5 ֆիլմ աշնան մոտիվներով - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ աշնան մոտիվներով

Աշունն իր տրամադրության մեջ է, մելանխոլիայի և թեթև աշնանային դեպրեսսիայի համար կարող ենք ինքներս մեզ չմեղադրել ու տրվել աշնանը. այս հարցում մեզ կօգնեն աշնանային սիրուն ֆիլմերը սիրո մասին, դրանցից 5 լավագույնները՝ մեր անդրադարձում:

«Աշունը Նյու Յորքում»

«Осень в Нью-Йорке»

Ի՞նչ կասեք տարվա ամենառոմանտիկ եղանակը Նյու Յորքում անցկացնելու գաղափարի մասին: Դրա համար ամենևին հարկ չկա տոմսեր գնել և ԱՄՆ մեկնել, բավական է միացնել «Աշունը Նյու Յորքում» մելոդրաման ու ամբողջովին մտնել աշնանային ու սիրային տրամադրության մեջ: Այս գեղեցիկ ու մի քիչ տխուր պատմությունը կստիպի ձեզ հավատալ իրական ու հավերժական սիրուն:

Ուիլը՝ քաղաքի ռեստորաննեից մեկի սեփականատերը սիրահարվում է իր հաստատության հաճախորդներից մեկին՝ երիտասարդ Շարլոտային: Սակայն նրանց համատեղ երջանկությանը բախտ էր վիճակվել տևել ընդամենը մեկ տարի. իրադարձությունների նման զարգացման դեպքում հարկավոր է կարևորել ամեն մի վայրկյանը:

«Ադելինի դարը»

«Век Адалин»

Յուրաքանչյուր կին երազում է հավերժական երիտասարդության մասին, սակայն, ինչպես ասում է՝ հարկավոր է զգույշ լինել երազանքների հետ: Հավերժական երիտասարդության միտքը նույնքան գրավիչ չի հնչում 1908 թվականին ծնված Ադելինի համար, որը ապրում էր երջանիկ ու խաղաղ կյանքով, մինչև որ նրա հետ չի պատահում դժբախտ պատահար:

Հերոսուհին չի մահանում, բայց դադարում է ապրել իր նախկին բնականոն կյանքով։ Կյանքը շարունակվում է անողոք ժամանակի հետ միասին, շուրջ բոլորը փոխվում են՝ բացի Ադելինից։ Իր աչքի առաջ ծերանում է անգամ դուստրը։ Այս ամենը խորը դրամատիզմով և մեծ ողբերգությամբ պիտի ընդուներ հերոսուհին, սակայն նա կարծես հաշտվել է իր վիճակի հետ, մնում է միայն 10 տարին մեկ փախչել, ու նոր անուն, նոր միջավայր, նոր քաղաք…

«Քաղցր նոյեմբեր»

«Сладкий ноябрь»

Այս ֆիլմը ներկայացնում է կարիերիստ Նելսոնի և խենթ Սարայի նոյեմբերյան զգացմանքային սիրո պատմությունը: Սարան ուղղակի խելքահան է անում Նելսոնին և գլխիվայր շուռ տալիս նրա ամբողջ կյանքն ու բոլոր ունեցած համոզմունքները:

Գովազդային գործակալ Նելսոն Մոսսը շատ ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում և իր կյանքն այլ կերպ չի  պատկերացնում: Բայց կյանքով լի Սարա Դիվերը, որը կիսով չափ սիրահետող է, կիսով չափ փիլիսոփա փոխում է նրա պատկերացումները: Ամեն ամիս նա իր նոր հաճախորդի հետ խորհրդակցություններ է անցկացնում, սակայն առանց պարտավորությունների և ճնշումների: Միակ բանը, որ նրանք հաշվի չէին առել՝ միմյանց անկեղծ սիրահարվելու հավանականությունն էր:

«Խորթ մայրը»

«Мачеха»

Այս դրաման մի փոքր շեղվում է սիրային պատմությունից և առաջին պլանում մեզ է ներկայացնում երկու կնոջ՝ մոր և խորթ մոր միջև հարաբերությունները:

Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Իզաբելը սիրահարվում է մի տղամարդու, որն ամուսնացած է և 2 երեխա ունի: Իզաբելն ամեն կերպ փորձում է մտերմանալ սիրելիի երեխաների հետ, իսկ երեխաների մայրը՝ Ջեքին, ամեն բան անում է, որ նման բան տեղի չունենա: Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ Ջեքիի մոտ լուրջ հիվանդություն են հայտնաբերում. կինը հասկանում է, որ Իզաբելն իր վերջին հույսն է, և հենց միայն նա կարող է լավ մայր լինել երեխաների համար:

«Նամակներ Ջուլիետային»

«Письма к Джульетте»

Վերոնա՝ մի տեղ, ուր հնարավոր չէ չսիրահարվել. չէ՞ որ հենց այստեղ՝ Ռոմեոյի և Ջուլիետայի ծննդավայրում մարդկանց սրտերն ամենահաճախն են լցվում սիրով: Այդ կախարդանքից հեռու չմնաց նաև Սոֆիան, որը եկել էր Վերոնա և միացել մի կամավորական խմբի: Խումբը Ջուլիետային հասցեագրված հազարավոր նամակներ էր ստանում և պատասխանում դրանց:

Հերոսուհին բախվում է մի նամակի, որը Կլեր Սմիֆի կողմից էր: Կլերը դեռևս 60-ականներին կորցրել էր իր սիրելիին և Սոֆիան հրավիրում է նրան Իտալիա և օգնում փնտրել կորցրած սիրուն: Իրադարձություններն այնպես են դասավորվում, որ Սոֆիան ինքն է գտնում իր երկրորդ կեսին:


Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Հեղափոխական կինո. 5 ֆիլմ

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

5 ֆիլմ տարբերվող ուսուցիչների մասին

2019թ.-ի լավագույն ֆիլմերից 5-ը

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 ամառային ֆիլմ

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը