fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

HBO-ի նոր աղմկահարույց «Չեռնոբիլ» նախագիծը, որը պատմում է մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր միջուկային աղետի մասին, բուռն քննարկումների  և դժգոհությունների ալիք է բարձրացրել: Դժգոհ մնալով դեպքերի այս տեսակ մեկնաբանությամբ, ռուսները Մինսկում սկսել են վթարի իրենց տարբերակի նկարահանումների աշխատանքները: Մշակույթի նախարարությունը նկարահանումների համար հատկացրել է 460 000 դոլար, ինչն այս տեսակ մասշտաբային նախագծի համար այնքան էլ շատ չէ, այնպես չէ՞:

Մինչ նախագիծը պատրաստ կլինի, և մենք այն գնահատելու հնարավորություն կունենանք, ձեզ ենք ներկայացնում մի քանի ֆիլմ, որոնք պատմում են Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին:

 

Ավրորա/Аврора, 2006

ռեժ.՝Օկսանա Բայրակ 
դերերում՝ Դմիտրի Խառատյան, Էրիկ Ռոբերտս ևն

1986 թ. Պրիպյատ, Ուկրաինա: Մանկատներում ծնողների կողմից լքված հազարավոր երեխաներ են ապրում և երազում լավ ապագայի մասին: Ավրորան նրանցից մեկն է. նրա երազանքն է դառնալ բալետի պարուհի: Օր ու գիշեր աղջնակը պարում է, քանի որ պարից կարևոր բան չկա նրա կյանքում:
Տեղի է ունենում Չեռնոբիլի ատոմակայանի չարաբաստիկ վթարը, որն անդրադառնում է նաև երազկոտ աղջկա վրա, և այժմ նրա միակ փրկությունը թանկարժեք վիրահատությունն է, որը կարող են իրականացնել միայն ամերիկացի բժիշկները:

ԱՄՆ-ում նա հանդիպում է իր կուռքին՝ Նիք Աստախովին, որը խորը դեպրեսիայի մեջ է, բայց Ավրորան նրան կյանքի է վերադարձնում: Տղամարդուն ոգեշնչում է օր օրի նրա աչքի առաջ ինչպես գեղեցիկ ծաղիկը թոշնող աղջնակը, որը չի դադարում երազել պարուհի դառնալու մասին:
Ավրորան մեկընդմիշտ փոխում է Նիքի՝ կյանքի և ապագայի մասին պատկերացումները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Շաբաթ օրը/В субботу, 2011

ռեժ.՝Ալեքսանդր Մինդաձե
դերերում՝ Անտոն Շագին, Ստանիսլավ Ռյադինսկիյ ևն

1986 թ. ապրիլի 26, շաբաթ օր: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում աղետից հետո, առաջին 24 ժամվա ընթացքում: Ոմանց համար կյանքը դադարել է գոյություն ունենալ, իսկ ոմանք էլ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել:

Անտեղյակները շարունակում են ապրել, ժպտալ, սիրահարվել, ուրախանալ և փառաբանել նոր օրը: Աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները, և իրենց սիրելիների հետ գնում վայելելու շաբաթ երեկոն:
Գլխավոր հերոսը պատահաբար է իմանում աղետի մասին, և այժմ նա կանգնած է լուրջ ընտրության առաջ ՝ փրկել մարդկանց կյանքը, թե՞ լռել և կատարել «վերևից» տրված հրահանգը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մոռացության երկիր/ Земля забвения, 2011

ռեժ.՝Միխալ Բոգանիմ
դերերում՝ Օլգա Կուրիլենկո, Իլյա Իոսիֆով ևն

Երիտասարդ և գեղեցիկ, այնքա՜ն գեղեցիկ՝ այսպիսին է անկրկնելի Օլգա Կուրիլենկոյի հերոսուհին: Կյանքը դադարում է գոյություն ունենալ մեկ ակնթարթում, երազանքները հօդս են ցնդում, ապագան փոխակերպվում է իսկական մղձավանջի…

Սիրելի մարդկանց կորուստը, անդարձ «գնացած» երիտասարդությունը, հիվանդությունները, որ կլանում են մարմինդ, ցավը, սարսափը, որին աչքերդ սովորում են, տագնապը, որը դառնում է հավատարիմ ընկերդ՝ այս ամենին է բախվում գլխավոր հերոսուհին և կյանքը դառնում է անտանելի…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Թիթեռներ/Мотыльки, 2013

ռեժ.՝ Վիտալի Վորոբյով
դերերում՝ Յուրի Բորիսով ևն

Երիտասարդներ Ալյայի և Պաշայի սիրո պատմությունը զարգանում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ֆոնին:

Սարսափելի հանգամանքների բերումով այս երկուսը հանդիպում են և սիրահարվում, բայց աղետն անգութ է, շա՜տ անգութ…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Չեռնոբիլ/Chernobyl, 2019

ռեժ.՝Յոհան Ռենք
դերերում՝ Սթելան Սկարսգարդ, Էմիլի Ուոթսոն, Ջարեդ Հարիս ևն

Ամերիկյան HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ» մինի-սերիալը վերջին ժամանակների ամենաաղմկահարույց նախագծերից մեկն է: Վերջինս գլխավորում է IMDb կայքի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը՝ ստվերում թողնելով “Game of Thrones” և “Breaking Bad”  հեռուստասերիալները:

Սերիալը մեզ տեղափոխում է հեռավոր 1986 թ. Պրիպյատ, Ուկրաինա, և ստիպում զգալ այն ամբողջ ցավը և սարսափը, որին բախվել են տեղացիները: Քիմիկոս Վալերի Լեգասովը Նախարարների խորհրդի փոխնախագահ Բորիս Շերբինայի հետ ուղևորվում է աղետի գոտի՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ով է մեղավոր, և փորձելու մեղմել վթարի հետևանքները:

Այս երկուսին հաջողվում է բացահայտել ճշմարտությունը, բայց պարզվում է, որ դրա գինը բարձր է, շատ բարձր…

1988 թ. Վալերի Լեգասովն անմահացնում է իր հիշողությունները՝ ձայնագրելով դրանք և թաքցնելով, իսկ այնուհետև՝ ինքնասպան լինում իր տանը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ «Չեռնոբիլն» ասում է…

 


5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

5 ամառային ֆիլմ

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Չեռնոբիլի աղետը բացառիկ լուսանկարներով

Հայտնի «Չեռնոբիլ» սերիալի սցենարիստը հաջողություն է մաղթում ռուսական «Չեռնոբիլ»-ի հեղինակներին