանկա Պոտենտե, Մորից Բլյայբտրոյ ևն

Նա Լոլան է, նա՝ Մանը: Կարմրահեր աղջիկն ու շիկահեր երիտասարդը ապրում են Բեռլինում և սիրում միմյանց, սիրում կյանքից էլ առավել: Նրանք երիտասարդ են, վայրի և շատ սիրահարված: Մանն աշխատում է մի հայտնի, հարուստ տղամարդու համար և երբ պատահաբար մի օր կորցնում է պայուսակի մեջ եղած մեծ գումարը, հասկանում է, որ իր կյանքը Լոլայի ձեռքերում է, և եթե շատ շուտ գումարը հետ չվերադարձնի,  Մանին լուրջ անախորժություններ են սպասվում: Լոլան պետք է փրկի սիրեցյալի կյանքը, նա ունի ընդհամենը 20 րոպե:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

5. Թուրինյան ձի/Туринская лошадь/A torinói ló, 2011

ռեժ.՝ Բելա Տար, Ագնեշ Հրանիցկի 

դերերում՝ Յանոշ Դերժի, Էրիկա Բոկ ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1889 թ. Թուրինում: Կառապանը հարվածում է ձիուն, որը չէր ցանկանում տեղից շարժվել, և հենց այդ պահին վայտնվում է հանճարեղ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն և փաթաթվելով ձիուն՝ հոնգուր-հոնգուր լաց է լինում: Մարդիկ ապշում են՝ տեսնելով փիլիսոփային այդ վիճակում. Նիցշեն խելագարվել էր: Նրան տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ նա անց է կացնում իր կյանքի մնացած տարիները:
2011 թ. ֆիլմը Բեռլինի փառատոնում արժանացավ Գրան պրի մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Այժմ ներկայացնենք Տաթևի ամենասիրելի գրքերի հնգյակը.

1 2

Բոլոր ժամանակների 5 ամենահարուստ գրողները

5 ֆրանսիական ֆիլմեր յուրաքանչյուր տրամադրության համար

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

5 գիրք + 5 ֆիլմ. Ծով Alize՛ Բանուչյան

5 գիրք + 5 ֆիլմ. Եր Կար

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Սեր կա. 6 զույգ հոլիվուդից, որոնք որոշել են մի բարձի ծերանալ

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է